ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԴՊՐՈՑ -ՊԱՐՏԵԶԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

նախագիծ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Հյուսիսային դպրոց-պարտեզը (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  3. Դպրոց-պարտեզի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  4. Դպրոց-պարտեզն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  5. Դպրոց-պարտեզը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  6. Դպրոց-պարտեզի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  7. Դպրոց-պարտեզը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոց-պարտեզի կանոնադրություններով:
  8. Դպրոց-պարտեզի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆի 69/1:
  9. Դպրոց-պարտեզը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  10. Կարճ անվանումն է` կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ:
  11. Դպրոց-պարտեզը ունի էլեկտրոնային կայք` artschool.mskh.am, որը գործում է որպես դպրոց-պարտեզի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, դպրոց-պարտեզի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
  12. Դպրոց-պարտեզը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան, օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  13. Դպրոց-պարտեզում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
  2. Դպրոց-պարտեզի գործունեության առարկան նախադպրոցական, մինչև 6-րդ դասարան հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) հեղինակային հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:
  3. Դպրոց-պարտեզի գործունեության նպատակներն են`
  • ազգային դպրոցի ավանդույթների արդիականացումը, հեղինակային, առաջավոր այլ կրթական մոտեցումների ներդրումը.
  • երեխաների, այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած, (այսուհետ՝ երեխաներ և/կամ սովորողներ)  ներդաշնակ ու բնական զարգացման համար հեղինակային կրթական ծրագրով որոշվող մանկավարժական–հոգեբանական, սոցիալական, զարգացնող, հետաքրքիր, անվտանգ, հիգիենիկ նյութական միջավայրի ապահովումը.
  • երեխայի կրթական ծրագրի կազմակերպումը նրա անհատական առանձնահատկությունների, ընտանեկան պայմանների համապատասխան, կազմակերպման ձևի ազատ ընտրությամբ:
  1. Դպրոց-պարտեզի խնդիրներն են.
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակումը, կազմակերպումը, տարածումը/հեղինակային մանկավարժության ցանցի ստեղծումը/.
  • դպրոց-պարտեզի, կրթահամալիրի հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ յուրաքանչյուր երեխայի ընդունակությունների դրսևորման և կարողությունների զարգացման պայմանների ապահովումը.
  • ընդհանուր ներառական կրթության ապահովումը.
  • սովորողի և աշխատողի ստեղծականության, ինքնուրույնության, ինքնավարության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
  • ֆիզիկական և մեդիա կրթական բաց միջավայրի ներդաշնակեցումը.
  • կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովումը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա, ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ.
  • սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպումը:

 

III. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոց-պարտեզի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոց-պարտեզը ստեղծում է ուսումնական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ:
  2. Դպրոց-պարտեզում գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբեր, 1-3-րդ դասարաններ, 4-6-րդ դասարաններ:
  3. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ժամանակացույցի, դպրոց-պարտեզի ուսումնական օրացույցի, ենթածրագրի ուսումնական պլանի և դասացուցակների հիման վրա:
  4. Սովորողի ուսումնական հիմնական ծանրաբեռնվածությունը որոշվում է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով՝ դրա կարգերով որոշված ընտրության ապահովմամբ, իրականացվող նախագծերով, ինքնասպասարկման և շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներով, ճամփորդություններով, ճամբարներով։ Լրացուցուցիչ կրթության ծավալը, այդ թվում՝ տնային ուսումնական աշխատանքը, որոշվում է սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ։
  5. Դպրոց-պարտեզը կազմակերպում է երեխաներին և աշխատողներին ամենօրյա թարմ, առողջարար սնունդով ապահովումը:
  1. Երեխաների բուժսպասարկման աշխատանքերը իրականացնում է դպրոց-պարտեզի բուժաշխատողը, ով պատասխանատու է նաև բուժ կանխարգելիչ միջոցառումների և    դպրոց-պարտեզում սանիտարահիգենիկ պահանջների պահպանման համար:
  1. Դպրոց-պարտեզը՝ ծնողական համայնքի աջակցությամբ, կազմակերպում է սովորողների տրանսպորտային փոխադրումները:
  2. Ցանկացողների համար դպրոց-պարտեզը կազմակերպում է երկարացված օրվա ծրագիր:
  3. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, կրթական այցելուների խումբ, և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
  4. Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
  5. Դպրոց-պարտեզում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
  6. 1-3-րդ դասարաններում իրականացվող կրթական ծրագրի ղեկավարը դասվարն է. նա մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
  7. Սանը դպրոց-պարտեզ ընդունվում է կրթահալիրում սահմանված կարգով:
  8. Հիմնական կրթության 4-6-րդ դասարանների ծրագիրն ուղղված է Սովորողի բազային ուսումնական կարողությունների զարգացմանը, սահուն անցում է ապահովում առարկայական ուսուցման:

