Իմ թաղը նախագիծ

thumbnail_image (13)

Լուսանկարը՝ Տաթև Աթոյանի

Վայրը՝ Փավտոս Բուզանդի փողոց, նախկին ինժեներ Հրաչի բակում:

Բակ, որ այլևս պատմություն է:

Նախագծի չափանիշները

Ա  Հայրենագիտական, ճանաչողական

 

Անվանումը

«Իմ թաղը»

 

Խնդիրն ու բովանդակությունը

Ճանաչել և ուսումնասիրել սեփական քաղաքը՝ իր թաղերով  դառնալ ավելի հայրենաճանաչ և ստեղծել կենդանի վավերագրություն:

 

Նկարագրություն

 

Կրթահամալիրի ուսումնական, ճամբարային առօրյայի, գործունեության  անբաժանելի մասն են կազմում ճամփորդությունները, հետազոտական աշխատանքները, որոնք կրում են տարբեր ուղղվածություններ՝ հայրենագիտական, ուսումնական ճանաչողական և այլ: Ամեն մի  սովորող, ճամբարական «Իմ թաղը» նախագծի շրջանակում կարող է ստեղծել կենդանի վավերագրություն շնորհիվ փոքրիկ  ճամփորդության, լրագրողական հետաքննության:  Պատանի հետազոտողը իր  ճամբարական ընկերներին ներկայացնում է իր թաղի մասին, նախապես այդ մասին հետաքննություն անցկացնելով՝ հարցումներ անելով իր ծնողներից, տատիկ, պապիկից, թաղի բնակիչներից:  Երկրորդ փուլում  տվյալ  նախաձեռնության հեղինակ ճամբարականը հրավիրում է հետաքրքրված խմբին իր թաղ, դառնալով ճամփորդության զբոսավարը (գիդը) :

Լրագրողական բաղադրիչ/Ֆոտոլուսաբանում, ռադիո,տեսաձայնագրում, ուղիղ հեռարձակում/

  • Զբոսանք թաղում
  • Թաղի ծագման և անվան պատմությունը
  • Թաղի խաղերը
  • Թաղի մեծերը, փոքրերը
  • Թաղի ամենասիրելի հատվածը
  • Թաղի այգին, թարման, ծառը, այգեպանը
  • Թաղի հեքիաթը, անեկդոտը, կենացը, բամաբասանքները
  • Թաղի ավանդապատումները
  • Թաղի հայտնի դեմքերը (հերոսները,կոլորիտային, մշակութային, գիտական գործիչները)
  • Թաղի կառույցները(կրպակ, կոշիկի, ժամացույցի վերանորոգման կետ և այլն…)

Տեխնոլոգիական, ինտեգրման բաղադրիչ

  • Բակում բնապահպանական գործունեություն թաղի բնակիչների հետ/միջավայրի խնամք/
  • Բակային խաղեր թաղի երեխաների հետ
  • Երգի, պարի, խաղիկների ուսուցում
  • Նկարչական պլեներ թաղի երեխաների, բնակիչների հետ
  • Բացօթյա ընթերցանություն
  • Ծառատունկ, ծաղկատունկ
  • Այլ

 

Երևանյան բակերի մասին լրացուցիչ՝ այստեղ

Реклама

1 комментарий в “Իմ թաղը նախագիծ

  1. Уведомление: Ամառային ուսումնահետազոտական ճամբար | Քրիստինե Շահբազյան

Обсуждение закрыто.