Րոֆֆի Պետրոսյանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում

Մայիսի 29, ժամը՝11։30

Картинки по запросу Րոֆֆի Պետրոսյան

Այգեգործ,  դերասան, հայրենագետ-ճամփորդ

Հյուրի ընդունելություն Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ

Քայլք դեպի Արևմտյան դպրոց-Ագարակ-Մայր դպրոց-Արևելյան դպրոց-Քոլեջ-Գեղարվեստի դպրոց

Դպրոցներում շրջայցի պատասխանատուներ՝ դպրոցների ղեկավարներ

Զրույց-պայմանավորվածություն «Հարթակ Գեղարվեստում» ակումբում

Մասնակիցներ՝ Ճամբարականներ

Մասնակցության հայտը՝ այստեղ

«Ճանապարհ» նախագիծը

«Ճանապարհ»-ը վավերագրական, արկածային ճանապարհորդական ֆիլմաշար է, որի նպատակը Հայաստանը, հայկական գեղատեսիլ վայրերը, ավանդույթներն ու պատմությունն ամենապարզ և բնական եղանակով ներկայացնելն է: Նախագիծը բաղկացած է 12 մասից և այն ներկայացնում է հայկական արմատներ ունեցող ամերիկացի երիտասարդի՝ Րոֆֆի Պետրոսյանի շրջագայությունը Հայաստանով մեկ: Ամբողջ ճանապարհը նա անցնում է ոտքով՝ հատելով անտառներ, լճեր, գյուղեր, շփվելով և ընկերանալով մարդկանց հետ և այս ամենին զուգահեռ՝ բացահայտելով նաև իր ինքնության թաքնված շերտերը: Նրա աչքերով մենք կարող ենք տեսնել նոր, շատերի համար անսպասելի և յուրահատուկ Հայաստան:

«Եկել եմ Հայաստան՝ ավելի լավ հասկանալու՝ ինչ է դա նշանակում»

«Միշտ զգացել եմ, որ հայ եմ, բայց մի օր մտածեցի՝ իսկ ի՞նչ է նշանակում հայ լինել: Հայրս ասում է, որ հայ եմ, բայց ի՞նչ է դա: Իմ հայրը երբեք չի գնացել Հայաստան, բայց ինձ պատմել է Հայաստանի պատմությունը, և ես կրկնում եմ այն, ինչ ինձ ասել են: Երբ որևէ մեկի հետ եմ ծանոթանում, ասում եմ՝ իմ անունը Րոֆֆի է, ասում են՝ Ռաֆայե՞լ, ի՞նչ անուն է դա, ասում եմ՝ չէ, Րաֆֆի, հետո սկսում եմ պատմել Հայաստանի պատմությունը: Մի օր էլ հասկացա, որ ես այդ պատմությունը չգիտեմ, ու ինքս պիտի տեսնեմ, հասկանամ, իմ մաշկով զգամ Հայաստանի համն ու հոտը: Դրա համար եկել եմ Հայաստան՝ ավելի լավ հասկանալու՝ ինչ է դա նշանակում», — ասում է Րոֆֆին:

Րոֆֆին ասում է, որ շատ է սիրում Լոռու մարզի և Տավուշի բնությունը: Տավուշը սիրում է իբրև բուսաբան, քանի որ այնտեղ շատ տարբեր մրգեր ու բույսեր կարող է մշակել, բայց առանձնահատուկ շատ է սիրում Լոռին:

«Լոռին իմ քաղաքի նման է, իր լանդշաֆտը շատ հարուստ է, ամեն ինչ կա, դաշտեր կան, ձորեր, գետ, մաքուր գետ, սարեր, անտառներ», — ասում է նա:

«Ճանապարհ» ֆիլմաշարը դիտելու համար անցեք հղումով՝ «Ճանապարհ» 

Հարցազրույցի նյութը՝ panorama.am կայքից:

Րոֆֆի Պետրոսյան. Հայաստանում, եթե մարդ ուտելիք կամ քնապարկ չունի, կարող է հույսը գյուղացիների վրա դնել

 

Արդյունքներ՝

Րոֆֆի Պետրոսյանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում. Սեբաստացի Tv-ի լուսանկարները հանդիպումից
Հանդիպում Րոֆֆի Պետրոսյանի հետ. Մարինե Մանուկյանի անդրադարձը
Րոֆֆին՝ հայտնի ճամփորդ, Սարոյանի աշխարհից…Աշոտ Բլեյանի անդրադարձը
Րոֆֆի Պետրոսյանի ուսապարկի ընկերները.  Չաչանակ Tv-ի անդրադարձը
Реклама

2 комментария в “Րոֆֆի Պետրոսյանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում

  1. Уведомление: Ամառային ճամբար/առաջին շաբաթ « englishclubmskh

  2. Уведомление: 4 — շրջան — Սաթենիկ Սահակյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s