Գիր, որ խորհուրդի ճանապարհ է

pin ≫ baleighc731

1400 անգամ ես առիթ եմ ունենում կարդալու, եղել է ընթացք, որ անգամ կրթահամալիրի աշխատակազմում չեմ եղել, բայց կարդացել եմ: Անգամ, երբ news room -ում պետք է իմ news list-ը կազմեի կամ պատրաստվեի եթերին, մեկ է, օրվա մեջ առիթը չէի կորցնում, բացում էի գիրը ու կարդում: Դա կապ էր կրթահամալիրի հետ, ամբողջական մի էջ, որտեղ թե՛ կրթահամալիրի առօրյան էր արտացոլված, թե՛ զարգացումը, հեռանկարը:

Տարիների ընթացքում գիրը ոճ ձեռք բերեց, առօրյա, անձնային ու մանկավարժություն՝ կենդանի, անընդհատ ստեղծվող մանակվարժություն:

Ինձ համար այն մանակարժության կենդանի աղբյուր է, ես սնվում եմ գրից: Այն մանկավարժական գործունեության կազմակերպիչ է` ուսուցանող, լուսավորող,  գնահատող, ցուցանիշի բերող, միասին սովորելու, փորձի փոխանցման հարթակ՝ սովորի՛ր ինձանից,  լսի՛ր իմ խոսքը, տե՛ս իմ փորձը և քայլի՛ր քո մանկավարժության հեզ ճանապարհը:

Գրից փոխանցվում է տրամադրություն, գործողությունների հերթականություն, վերաբերմունք, դժգոհություն, փորձ, ճաշակ, հիացմունք և էլի բաներ, որ մոտիվացնում են քո մանկավարժական գործունեությունը, քեզ դնում ճիշտ ուղղության վրա: Կենդանի ազդակներ, որ երկրորդ օրինակը ես չեմ հանդիպել: Անգամ լինում են զավեշտալի դեպքեր, գրից հասկանում ես, որ տիարը զայրացել է ու ավելի լավ  է աչքին չերևաս))))….կենդանի գիր է: Այո, գիրը  քո գործունեությունը հաստատում, հերքում է, հստակեցնում,  ինչպես նաև բացահայտում:

Եղավ մի պահ, որ գիր չկար….,դե ահավոր մի շրջան էր, շփոթ՝ սովորել ես, վարժվել, ընտելացել, ու մեկ էլ չկա քեզ լիցքավորողը, կազմակերպողը, գրի հետ այն հասունությունը՝ որպես գործիչ, որ ապրել ես, այն խորհուրդի ճանապարհը, որ քեզ ուղեկցել է, էլ չկա…  Բարեբախտաբար ընթերցողների պահանջը ստիպեց շարունակել այն, քանզի բացի կրթահամալիրի լսարանից, այն ունի նաև հանրային իր լսարանը, ունի իր հետևորդներին:

Գիրը հաստատուն վկայությունն  է այն  բաց հեղինակային մանկավարժության, այն հեղինակ գործող, ազդող ուսուցչի, որին 1400 անգամ խոնարհումով ասում եմ՝ շնորհակալություն…

Թող այդ խորհուրդի ճանապարհն անընդհատ լինի…

Реклама