1-3-րդ դասարաններ
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև բազմամարտի նախագծերը, քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:
5-6 տարեկանները, 1-ին, 2.1, 2.2, 3-րդ դասարանի սովորողները շաբաթական մեկ անգամ լողում են փակ լողավազանում, սովորում են վարել հեծանիվ են, մարմնամարզական դահլիճում, բացօթյա տանքիում, բակ-պարտեզում անցկացնում են մարմնամարզության պարապմունքները:
Փակ լողավազանում լողի կազմակերպման համար /2-րդ, 3-րդ/ դասարանի սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Մարմնամարզական պարապմունքներ հաճախ նաև կազմակերպվում է անգլերենի լեզվի ինտեգրմամբ:
4-5-րդ դասարաններ
4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողը կարող է ընտրել լող, հեծանիվ, սեղանի թենիս, ձիասպորտ:
Պարապմունքները կազմակերպվում են Մայր դպրոցում: Սովորողներին Մայր դպրոց ուղեկցում է կազմակերպիչ՝ Ռիմա Երեմյանը, ուսոուցչի օգնական՝ Աննա ֆրանգյանը: Պարապմունքներից հետո սովորողները Հյուսիսային դպրոց են հասնում քայլքով, դանդաղ վազքով, սարալանջը արշավելով: Սովորողների խմբերը համապատասխանում են ցուցանիշներին։
4-րդ դասարանի սվորողները զբաղվում են մարմնամարզությամբ, վազքով, հեծանվավարությամբ, տարբեր մարզաձևերի ծանոթությամբ:
5-րդ դասարանի սովորողներն ընտրել են վոլեյբոլ, նետաձգություն, ֆուտբոլ