Փոխօգնության,փոխուսուցման, փոխվարժանքի, փոխստուգման մեթոդներ

 

24296841_2037895789774546_2151489420087973243_n

Երկու ամիս կլինի, ինչ ես մասնացում էի ուսումնական հաստատության ղեկավարի իրավունքի/հավաստագիր/ համար անցակցվող վերապատրաստումներին: Երկամսյա այդ բարդ ընթացքի մեջ կար ձեռքբերումների մի փուլ, որը ես կփորձեմ ներկայացնել: Այն բացը, որն ինձ կաշկանդում էր, լրացվեց. խոսքը իրավագիտակցության մասին էր, որը վարչական աշխատանքի մեջ, ըստ իս, ամենակարևոր բաղադրիչն է: Իսկ այդ լրացման ճանապարհի «ինչպե՞ս»-ի մասին՝ ավելի մանրամասն:

Հարցերը բաժանված էին քարտերի: Յուրաքանչյուր վերապատրաստվող վերցնում էր քարտը և դրանում նշված հարցերը «զույգով  աշխատանքի» ձևաչափով հինգ հոգու հետ ընթերցում, ապա նոր տվյալ քարտը փոխում նորով ու կրկին նույն սկզբունքով աշխատում հինգ հոգու հետ: Դու ընթերցում ես քարտում ընդգրկված հարցերը ընկերոջդ համար, պատասխանը իմանալու դեպքում լսում ես այն, չիմանալու պարագայում կարդում ես պատասխանը, ապա հակառակը՝ ընկերդ կարդում է իր քարտում ընդգրկված հարցերը, և նույն սկզբունքով ընթանում է աշխատանքը: Արդյունքում օրվա ընթացքում ամենաքիչը 50 հարց լավ յուրացրած, իսկ ընկերների քարտերի հարցերին ծանոթացած գնում էի տուն: Ստացվում էր, որ ուսուցման գործընթացում խմբի յուրաքանչյուր անդամի գործուն ընդգրկվածությունը ապահովված էր: Խումբը պասիվ լսողի դերում չէր: Գործում էր համախմբային աշխատանք՝զույգով աշխատանքի ընթացքում փոխազդեցությունը, փոխօգնությունը և փոխստուգումը: Երեք տարրեր, որոնք գրանցում էին ուսումնական գործընթացում արդյունք: Սկզբում վանող էր, քանի որ աշխատանքը ընթանում էր աղմուկի մեջ, ինչը ես տանել չեմ կարողանում, բայց անգամ այդ պայմաններում ընտրված մեթոդի արդյունավետության միջոցով ես ներառվեցի: Պարապմունքները, իհարկե, երբեմն-երբեմն ընդմիջվում էր մեթոդիստի բացատրություններով, սակայն դա չէր գերակշռում՝ միայն հարցերի և անհրաժեշտության դեպքում: Հիմնականում օգտագործվում են ենթախմբային կամ համախմբային քննարկումների դեպքում, որոնք բավական արդյունավետ են կարծիքների ձևավորման, փոխանակման, ընդհանուր մոտեցումների մշակման համար: Հետաքրքրասիրությունս ինձ ստիպեց դիմել համացանցին: Արդյունքում պարզեցի, որ փոխազդեցության գաղափարը ներդրվել է մի շարք մանկավարժական ուղղություններում, որոնք  կայացել, առանձնացվել ու մանկավարժության մեջ, ամրագրվել են որպես յուրատեսակ մանկավարժական ավանդույթներ: Դրանց թվին են պատկանում այնպիսի հայտնի ուղղություններ, ինչպիսիք են Բել-Լանկաստերյան համակարգը. (փոխուսուցման համակարգ): Ուսուցման այս ձևը առաջացել է 1798 թ. Մեծ Բրիտանիայում, հեղինակ-մշակողները ՝ Ա. Բելլ և Ջ. Լանկաստերը, հետագայում լայն տարածում գտած մեթոդներից է: Ուսումնական պարապմունքների կազմակերպման հիմնական սխեման հետևյալն է. ուսուցիչն ուսումնական խմբի անդամներից ընտրում է մի քանի ավագ՝ ընդունակ սովորողների, և հիմնականում աշխատում նրանց հետ: Ապա այդ սովորողներին կցվում էին կրտսեր սովորողների փոքրաքանակ խումբը, որտեղ ավագները հանդես էին գալիս որպես ուսուցիչ: Ավագ, ընդունակ սովորողներին անվանում էին մոնիտորներ:
Համակարգի հիմնական առավելությունները՝
  • Ուսումնական նյութի մեկնումը կրտսեր սովորողների համար մատուցվում էր իրենց մատչելի մակարդակում, քանզի տարբերությունը մոնիտորների տարիքային, ինտելեկտուալ զարգացման միջև այդքան էլ մեծ չէր:
  • Համակարգը միաժամանակ խթանում էր մոնիտորների ինքնակրթությանը:
Համակարգի հիմնական թերությունները՝
  • Մոնիտորները չունեին անհրաժեշտ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ:
Բել-Լանկաստերյան համակարգը լայն տարածում չի ստացել որպես կրթական աշխատանքի հիմնական ձև, քանի որ երեխաների համար բավարար կրթություն չի ապահովել: Միևնույն ժամանակ այն ինտենսիվորեն օգտագործվում էր մի շարք երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ այլն): Եվս մեկ մեթոդ, որն այսօր ևս մեծ ճանաչում է վայելում՝ Րիվինյան երկխոսության, զուգորդությունների մեթոդը: Արդեն 20-րդ դարասկզբին որոշ մանկավարժներ ուսումնական պարապմունքները կազմակերպելիս սկսեցին օգտագործել սովորողների՝ զույգերով հաղորդակցման ձևերը: Մեթոդի հիմնադիրն ու հիմնական կիրառողը Ա. Րիվինն էր: Նրա կազմակերպած պարապմունքներն առաջին հայացքից բավական պարզ էին: Ուսուցիչը աշխատում էր տարատարիք խմբերի հետ, որտեղ ընդգրկված էին նաև թույլ, ուսումնառությունից հետ մնացած սովորողներ, որոնք ձգտում էին բարձր առաջադիմության: Սովորողներից յուրաքանչյուրն իր ուսումնական նյութը յուրացնելու համար աշխատում էր դասընկերներից մեկի հետ: Որոշ ժամանակ համատեղ աշխատելուց հետո նա այդ դասընկերոջից բաժանվում էր, մոտենում մեկ այլ սովորողի և սկսում աշխատել նրա հետ: Հաղորդակցվելով զույգերով՝ մեկը մյուսի հետ, սովորողները կատարում էին տարբեր աշխատանքներ՝ միմյանց բացատրում էին նոր թեմաներ, համատեղ լուծում խնդիրներ, քննարկում տարբեր հարցեր, մեկը ստուգում էր մյուսի կողմից նյութի յուրացման մակարդակը և այլն: Սակայն արտաքնապես պարզ թվացող այսպիսի պարապմունքներն ունեին իրենց ներքին տրամաբանությունը, նպատակաուղղվածությունը և կազմակերպվածությունը: Հետագայում Րիվինի հայտնագործությունները զարգացվեցին ու կիրառվեցին իր սովորողների ու հետևորդների կողմից: Շարժման ներկայացուցիչների (Րիվին, Վիխման, Բրեյտերման, Կոլեսնիկով և ուրիշներ) մտքով անգամ չէր անցնում, որ իրենց հայտնագործությունները ոչ միայն սովորական մանկավարժական հնարքներ են, այլև կարող են հիմք հանդիսանալ ընդհանրապես ուսուցման կազմակերպման նոր եղանակի անցման համար:

