Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ

Ֆրանկլին Ռուզվելտը Միացյալ Նահանգների միակ նախագահն է, որն ընտրվել է 4 անգամ։ Ամենայն հավանականությամբ, այդ ռեկորդը երբեք չի գերազանցվի։
Երբ իմանում ես, որ այդ ռեկորդը սահմանել է հաշմանդամի սայլակին գամված քաղաքական գործիչը, շոկ ես ապրում, որից հետո ցանկություն է առաջանում հասկանալ այդ մարդու գաղտնիքը։ Իսկ այնուհետ, նրա կենսագրությունն ուսումնասիրելուց հետո, հասկանում ես, որ Ֆրանկլին Ռուզվելտի հաջողության պատմությունը կերտվում էր կարծես թե պարզ, բայց հզոր տարրերից. հաղթելու կամքից, լավատեսությունից եւ գործի հանդեպ ստեղծագործական մոտեցումից՝ բազմապատկած սեփական առաքելության հանդեպ անսասան վստահությամբ։

   ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ

Ռուզվելտի կենսագիրներից մեկը՝ Դեթլեֆ Յունկերը, իր գրքում մի ուշագրավ փաստ է ներկայացնում։ Ֆրանկլինն այն ժամանակ դեռ 28 տարեկան էլ չկար եւ փաստաբան էր աշխատում նյույորքյան մի գրասենյակում։ «Երբ մի օր երիտասարդ իրավաբանները խոսում էին իրենց հավակնությունների եւ ծրագրերի մասին, Ռուզվելտը առանց որեւէ հեգնանքի հայտարարեց, թե ուզում է զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի դառնա Միացյալ Նահանգների նախագահ, եւ պատմեց իր կետ առ կետ մշակած ծրագրի մասին։
Դեմոկրատների համար ամենանպաստավոր ընտրությունների տարին նա կփորձի դառնալ խորհրդարանի պատգամավոր Նյու Յորք նահանգում, իսկ այնուհետ իր կարիերան պիտի ընթանա ազգանվանակից եւ հեռավոր ազգական Թեոդոր Ռուզվելտի օրինակով. ստատս-քարտուղար ռազմածովային նախարարությունում — Նյու Յորք նահանգի նահանգապետ — նախագահ‰։
Այդպես էլ եղավ հետագայում, չնայած նրան, որ Ռուզվելտի կարիերային միջամտեց ճակատագրական հիվանդությունը՝ ընդմիշտ գամելով նրան հաշմանդամի սայլակին։

   ՖՐԱՆԿԼԻՆ ՌՈՒԶՎԵԼՏԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ

Ընտրական տեխնոլոգիաների ոլորտում իր առաջին հանճարեղ հայտնագործությունը Ֆրանկլին Ռուզվելտը արեց 1910 թվականին, երբ Դեմոկրատական կուսակցության տեղի բոսերը նրա հարազատ գյուղական ընտրատարածքում առաջադրեցին նրան մասնակցելու ընտրություններին նախ որպես Ներկայացուցիչների պալատի թեկնածու, իսկ հետո՝ Նյու Յորք նահանգի սենատոր։
Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուն պիտի ունենար երեք բան. փող, անուն եւ հանրապետական ընտրողներին իր կողմը գրավելու ունակություն։ Լինելով բարեկեցիկ ընտանիքից սերված երիտասարդ՝ Ֆրանկլին Ռուզվելտը հարմար թեկնածու էր, բայց նրա մրցակիցն էր հանրապետական սենատոր Շլոսսերը, որը քաղաքական մարտերի հարուստ փորձ ուներ։
Սակայն Ռուզվելտը կիրառեց այն ժամանակվա համար սենսացիոն նորարարություն։ Մեկ ամիս շարունակ նա ամեն օր երթեւեկում էր իր ընտրատարածքում դրոշներով զարդարված կարմիր բաց մեքենայով, շփումներ հաստատում, ձեռքով բարեւում, հանդես գալիս կարճ ճառերով, անբռնազբոսիկ ու գործնական տոնով զրուցում զարմացած ֆերմերների հետ այն մասին, ինչը մտահոգում էր նրանց։ Արդյունքում հաղթեց իր հակառակորդին հազար ձայնի գերազանցությամբ եւ հայտնվեց Սենատում։
Այսպիսով, Ռուզվելտն առաջինը ցույց տվեց, որ թեկնածուի շարժունակությունը, ընտրողների հետ բազմաթիվ անձնական հանդիպումներ անցկացնելու պատրաստակամությունը եւ նրանց հանդեպ բարեհոգի, պարզ վերաբերմունքը թույլ են տալիս նվաճել ընտրողների համակրանքն ու հաղթանակի հասնել ընտրություններում։
   
   ԻՍԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ ԴԺՎԱՐ Է ԿՈՏՐԵԼ

1921 թվականին նախագահական ընտրություններում առաջին պարտությունից հետո ճակատագիրը չար կատակ խաղաց Ռուզվելտի հետ. ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնումներից, սառը եղանակին ծովում լողալուց հետո նա հիվանդացավ նեւրոլոգիական ծանր հիվանդությամբ՝ պոլիոմիելիտով։
«Առաջին շաբաթներին նա ֆիզիկական ահավոր ցավեր ուներ եւ անչափ տառապում էր հոգեպես,- գրում է կենսագիրը Ռուզվելտի կյանքի այդ ողբերգական շրջանի մասին։ -Ոտքերը, ձեռքերն ու մեջքը կաթվածահար էին։ Նրան տանջում էր չափազանց բարձր ջերմությունը, նյարդերի գերզգայունության պատճառով նույնիսկ չնչին շարժումը սաստիկ ցավ էր պատճառում։ Բայց նա թույլ չէր տալիս իրեն նույնիսկ մտածել հիասթափության մասին եւ արգելում էր շրջապատին ցանկացած լալկան ժեստը‰։
Լարված մարզումների մի քանի ամիսներից հետո ձեռքերի եւ մեջքի մկանները նորից սկսեցին գործել, բայց ոտքերը, չնայած վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին, մնացին կաթվածահար։ Իր ապաքինման համար յոթամյա պայքարը Ռուզվելտը դադարեցրեց միայն 1928 թվականի ամռանը, Նյու Յորք նահանգի նահանգապետի պաշտոնում առաջադրվելուց հետո։ Փորձությունները միայն հզորացրին նրան։
Այս օրինակը ցույց տվեց, որ իսկական քաղաքական գործչին անհնար է խորտակել արտաքին հանգամանքներով, որքան էլ ծանր դրանք լինեն, եթե նա պատրաստ է պայքարել մինչեւ վերջ եւ անկեղծորեն հավատում է իր հաղթանակին։
Ավելին՝ ինչպես ընդունում են նրա կյանքը հետազոտողները. «Հիվանդությունը քաղաքական առումով առավելություններ տվեց, որքան էլ ցինիկ սա հնչի։ Նա անվիճելի արդարացում ուներ՝ չհայտնվելու այնտեղ, որտեղ ներկա լինելը համարում էր անպատեհ, նրա արիակամ պայքարը կարեկցանքի եւ համակրանքի ալիք բերեց։
Կուսակցության կողմից նահանգապետի պաշտոնում առաջադրվելուց հետո իր նախընտրական քարոզարշավը նա վերածեց սեփական անսասան կենսական ուժի ցուցադրության։ Նա անցավ ավելի քան 1300 մղոն, արտասանեց ավելի քան 50 ծավալուն ճառ, ըստ որում՝ տպավորություն էր գործում, որ հիվանդությունն իր համար ընդհանրապես խնդիր չէ‰։

   ՄՏԵՐՄԻԿ ԶՐՈՒՅՑՆԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Ֆրանկլին Ռուզվելտի մեկ այլ նորամուծությունը ընտրողների հետ շփման համար ռադիոյի հնարավորությունների լայն կիրառումն էր։ ԱՄՆ նախագահներից նա առաջինն էր, որ սահմանեց ամերիկյան ժողովրդին հղված մշտական ռադիոուղերձների ավանդույթը, ըստ որում՝ դրանք ոչ թե պաշտոնական ճառեր էին, այլ ավելի շուտ մտերմիկ զրույցների շարք, որոնք նրա համար անսասան հեղինակություն ստեղծեցին երկրի հասարակ մարդկանց շրջանում։
Դեթլեֆ Յունկերը գրում է. «Որպես Նյու Յորքի նահանգապետ, ռադիոյով ուղերձների կայուն սովորության հետ մեկտեղ, ԱՄՆ 32-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց նա սկսեց իր առաջին զրույցը բուխարու մոտ՝ «սրտամոտ զրույց‰ Միացյալ Նահանգների ժողովրդի հետ‰։
Հաստատակամությամբ ու վստահությամբ լեցուն հաճելի ձայնով, որը հասկանալի էր միջին ամերիկացուն, նա խոսում էր քաղաքականության մասին, ինչպես ընտանիքի հայրը՝ իր սենյակի։ Միլիոնանոց լսարան հավաքող ռադիոհաղորդումների հաջողության գաղտնիքն այն էր, որ զրույցը ժողովրդի համար խճճված հանգույց չէր, այլ արտահայտում էր ժողովրդավարության նրա ըմբռնումը։
Հասարակ ամերիկացու սրտի ուղին գտնելու համար նախագահը պիտի արտահայտվեր պարզ լեզվով եւ թափանցեր նրա մտածելակերպը, գիտակցեր, որ նրա հետաքրքրությունն ուղղված է ոչ թե վերացական տեսությունների, այլ մարդկային գլխավոր խնդիրների ուղղությամբ, ինչպիսին է աշխատանքի տեղավորման, առողջության, կենսամակարդակի եւ ապահովված ապագայի մասին մտահոգությունը‰։

   ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄԸ

Եվ վերջապես, չորրորդ դիտարկումը, որը բացահայտում է Ռուզվելտի քաղաքական հաջողության գաղտնիքները, մասնավոր եւ պետական ԶԼՄ-ների հետ աշխատելու նրա ապշեցուցիչ ունակությունն էր, կարողությունը «մատուցելու‰ իրեն հենց այնպես, ինչպես ինքն է ցանկանում, այլ ոչ թե ինչպես կցանկանային դա անել իր քաղաքական հակառակորդները։
Այն ժամանակվա պատմաբանների վկայությամբ, Ռուզվելտը նվաճեց օրաթերթի առաջին էջերը, ինչպես ոչ մի այլ նախագահ իրենից առաջ, եւ բնավ ոչ վերջին հերթին՝ վաշինգտոնյան լրագրողների համար բաց դռների քաղաքականության շնորհիվ։ Տարիներ շարունակ շաբաթը երկու անգամ նա ընդունում էր մինչեւ երկու հարյուր լրագրողի, որոնք կարող էին տալ ցանկացած հարց։
Լրագրողների վրա նա խորին տպավորություն էր գործում իր սրամիտ հնարամտությամբ, մանրամասների ֆենոմենալ իմացությամբ եւ տպավորիչ հիշողությամբ։
Ինչ ասես արժե Ռուզվելտի հենց թեկուզ հետեւյալ արտահայտությունը. «Նախագահության առաջին տասներկու տարիները ամենից դժվարն են։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s