Կրթության հավասար պայմաններ, թերապևտիկ միջավայր. Համընդհանուր ներառում

Երկու տարի առաջ, երբ նոր էի ստանձնել ծրագրի ղեկավարի դերը ամռանը ես հանդիպեցի իմ հերոսին՝ Դավթին:  Դավիթը մասնակցեց ամառային մուտքի ճամբարին, ապա դարձավ մեր սովորողը: Դավիթը դարձավ խթան լիարժեք ընկալելու թե ի՞նչ է համընդհանուր ներառականությունը, կրթության հավասար պայմանները, ընտանիքի ներառումը և այլ կարևոր հանգամանքներ:  2016-Ի Գիտագործնական հավաքին հանդես եկա փոքրիկ ուսումնասիրությամբ, կլոր սեղանով, որի առանցքում ուսուցչի օրագիրն էր և դրա արդյունավետությունը, առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ուսումնական նյութերը, նրանց հետ անհատական աշխատանքը: Աշխատանքի ընթացքում նաև թերապիաների մի շարք ձևեր մտան ուսումնական առօրյա, որպես ներառման արդյունավետ գործիքներ: Այն թափը, որ սկսվեց ունեցավ կամ ապրեց այլ զարգացում: Оրապատումը չգործեց, քանի որ դասավանդողները ինչ որ մի պահ հոգնեցին, ձևակերպեցին, որ կեղծ գործիք է քանի որ կան ուսումնական ընդհանուր արդյունքներ՝ պատումներ, ֆոտոշարեր, ֆիլմեր:

Գուցե ճիշտ է, քանի որ մեկ է ներառական կրթության դեպքում առանձնացնելը խմբից, այլևս ներառում չէ:

Այսօր ես կխոսեմ Համընդհանուր ներառման մասին, կներկայացնեմ մի քանի արդյունքներ, բացթողումներ:

Կրթության իրավունք ունի յուրաքանչյուր ոք, իսկ ի՞նչ է ներառական կրթությունը:

ՀՀ Հանրակրթության մասին օրենքում ներառական կրթությունը սահմանվում է այսպես՝

ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում: Ստացվեց, որ չկա խտրություն, կա հավասար պայմաններ: Ներառական կրթությունը երեխայի նկատմամբ ցանկացած խտրականություն բացառելու,  յուրաքանչյուրին իր առանձնահատկություններով եւ եզակիությամբ ընդունելու մոտեցում է: Ստացվեց որ, բոլորը հավասար պայմաններում են:  Յուրաքանչյուր մարդ ունի զարգացման իր առանձնահատկությունը, յուրաքանչյուրը  սովորելու, ընկալելու   արագությունը տարբեր է, իսկ մտածե՞լ եք ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ լինեին իրար նման…..ըստ իս մի զարհուրելի բան կլիներ: Նշվածի համար, որ երեխան տարբեր է ու այդ տարբերությամբ նրան հասարակությունից, համայնքից, ընտանիքից մեկուսացնելը հատուկ դպրոցում, դա արդեն հակասում է ընտանիքի և համայնքի կյանքին մասնակցության նրանց իրավունքին, ստեղծում, առաջացնում է նրանց հանդեպ նախապաշարումներ, կանխակալ վերաբերմունք: Ընդամենը անհրաժեշտ է կազմակերպված, բաց, անվտանգ միջավայր, մանկավարժական հատուկ հմտություններ՝ երեխայի առանձնահատկություններին, անհատական կրթական պահանջմունքներին, զարգացման տեմպերին, ընդունակություններին և կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործմամբ ուսուցման գործընթացին նրանց հաղորդակից դարձնել:

Կրթության կազմակերպման համար առանցքային և հատկանշական դեր ունի միջավայրը, որը դառնում է կազմակերպիչ, ազդու, թելադրող ոչ միայն հատուկ կարիքով սովորողների  ուսումնական  գործընթացի մեջ ներգրավելու համար, այլև բոլորի, ընդհուպ դասավանդող ուսուցիչների: Ներառական միջավայր, միջավայր որտեղ դու դու ես, որտեղ ներդաշնակ ես, որտեղ չկա լարում դու բաց ես ու պատրաստ հոսելու, արարելու, ստեղծագործոլու, աշխատելու, միջավայր, որը առավելագույնը նպաստում է սովորողների ակտիվության բարձրացմանը։

Սա կարևոր և առանցքային կետն է ներառական կրթության կազմակերպման մեջ, երբ միջավայրը չի պատնեշում, խտրություն չի դնում, չի ճնշում, չի բանտում:

