Ուսումնական ճամփորդության նախագիծ. Երևան 2800

Похожее изображение

Քայլք դեպի «Կոնդ»,  «Սուրբ Հովհաննես եկեղեցի», «Իրանական Մզկիթ»

ՕՐԸ– Մայիսի 12
ԺԱՄԸ- 10:00
ՄԵԿՆՈւՄԸ- Մեդիա կենտրոնի բակից

ԵՐԹՈւՂԻՆ- Մեդիա կենտրոն- Իսկաովի պողոտա-Ռուսթավելի փողոց

Տարածքի նկարագիրը–

Երևանի արևելյան բարձրադիր մասում է սփռված հին ու բարի Կոնդ թաղամասը: Իսկ ինչու հին ու բարի: Հին, քանի որ այն Երևանի պատմական կորիզն է եղել, որը դարերի բովով անցնելով` քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղամաս, իսկ բարի, քանի որ ամենահին ու կենսունակ թաղերից մեկն է եղել: Մինչև օրս էլ այստեղ պահպանվել են միմյանց վրա կքած գետնահարկ տները և խորդուբորդ փողոցները: Բնակվելով այստեղ, այս փոքրիկ տարածքում, մարդիկ ստեղծեցին կոնդեցու յուրահատուկ մի կերպար:

Պատմական տարբեր  աղբյուրների  համաձայն,  Կոնդն իր  անվանումը  ստացել  է    բարձր  դիրքի  պատճառով: Ասում են, նույնիսկ, Գրիբայեդովի «Խելքից պատուհասը» առաջին անգամ բեմադրվել է այստեղ:

Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։

Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։  Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։

Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումը։

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԽՈւՄԲ՝ Թատրոնի խմբի սովորողներ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s