30.Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրն իրականացվում է ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:

31.Դպրոց-պարտեզում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

32.Դպրոց-պարտեզի ընթացիկ ղեկավարումը իրականացնում է տնօրենը:

33.Դպրոց-պարտեզում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ:

34.Մանկավարժական, ծնողական  խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։

35.Դպրոց-պարտեզի տնօրենը`

  • Կազմակերպում և ղեկավարում է դպրոց-պարտեզի ընթացիկ գործունեությունը.
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի-պարտեզի զարգացման ծրագիրը.
  • Մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
  • Ղեկավարում է դպրոց-պարտեզի մանկավարժական խորհրդի աշխատանքները.
  • Ապահովում է դպրոցի-պարտեզի ենթակայքի աշխատանքը.
  • Մասնակցում է դպրոց-պարտեզի աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
  • Ապահովում է դպրոց-պարտեզում կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների (այսուհետ՝ Կանոններ), աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանումը.
  • Նշանակում է դպրոց-պարտեզի կաբինետների ղեկավարներին.
  • Կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց-պարտեզ.
  • Երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) հետ, կրթահամալիրում սահմանված կարգով, կնքում է ուսումնառության պայմանագիր.
  • Կազմավորում է դպրոց-պարտեզի ուսումնական խմբերը.
  • Հաստատում է դպրոց-պարտեզի դասացուցակը և դրա փոփոխությունները.
  • Ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
  • Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար, սահմանված կարգով, կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
  • Ստեղծում է սովորողի և աշխատողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի,    ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
  • Վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
  • Հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարմանը և պահպանմանը.
  • Ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման դասընթացների գործունեության համար.
  • Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
  • Ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • Դպրոց-պարտեզի աշխատողին ներկայացնում խրախուսման, տույժի
  • Օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, խորհրդի, տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կատարում է Տնօրենի հանձնարարությունները.
  • Տնօրենի բացակայության դեպքում, տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

36.Մանկավարժական խորհուրդը  կազմավորվում է դպրոց-պարտեզում աշխատող բոլոր մանկավարժական աշխատողներից, կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական լաբորատորիան քննարկում է՝

  • դպրոց-պարտեզի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Խորհրդի հաստատմանը.
  • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
  • դպրոց-պարտեզում կրթական ծրագրի իրականացման հետ կապված հարցեր
  • մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է դպրոց-պարտեզի կայքում.
  • մանկավարժական խորհրդի նիստերը բաց են.
  • դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:

37.Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:

  • Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
  • Դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում  գործա դիր տնօրենը`  դպրոց-պարտեզի/մասնաճյուղի/ տնօրենի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
  • Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է դպրոց-պարտեզի կազմակերպիչներ՝ տնօրենի ներկայացմամբ:
  • Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների  ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար:Կազմակերպիչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:

 

  1. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  2. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրոց-պարտեզին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:
  3. Դպրոց-պարտեզի տնօրենը պատասխանատու է դպրոց-պարտեզին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
  4. Դպրոց-պարտեզի ֆինանսական միջոցները գոյանում են մանկապարտեզային խմբերի սաների ծնողների վճարներից, պետության բյուջետային ֆինանսական հատկացումներից, սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, լրացուցիչ կրթական ծառայությունների վճարներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:
  5. Դպրոց պարտեզի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ
  2. Դպրոց-պարտեզում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
  3. Դպրոց-պարտեզում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  4. Դպրոց-պարտեզի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, ներքին կարգապահական կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  5. Դպրոց-պարտեզի սովորողը պատասխանատվություն է կրում
    ներքին կարգապահական կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
  6. Դպրոց-պարտեզը, սահմանված կարգով, կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողի ծնողին` նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

 

 VIII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Դպրոց-պարտեզը վերակազմակերպվում կամ լուծարվում է կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ:

