Այն ամպոտ աչքերին պատասխան…

29343262_599683513708932_4343694966988472320_n

Հանդիպման, հարցազրույցը սկսելու որոշման մասին արդեն պատմել եմ:

Խլացած խոսք, ժպիտ և սպասող, ամպոտ աչքեր…  Մնացին…

Հիվանդանոցային առաջին հանդիպումից հետո այդ ամպոտ աչքերում ես տեսա վստահության, ընկերության առաջարկ, ցանկություն, որ այդ սենյակում էլի լինեմ, էլի զրուցեմ, որ վաղը հաստատ ավելի լավ զրույց կստացվի:

Դե, երկրորդ հանդիպումը ավելի ծանր էր, կլինեմ առանց մանրամասների, այդ ընթացքում ես ինձ հետ էլ ծանոթացա, ես ինձ գտա շա~տ  ավելի ուժեղ, քան գիտեի: Համլետ Խաչատրյանը այդ օրը քիչ խոսեց, ասելիքը շատ էր, բայց իրավիճակը՝ անհաղթահարելի:

Բաժանվեցինք…. Համլետ Խաչատրյանի վերջին պարբերությունը. «Վաղը կգաս, չէ՞, վաղը հազս կանցնի…»:

Խոցեց…

Մի բան կա, որ չեմ պատմել, բայց հենց զրույց է լինում Համլետի մասին, այդ գիշերն է  աչքերիս առաջ գալիս…

Քնել չստացվեց, կար ինչ-որ տագնապ: Որոշեցի անքուն մնալ ու զրույցը մուտքագրել, որ հաջորդ օրը իրեն  ներկայացնեմ: Գիտեի, որ հաջորդ օրը տիկին Մարին քննություններ պետք է վերցներ համալսարանում և, որ Վարպետը մենակ է մնալու: Ունեի որոշում՝ ես կլինեմ Վարպետի կողքին, հարցազրույցը կշարունակեմ, մինչև տիկին Մարին կվերադառնա: Ականջակալներս դրած լսում եմ ու մուտքագրում: Ծանր էր, օրվա ապրումները կրկնվում են՝ շնչարգելություն, հազ, օգնության կարիք ունեցող մարդ և անզոր իրավիճակ: Չեմ ուզում սրտաճմլիկ, ազդու ներկայանալ, սակայն անկեղծ լինելու իմ հարթակն է. ամբողջ գիշեր Վարպետի իրական ներկայությունն եմ զգացել, լաց եղել… Գիշերը երկար էր, իսկ լուսաբացը՝ ճնշող. կար տագնապ ու սպասում…

Սակայն կան նաև մեկ այլ ներկայություն, ազդեցություն, որ ներթափանցում է, ազդում ու  լինում ՄԻՇՏ ՆԵՐԿԱ….

Ու այսօր ես հանդիպում եմ Ձե՛զ, Ձեր ծննդյան նախօրեին ունեմ խոստովանություն. այն ամպոտ, սպասումով լի աչքերը մնացին, ինձ հետ են, մայրաքաղաքին ուղղված Ձեր ցավը, ափսոսանքը մնաց: Շատ էի ուզում նորից հանդիպել,  Վարպե՛տ, բայց ուշացա… Ներեցե՛ք… Ձեզ թողած վերջին խոստումս, որ կհանդիպենք ու կշարունակենք մեր զրույցը, ես կատարում եմ այսպես՝ «Միշտ ներկա», ի վերջո, Ընկերների զրույցը շարունակվում է՝ անկախ բոլոր տեսակի սահմաններից: Շարունակում եմ Ձեր մասին հարցազրույցների շարքը և «Համլետ Խաչատրյան. Միշտ ներկա» բլոգն ընդունեք նվեր, ես եմ համակարգում, մի  մեդիահարթակ Է,  որտեղ կհավաքեմ Ձեր մասին հնարավոր բոլոր նյութերը: Համոզված եմ՝ վերից հետևում եք…

Ավելի շուտ էի ուզում բլոգը ստեղծել, բայց չկարողացա, օգնության հասավ մեր հմուտ Նվարդ Սարգսյանը և մի քանի ժամվա ընթացքում ունեցանք այն: Գիտե՞ք ամենահուզիչն այն  է, որ այդ աշխատանքի համար պարգևատրվեցի Տիգրան Հայրապետյան ամենամյա մրցանակով: Շնորհակալ եմ Ձեզ:

Վարպե՛տ, գիտե՞ք՝ ամեն զրույցից հետո մի նոր Համլետ Խաչատրյանի ենք հանդիպում, ի՞նչ մազալու ու հետաքրքիր տեսակ եք: Պետք է տիկին Մարիին տեսնեք, երբ պատմում է Ձեր մասին, շա~տ է հուզվում, դե, իսկ տիարը շարունակ Ձեր աչքերով, Ձեր հայացքով, Ձեր մեջբերումներով հարստացնում է իր զրույցները: Մի բան էլ՝ ինչո՞ւ եք մեր գործն էսքան բարդացրել, Ձեր էսքիզները, նախագծերը, ինչո՞ւ չեք հավաքել մի տեղ, հիմա ո՞նց գտնենք:  Դե երևի դա  էլ Ձեր արկածային, մազալու տեսակի դրսևորումներից  է, չէ՞: Շարունակում ենք Ձեզ բացահայտել վարպետ…

«Միշտ Ներկա» զրույցը շարունակելի…կխոսենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s