Սովորողի  ուղեցույց

  1. Կարդալ թեման /ուսումնական նյութը/:
  2. Գրանցել վերնագիրը, պարբերության համարը:
  3. Ընտրել զույգ/դասընկեր/, պայմանավորվել՝ ով է առաջինը ընթերցում, ծանոթացնում թեմային, ով՝ երկրորդը:
  4. Թեմայից ընտրված պարբերությունը կարդալ բարձրաձայն. զույգը այդ ընթացքում ուշադիր լսում է, հետևում տեքստին:
  5. Բացատրել պարբերությունը և առաջարկել վերնագիր. եթե զույգդ/դասընկերդ/ համաձայն է առաջարկած վերնագրի հետ, ապա նա  պարբերությանը կից նշում է վերնագիրը և իր ազգանունը:
  6. Եթե կա անհրաժեշտություն, ապա պետք է դուրս գրել պարբերությունից բառեր,  սիմվոլներ/բանաձևեր/, որոնք անհրաժեշտ են հիշել:
  7. Ուշադիր լսել զույգի/դասընկերոջ/ թեման և վերնագրել: Պարբերությանը կից նշել քո ազգանունը:
  8. Շնորհակալություն հայտնել և կազմել նոր զույգ, ընտրել նոր դասընկեր:
  9. Պայմանավորվել՝ ով է առաջինը:
  10. Պատմել ընկերոջը առաջին պարբերությունը:
  11. Կրկնել ուղեցույցի 5-րդ կետից նշված  բոլոր գորոծողությունները, մինչև տեքստի ավարտը:
  12. Պատմել տեքստը դասընկերներին սկզբից մինչև վերջ՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով պլանից:

 

Րիվինյան մեթոդի առավելությունները

Րիվինյան մեթոդիկան  արդյունավետ  գործիք է, որի կիրառումը կնպաստի լուծել այն կազմակերպական դժվարությունները, որոնք ծառանում են ուսուցչի համար՝ համաձայն պետական առարկայական չափորոշիչների:

  • Զարգացնում է հաղորդակցական հմտությունները:
  • Օգնում է առանձնացնել ամենակարևորը և ընդգծել ենթատեքստերը:
  • Ոսումնական նյութը լավ յուրացվում է,  քանզի մի քանի անգամ արդեն ընթերցվել, քննարկվել է:
  • Հաջորդող նյութը էլ ավելի հեշտ է ընկալվում, քանի որ  սովորողը մի քանի անգամ արդեն լսել է:
  • Մեթոդը օգնում է սովորել  նյութը ներկայացնել ավելի հակիրճ և սեփական ձևակերպումներով:
  • Ձևավորում է փոխազդեցության հմտություններ՝ խմբի յուրաքանչյուր անդամի հետ աշխատանք, սովորեցնում հարգալից, բարեկիրթ վերաբերմունքի դրսևորում զույգի նկատմամբ:
  • Ձևավորում է գործընկերային հարաբերությունների հմտություններ:
  • Յուրաքանչյուր սովորողի համար ստեղծում է աշխատելու հարմարավետ միջավայր՝ իր ռիթմին համապատասխան և առանց լարման:
  • Ընդգծված զարգացնում է մտածված ընթերցանությունը:

Մեթոդի բացասական կողմերը

  • Ուսումնական պրոցեսի կազամկերպումը Րիվինյան մեթոդիկայով ուսուցչի համար բարդ և աշատատար է:
  • Ժամանակատար է:Мйву
  • Մեթոդի կիրառումը նպատակահարմար չէ բոլոր առարկաների, ինչպես նաև թեմաների համար:
  • Տեքստերը չպետք է լինեն շատ և ծավալուն, մի քանի զույգ փոխելուց հետո սովորողները կարող են շեղվել, շփոթել տեքստը և հոգնել, ձանձրանալ:
  • Յուրացման ընթացքը դանդաղ է, թեև սովորողները կուտակում են խորքային գիտելիքներ, սակայն դանդաղորեն:

Ամեն դեպքում, թեև Րիվինյան մեթոդը ունի բացասական կողմեր ևս, սակայն նրա առավելությունները շատ ավելին են և կարելի է ժամանակ առ ժամանակ մեթոդը կիրառել:

