«Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ և հանրային տրամադրությունները»

Քաղաքացիական անհնազանդությունը  շատ դեպքերում ընկալվում է որպես հասարակության շատ անդամերի համար վտանգավոր գործողություններ, որ կարող է ներհասարակական բախումներ հրահրել, չգիտեմ ինչ-որ դրսևորումներ լինեն, որոնք օրենքի շրջանակներից դուրս կարող են լինել, բայց մենք տեսանք, որ փաստացի ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնզանդության ակցիաներն ու բողոքի գործողությունները ամբողջ հանրապետությունում անցկացվեցին բացարձակ խաղաղ, որևիցե մի լուրջ դիպված չարձանագրվեց: Սա կարո՞ղ ենք համարել ֆենոմեն:

Читать далее

Թող քո խոսքը ժլատ լինի, իսկ լռությունը՝ պերճախոս.Մանկավարժական գործիքներ

18620023_1887674431515349_8995895085260182667_n Ուսուցման, մանկավարժության մեջ միշտ քննարկման նյութ է սանը, սովորողը: Քննվում է նրա վարքը, հոգեբանությունը, ձևակերպվում են սովորողի բնութագրման ձևերը, ցանկությունները և այլն: Հարց՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը, իսկ ինչպե՞ս կուզենար սանը, սովորողը տեսնել իր ուսուցչին, ինչպիսի՞ն է ուսուցիչը սանի, սովորողի պատկերացումներում: Ինչպե՞ս է խոսում, ինչպե՞ս է նայում, ինչպե՞ս է ժպտում, լռում, բարկանում, հագնվում, քայլում, խաղում, ուտում, նստում, շոյում և այլն: Ի՞նչ ճանապարհով է ուսուցիչը դառնում սովորողի համար հեղինակություն:

Читать далее

Բռնության փոխարեն սեր

The boy being bullied by violence Stock Vector - 68291135

Նպատակը՝​

Հանդես գալ որպես կապող օղակ, մշակել ռազմավարություն​ ուղղված սովորողների/երեխաների/ կյանքում բռնության բացառմանը, ցուցաբերել մանկավարժահոգեբանական աջակցություն սովորողներին, ծնողներին նմանօրինակ իրավիճակներում երևույթին կիրթ արձագանքելուն, գործելուն: Երբ տիրապետում ենք բռնության մասին տեղեկատվությանը, կարող ենք ծրագրել և մշակել համապատասխան միջոցներ և մարտավարություն, որոնք կօգնեն վերջ դնել երևույթին:  Բռնությունն ու դրա անտեսումն ազդում են երեխայի առողջության վրա և՛ այդ  պահին, և հետագայում: Անտեսումը, ֆիզիկական բռնությունը երեխային ապագայում`արդեն մեծ տարիքում, կարող են բերել հոգեկան և ֆիզիկական առողջության խնդիրների:

Читать далее