նախագիծ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Հյուսիսային դպրոց-պարտեզը (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  3. Դպրոց-պարտեզի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  4. Դպրոց-պարտեզն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  5. Դպրոց-պարտեզը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  6. Դպրոց-պարտեզի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  7. Դպրոց-պարտեզը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոց-պարտեզի կանոնադրություններով:
  8. Դպրոց-պարտեզի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆի 69/1:
  9. Դպրոց-պարտեզը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  10. Կարճ անվանումն է` կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ:
  11. Դպրոց-պարտեզը ունի էլեկտրոնային կայք` artschool.mskh.am, որը գործում է որպես դպրոց-պարտեզի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, դպրոց-պարտեզի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
  12. Դպրոց-պարտեզը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան, օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  13. Դպրոց-պարտեզում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
  2. Դպրոց-պարտեզի գործունեության առարկան նախադպրոցական, մինչև 6-րդ դասարան հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) հեղինակային հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:
  3. Դպրոց-պարտեզի գործունեության նպատակներն են`
  • ազգային դպրոցի ավանդույթների արդիականացումը, հեղինակային, առաջավոր այլ կրթական մոտեցումների ներդրումը.
  • երեխաների, այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած, (այսուհետ՝ երեխաներ և/կամ սովորողներ)  ներդաշնակ ու բնական զարգացման համար հեղինակային կրթական ծրագրով որոշվող մանկավարժական–հոգեբանական, սոցիալական, զարգացնող, հետաքրքիր, անվտանգ, հիգիենիկ նյութական միջավայրի ապահովումը.
  • երեխայի կրթական ծրագրի կազմակերպումը նրա անհատական առանձնահատկությունների, ընտանեկան պայմանների համապատասխան, կազմակերպման ձևի ազատ ընտրությամբ:
  1. Դպրոց-պարտեզի խնդիրներն են.
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակումը, կազմակերպումը, տարածումը/հեղինակային մանկավարժության ցանցի ստեղծումը/.
  • դպրոց-պարտեզի, կրթահամալիրի հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ յուրաքանչյուր երեխայի ընդունակությունների դրսևորման և կարողությունների զարգացման պայմանների ապահովումը.
  • ընդհանուր ներառական կրթության ապահովումը.
  • սովորողի և աշխատողի ստեղծականության, ինքնուրույնության, ինքնավարության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
  • ֆիզիկական և մեդիա կրթական բաց միջավայրի ներդաշնակ կազմակերպումը.
  • կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովումը՝ փոխարդարձ հարգանքի հիման վրա, ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ.
  • սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպումը:

 

III. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոց-պարտեզի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոց-պարտեզը ստեղծում է ուսումնական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ:
  2. Դպրոց-պարտեզում գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբեր, 1-3-րդ դասարաններ, 4-6-րդ դասարաններ:
  3. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ժամանակացույցի, դպրոց-պարտեզի ուսումնական օրացույցի, ենթածրագրի ուսումնական պլանի և դասացուցակների հիման վրա:
  4. Սովորողի ուսումնական հիմնական ծանրաբեռնվածությունը որոշվում է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով՝ դրա կարգերով որոշված ընտրության ապահովմամբ, իրականացվող նախագծերով, ինքնասպասարկման և շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներով, ճամփորդություններով, ճամբարներով։ Լրացուցուցիչ կրթության ծավալը, այդ թվում՝ տնային ուսումնական աշխատանքը, որոշվում է սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ։
  5. Դպրոց-պարտեզը կազմակերպում է երեխաներին և աշխատողներին ամենօրյա թարմ, առողջարար սնունդով ապահովումը:
  1. Երեխաների բուժսպասարկման աշխատանքերը իրականացնում է դպրոց-պարտեզի բուժաշխատողը, ով պատասխանատու է նաև բուժ կանխարգելիչ միջոցառումների և    դպրոց-պարտեզում սանիտարահիգենիկ պահանջների պահպանման համար:
  1. Դպրոց-պարտեզը՝ ծնողական համայնքի աջակցությամբ, կազմակերպում է սովորողների տրանսպորտային փոխադրումները:
  2. Ցանկացողների համար դպրոց-պարտեզը կազմակերպում է երկարացված օրվա ծրագիր:
  3. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ, և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
  4. Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
  5. Դպրոց-պարտեզում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
  6. 1-3-րդ դասարաններում իրականացվող կրթական ծրագրի ղեկավարը դասվարն է. նա մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
  7. Սանը դպրոց-պարտեզ ընդունվում է կրթահալիրում սահմանված կարգով:
  8. Հիմնական կրթության 4-6-րդ դասարանների ծրագիրն ուղղված է Սովորողի բազային ուսումնական կարողությունների զարգացմանը, սահուն անցում է ապահովում առարկայական ուսուցման:

