Մամուլի հաղորդագրություն.Կարագոզյան վարժարանի այցը կրթահամալիր

 

новый коллаж

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2018թ. հունիսի 25-ից հուլիսի 2-ը գործում է  տարատարիք սովորողների «Երևան-Ստամբուլ» բաց ճամբարը, որին մասնակցում է Թուրքիայի Ստամբուլի  «Կարագոզյան» վարժարանի սովորողների և ուսուցիչների խումբը: Երևանցի և ստամբուլցի սովորողները, ուսուցիչները օրեր շարունակ կիրականացնեն համատեղ հայրենագիտական, տեխնոլոգիական, երաժշտական, մարզական ուսումնական-ժամանցային նախագծեր, միասին կմասնակցեն ազգագրական բաց փառատոնի իսկական ծիսական հարսանիքի նախագծին։

Այս ճամբարով ընդարձակվում է հայ-թուրքական կրթական-մշակութային  փոխանակումների ծրագիրը, որով կրթահամալիրը համագործակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամի,  Ստամբուլի «Տատյան» վարժարանի հետ, տարածաշրջանային համագործակցության շեշտադրումով իրականացվում են մշակութային ժառանգության պահպանման, փոխանակման համատեղ ու շարունակական ծրագրեր: Ճամբարի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ։

Հրավիրում ենք ծանոթանալու մեր հայ-թուրքական բաց ճամբարին, լուսաբանելու նրա առօրյան, այդ թվում՝

  • հունիսի  28-ին՝ժամը 13.30՝  կլոր սեղան-ասուլիս «Հարթակ գեղարվեստում» ակումբում (հասցեն՝ Րաֆֆի 69/1)

Օրակարգային հարցադրումներ

  • Հայ-թուրքական կրթամշակութային կամուրջներ
  • Երևան-Ստամբուլ բաց ճամբարի ընթացքի մասին
  • Մեկնարկած նախագծերի շարունակության, զարգացման, ընդլայնման, պատասխան այցի մասին

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Ճամբարի ղեկավարներ՝ Քնարիկ Ներսիսյան, Մարալ Կարապետյան

Հեռախոս՝  (+374) 43175698, (+374) 770031