19-րդ դարի վերջին ձևավորվեց ևս մեկ  մեթոդ՝ Մոնտեսորիի համակարգը, որը որոշ չափով կարողացավ համատեղել անհատական ինքնուրույնության և ընկերական փոխօգնության գաղափարներն ուսուցման կազմակերպման գործընթացում: Այն հնարավորություն տվեց նույնիսկ միատարր ու միամակարդակ աշակերտական կազմ ունեցող ուսումնական խմբերի փոխարեն ստեղծել տարատարիք ու տարամակարդակ կազմով ուսումնական խմբեր: Դա հատկապես հաջողվեց տարրական դպրոցում: Հետագայում այս մեթոդի ձևափոխված տարբերակը լայն տարածում գտավ նաև միջին դպրոցում, որը հայտնի է որպես  Դալտոն-պլանի մեթոդ:   Դալտոն պլանի մեթոդում ուսուցչի դերը որոշակի է, չի գործում նաև կոլեկտիվ ուսուցման գաղափարը,  սովոորողի աշխատանքը ավելի անհատական է: Ուսուցման համար միջավայր է՝ լաբորատորիաները, արվեստանոցները, գրադարանները:

Դալտոն-պլանը դարձավ հիմք, որ 20-րդ դարի սկզբում ձևավորվեր լայն տարածում
գտած մոտեցումներից  Բրիգադային-լաբորատոր մեթոդը:  Ուսումնական խումբը բաժանվում է փոքր ենթախմբերի՝ բրիգադների: Յուրաքանչյուր բրիգադում փոխօգնության և համագործակցության միջոցով իրագործվում են ուսումնական նպատակները, իսկ յուրաքանչյուր աշակերտի արդյունքը գնահատվում է ընդհանուր բրիգադի ցուցանիշներով: Սահմանափակվելով այսքանով՝ նշենք, որ այս և մի շարք այլ մանկավարժական ուղղություններում հատկապես նշանակալից են երկու կարևոր
հանգամանք.
1. ուսումնական խմբի անդամները ոչ թե գտնվում են մրցակցային հա-
րաբերություններում, այլ ընդգրկվում են համագործակցային փոխ-
ազդեցության գործընթացներում,
2. ուսումնական պարապմունքներին բնորոշ է  ընդհանուր ճակատի
բացակայության որոշակի աստիճան:
Սրանք արդեն բոլորովին այլ տեսակի ուսումնական գործընթացի
նախապատկերներն էին:

Կոլեկտիվ ուսուցում
Ինչպես արդեն վերը նշվեց, խմբային ուսումնական գործընթացի կառուց-
վածքային հիմքում ընկած է ուսուցիչ-աշակերտական խումբ փոխազդե-
ցության ձևը: Ի տարբերություն խմբայինի, կոլեկտիվ ուսուցման կառուց-
վածքային հիմքը յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ փոխազդեցության
ձևն է, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել համընդհանուր համագոր-
ծակցության ու փոխօգնության վրա հիմնված ուսուցման գործընթաց:
Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր ուսումնական նպատակներն
ու խնդիրներն իրագործում է մյուսների օգնությամբ՝ միաժամանակ օգնելով
մյուսներին իրագործել իրենց խնդիրներն ու նպատակները:
Սովորողների միջև փոխազդեցությունը կազմակերպվում է փոխուսուցման,
համատեղ ուսումնասիրությունների, փոխստուգման, փոխվարժանքի և այլ
նմանատիպ նպատակներով:

Օգտագործված աղբյուրներն են՝

Ս.Վ. Սիդորով «Ուսուցման Դալտոն-պլանի եղանակը»

Ս.Վ. Սիդորով«Բրիգադային-լաբորատոր ուսուման եղանակը»

Ե. Սաֆոնովա «Մեկ պարբերություն, երկու պարբերություն. Ա. Րիվինի մեթոդիական  հարյուր տարի անց. Դպրոցում զույգով աշխատանքի կազմակերպումը»

Վ. Դաչենկո Ուսուցումը կոլեկտիվ եղանակով

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s