IԻնչպես Մ. Մոնտենը իր հայտնի «Փորձեր» աշխատության մեջ ասում է.«Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է միայն մեկը»:  Այո, հասարակության, հանրության մեջ ընդունված է ներառական կրթություն կազմակերպելը, ասոցավում է մեծ գումարների, անհասկանալի բարդությունների հետ: Իհարկե, միջոցներ անհրաժեշտ են բայց պետք է սկսել, փոքրիկ քայլերից՝ փոխել միջավայրը, դրանով ազդել, կրթել, փոխել ուսուցչին ևա յդ շղթայական կապով կարող ես արդյունք ունենալ:

Տիպային, խորհրդային 14 խմբանի մանկապարտեզի շենքը շարունակ փոփոխություն է ապրում` ներսի բովանդակությունը՝ մանկավարժությունը փոփոխության է ենթարկում շենքային պայմանները:  Ուսումնական տարվան պատրաստվելիս բոլոր տեսակի շեմերը վերացան, հարթեցվեցին, շենքի ներսում սյուներին ամրացված մետաղական պատվանդանները,  ճնշող, լույսը փակող պատերը,  դուրս եկան՝ ավելի հարամարավետ, ավելի շատ լույս, ավելի թափանցիկ, ավելի կանաչ, բաց, հարմարավետ անցումներով, անսահմանության պատրանք ստեղծող, թերապևտիկ միջավայրը ընդունեց իրեն, իր բովանդակությունը ընտրած սովորողներին: Մեծ խումբ նոր սովորողներ, կարճատև բացակայած սովորողների վերադարձ: Տարբեր վարքեր, տրամադրություններ, վախեր, սովորույթներ, խոսք և էլի….:

Առաջին դասարանի դասվաի դերը ստանձնեց ամառային ճամբարով փորձառություն անցած, Արագածի գագաթները նվաճած Մարինե Մխիթարյանը: 22 հոգանոց դասարանը հենց սկզբից էլ պարզ դարձավ, որ խասյաթով, ակտիվ, գերակտիվ հավաքանի է: Դասարանում ընդգրկվել էին նաև երկու գնահատման կենտրոնվ անցած առանձնահատուկ կարիքով սովորողներ՝ Բալյան Գևորգը/շարժողական ֆունկցիայի խանգարմամբ/ և Ծատուրյան Ասլանը/զարգացման գլոբալ խաթարում/: Երկուսն էլ անցել էին մուտքի ճամբարով, թեև Ասլանի մայրիկը, լիարժեք չէր ներկայացրել Ասլանի դժվարությունները: Սեպտեմբերի առաջին օրերին և Գևորգին և Ասլանին ուղեկցեցին ծնողները՝մայրիկները: Գևորգի մայրիկին  հղիության հետ կապված փոխարինեց տատիկը, իսկ Ասլանին մայրիկին դասվարը, մինչև մեր առաջարկով փոխարինելու եկավ կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի շրջանավարտ, կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած՝ Նարինե Պողոսյանը: Նարինեի մուտքով սկսվեց դասվար և ուղեկցող խնամակալ համագործակցությունը: Նարինեն մասնագիտությամբ հոգեբան մանկավարժ է: Ամեն օր, ժամը՝ 09:00-17:00 աշխատակազմը իր աչքի առաջ ուներ մի տեսարան՝ մինչև վերջ բարեխիղճ աշխատանք, անդադրում հոգատարություն, համագործակցություն, մասնակցություն, լիարժեք ներառում բոլորի համար ստեղծված հավասար պայմաններում: Ասլանը Նարինեի միջոցով, դասարանի հետ միասին մասնակցում էր առավտյան ընդհանուր պարապմունքներին, լողին, հեծանվավարությանը , ճամփորդություններին, երկարացված օրվա նախագծերին, բոլոր տեսակի ուսումնական գործունեության ձևերին՝ մինչև վերջ ներառվածության մակարդակում:

Ասլանի առաջին ճամփորդությունը դեպի Օշական ուխտն էր, Դիդի Կոնդի բարձունքով: Ասլանը կրկին իր ուղեկցողի՝ Նարինեի հետ հաղթահարեց ճամփորդության բոլոր բարդությունները:

Ես և շրջակա` Ծաղկատունկ(Ասլան, Սերգեյ, Պարգև)

Ճամփորդություն դեպի հարավային դպրոց 

Մաթեմատիկա(Ասլան, Պարգև,)

Մայրենի(Սերգեյ, Ասլան)

Տարվա ամենահիշվող պահերը(Ասլան, Սերգեյ)

Զատկեզատիկ(Պարգև, Սերգեյ, Ասլան)

Ուսումնական գարուն, Սերգեյ

Բնագիտական փորձ, Պարգև

Բառուսուցում, նկարներ, Ասլան, Սերգեյ , Գևորգ

 

 

 

Реклама