30.Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրն իրականացվում է ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:

31.Դպրոց-պարտեզում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

32.Դպրոց-պարտեզի ընթացիկ ղեկավարումը իրականացնում է տնօրենը:

33.Դպրոց-պարտեզում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ:

34.Մանկավարժական, ծնողական  խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։

35.Դպրոց-պարտեզի տնօրենը`

  • Կազմակերպում և ղեկավարում է դպրոց-պարտեզի ընթացիկ գործունեությունը.
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի-պարտեզի զարգացման ծրագիրը.
  • Մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
  • Ղեկավարում է դպրոց-պարտեզի մանկավարժական խորհրդի աշխատանքները.
  • Ապահովում է դպրոցի-պարտեզի ենթակայքի աշխատանքը.
  • Մասնակցում է դպրոց-պարտեզի աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
  • Ապահովում է դպրոց-պարտեզում կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների (այսուհետ՝ Կանոններ), աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանումը.
  • Նշանակում է դպրոց-պարտեզի կաբինետների ղեկավարներին.
  • Կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց-պարտեզ.
  • Երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) հետ, կրթահամալիրում սահմանված կարգով, կնքում է ուսումնառության պայմանագիր.
  • Կազմավորում է դպրոց-պարտեզի ուսումնական խմբերը.
  • Հաստատում է դպրոց-պարտեզի դասացուցակը և դրա փոփոխությունները.
  • Ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
  • Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար, սահմանված կարգով, կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
  • Ստեղծում է սովորողի և աշխատողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի,    ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
  • Վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
  • Հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարմանը և պահպանմանը.
  • Ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման դասընթացների գործունեության համար.
  • Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
  • Ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • Դպրոց-պարտեզի աշխատողին ներկայացնում խրախուսման, տույժի
  • Օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, խորհրդի, տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կատարում է Տնօրենի հանձնարարությունները.
  • Տնօրենի բացակայության դեպքում, տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

36.Մանկավարժական խորհուրդը  կազմավորվում է դպրոց-պարտեզում աշխատող բոլոր մանկավարժական աշխատողներից, կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական լաբորատորիան քննարկում է՝

  • դպրոց-պարտեզի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Խորհրդի հաստատմանը.
  • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
  • դպրոց-պարտեզում կրթական ծրագրի իրականացման հետ կապված հարցեր
  • մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է դպրոց-պարտեզի կայքում.
  • մանկավարժական խորհրդի նիստերը բաց են.
  • դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:

37.Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:

  • Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
  • Դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում  գործա դիր տնօրենը`  դպրոց-պարտեզի/մասնաճյուղի/ տնօրենի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
  • Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է դպրոց-պարտեզի կազմակերպիչներ՝ տնօրենի ներկայացմամբ:
  • Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների  ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար:Կազմակերպիչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:

 

  1. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  2. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրոց-պարտեզին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:
  3. Դպրոց-պարտեզի տնօրենը պատասխանատու է դպրոց-պարտեզին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
  4. Դպրոց-պարտեզի ֆինանսական միջոցները գոյանում են մանկապարտեզային խմբերի սաների ծնողների վճարներից, պետության բյուջետային ֆինանսական հատկացումներից, սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, լրացուցիչ կրթական ծառայությունների վճարներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:
  5. Դպրոց պարտեզի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

 

  1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ
  2. Դպրոց-պարտեզում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
  3. Դպրոց-պարտեզում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  4. Դպրոց-պարտեզի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  5. Դպրոց-պարտեզի սովորողը պատասխանատվություն է կրում
    Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
  6. Դպրոց-պարտեզը, սահմանված կարգով, կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողի ծնողին` նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

 

 VIII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Դպրոց-պարտեզը վերակազմակերպվում կամ լուծարվում է կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ:

 

1 комментарий в “ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԴՊՐՈՑ -ՊԱՐՏԵԶԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

  1. Уведомление: Արձանագրություն թիվ 36 (22.05.18թ) | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհուրդ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s