Նպատակը՝
Հանդես գալ որպես կապող օղակ, մշակել ռազմավարություն ուղղված սովորողների/երեխաների/ կյանքում բռնության բացառմանը, ցուցաբերել մանկավարժահոգեբանական աջակցություն սովորողներին, ծնողներին նմանօրինակ իրավիճակներում երևույթին կիրթ արձագանքելուն, գործելուն: Երբ տիրապետում ենք բռնության մասին տեղեկատվությանը, կարող ենք ծրագրել և մշակել համապատասխան միջոցներ և մարտավարություն, որոնք կօգնեն վերջ դնել երևույթին: Բռնությունն ու դրա անտեսումն ազդում են երեխայի առողջության վրա և՛ այդ պահին, և հետագայում: Անտեսումը, ֆիզիկական բռնությունը երեխային ապագայում`արդեն մեծ տարիքում, կարող են բերել հոգեկան և ֆիզիկական առողջության խնդիրների:
Առաջարկվող քայլեր՝
Իմացումի հրճվանք ծրագրի շրջանակում սաներին տալ իրավիճակային անհրաժեշտ առաջադրանքներ՝
- խաղ-խնդիրներ
- Խաղ-էտյուդներ
- Նկարչական էտյուդներ
- Զրույցներ, երկխոսություններ
- Լուսանկարչական կոմպոզիցիաներ
- Խաղարկային դատարան
- Համապատասխան ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում, ստեղծում
- Ընթերցանություն, առակների/այդ թվում աստվածաշնչյան/
- Հանդիպում, զրույց, խաղեր ծնողների հետ:
- Իրավիճակային, հաշտության քննարկումներ։
- Ո՞վ եմ ես
- Ո՞վ է իմ ընկերը/դասընկերը/:
- Ի՞նչ է ընկերությունը:
- Ի՞նչ է հոգատարությունը:
- Ի՞նչ է սերը:
- Ի՞նչ է հարգանքը:
- Ի՞նչ է օգնությունը:
- Ի՞նչ է բռնությունը:
- Ի՞նչ է կոնֆլիկտը:
- Ի՞նչ է փոխզիջումը:
- Ի՞նչ է համագործակցությունը:
- Ի՞նչ է մրցակցությունը:
- Ի՞նչ է խուսափումը:
- Ի՞նչ է նշանակում ներել:
- Ի՞նչ է հարմարվողականությունը:
- Ի՞նչ է պատասխանատվությունը:
- Ի՞նչ է իրավունքը:
- Ծանոթացում կրթհամալիրի Ներքին կարգապահական կանոններին:
- Ծանոթացում Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքին :
Իրավիճակային օրինակներ՝
- Ի՞նչ պետք է անել, եթե ընկերդ վատ է զգում:
- Շարունակել քո գործով զբաղվել:
- Հարցնել՝ ինչով կարող ես օգնել:
- Ձևացնել՝ իբրև չես նկատել, որ վատ է:
Ընդմիջման ընթացքում խոհանոց շտապելիս ի՞նչ պետք է անել:
- Դասընկերներին հրմշտելով առաջինը դուրս գալ դասարանից:
- Ուսուցչի հրահանգը չլսել և վազքով դուրս գալ դասարանից:
- Լսել ուսուցչի հրահանգը, աշխատանքային գործիքները, աթոռը ուղղել և խաղաղ, ընկերոջ ձեռքը բռնած դուրս գալ դասարանից:
Ի՞նչ պետք է անել, որ ուսուցիչդ, դասընկերդ զգա, որ դու հարգալից ես իր հանդեպ:
- Ցուցաբերել սիրո, հոգատարության, ուշադրության, խնամքի, օգնության ձևեր:
- Արհամարհանք, ծաղրանք, զայրույթի առաջացում:
- Աղմկել, հարվածել, չլսել ուսուցչին, դասընկերոջը:
Երկարացված օրվա ընդմիջման, հանգստի ընթացքում, երբ խաղում եք ընկերներով, խաղընկերոջդ հաղթանակի դեպքում ի՞նչ պետք է անես:
- Զայրանալ և հարվածել ընկերոջը, կոտրել նրա գործիքը, որ էլ չհաղթի:
- Գրկել ընկերոջը, շնորհավորել և խնդրել նրան, որ քեզ օգնի:
- Մյուս ընկերներին ասել, որ այլևս նրա հետ չխաղան:
Համապատասխան մուլտֆիլմեր՝
Արդյունքները կամփոփվեն ցուցահանդեսի, ֆիլմերի, լուսանկարների, TV 7 և ռադիոնյութերի տեսքով: