Գրախոսություն

safe_image

Նախադպրոցական կրթություն 

Թեմա` Ազգային ծիսական շարժուն խաղերի դերը ֆիզիկական զարգացման գործում

Ուսանող՝    Ավագյան Ամալյա Հայկի

Նախագծի ղեկավար՝   Անտոնյան Ինգա

Ծանոթացա դիպլոմային աշխատանքին, մանրամասն ներկայացված էր շարժուն խաղերի դերը, կարևորությունը, կիրառության անհրաժեշտությունը: Ներկայացվածում շատ թույլ էր շարժուն, մարզական խաղերից անցումը դեպի ծիսական խաղեր, նաև բացակայում էր դաստիարակի փորձը: Աշխատանքում անընդհատ շեշտվում էր, որ շարժուն խաղերը երեխային տալիս են տարբեր կարողություններ, հմտություններ, սակայն գրված չէր, թե դաստիարակին ի՞նչ է փոխանցում, ինչպիս՞ի կազամակերպում, ի՞նչ նոր գործիքներ տվեց դաստիարակին, ինչպիսի՞ դիտարկումներ կան գրանցված: Կուզենայի, որ խմբասենակը դիտարկվեր որպես դաստիարակի լաբորատորիա և ծեսը  դաստիարակի կողմից ներկայացվեր որպես նոր կազմակերպում, նոր միջավայր, նոր գործիքներ, ներկայացվեր տարբեր դիտարկումներ:

 

Թեմա՝ Ծիսական երգ-պարը երեխայի ֆիզիկական, ստեղծագործական և խոսքի զարգացման միջոց

Վարդուհի Օսիպովա

Ղեկավար՝ Ինգա Անտոնյան
Մանրամասն ներկայացված է թեման, ներկայացված է կրթահամալիրում ներդրված փորձը: Վարդուհին գործում է նախակրթարանում որպես երկրորդ դաստիարակ, չբավարարեց իր անձնային  փորձի ներկայացումը, կենդանի պատում չտեսա, բացակայում էր խմբասենյակը որպես դաստիարակի լաբորատորիա, իսկ ծեսը որպես լաբորատոր փորձի նյութ ներկայացումը: Ներկայացվածում էլի ընդգծված էր թե ծեսը սանին ինչ է փոխանցում, իսկ դաստիարակի հատվածը էլի դուրս է մնացել:

 

Սյուզաննա Խաչատրյան

Թեմա՝ Ծեսով ուսուցման մանկավարժական փորձի վերլուծություն

 

Դիպլոմայինի ղեկավար՝ Ինգա Անտոնյան

Դիպլոմային աշխատանքում կարևորեցի անձի անձնային փորձի՝ որպես մայր ներկայացումը: Ըստիս այդտեղ ևս կան մանկավարժական գործիքներ, կամ աշխատանքային, դաստիարակի փորձառությամբ ձեռք բերված գործիքները որպես մայր կտանի տուն և կկիրառի իր անձնային կյանքում: Գործնական մասը քիչ էր ներկյացված:

ԸՆդհանրացում`

Ներկայացված աշխատանքներում պակասում էին դաստիարակների փորձառություն ձեռք բերելու, դիտարկելու, կիրառելու, զգալու մանկավարժական ջանքերի, «Ինչպես» ստեղծելու,  «փորձեր» անելու, իմպրովիզի, մանկավարժություն հեղինակելու, ստեղծելու հատվածները:  Շատ կուզենայի, որ խմբասենյակը դիտարկեին որպես լաբորատորիա և սկսեին ինքնուրույն փորձեր անել, «ծեսը» որպես նյութ օգտագործելով ստեղծեին նոր խաղեր, ներկայացնեին նոր դիտարկումներ: Տեսանյութերի երաժշտական ձևավորումներն էլ ավելի քիչ լինեին, կամ չլինեին, նյութը լինի բնական առանց նման զարդարանքների: