Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական ոչ առևտրային կազմակերպության Հյուսիսայիմ դպրոց-պարտեզի կանոնադրություն

4-3

նախագիծ

 նախագիծ 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կրթահամալիր) Հյուսիսային  դպրոց-պարտեզը (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) Կրթահամալիրի մասնաճյուղ է: Մասնաճյուղը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և  սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
    2. Հյուսիսային դպրոցի իրավաբանական հասցեն ` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան Րաֆֆի 69/1:
    1. Դպրոց-պարտեզի կանոնադրությունը Կրթահամալիրի գործադիր տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
    1. Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
    1. Դպրոց-պարտեզն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
    2. Դպրոց-պարտեզը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
    3. Դպրոց-պարտեզը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
    4. Կարճ անվանումն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային Դպրոց-պարտեզ:
    5. Դպրոց-պարտեզը ունի էլեկտրոնային կայք` www.artschool.mskh.am, որը գործում է որպես Դպրոց-պարտեզի պաշտոնական տեղեկատվական աղբյուր, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է Դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
    6. Դպրոց-պարտեզը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
    7. Դպրոց-պարտեզում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

     

    1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
    2. Դպրոց-պարտեզի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է: Դպրոց-պարտեզի գործունեության նպատակներն են`
    3. առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.
    4. սովորողների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:
    5. անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում.
    6. կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը.
    7. կրթության իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ.
    8. ֆիզիկական և վիրտուալ միջավայրում ուսուցման հավասարակշռում.
    9. դպրոցի ինքնավարության, Սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
    10. անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության կազմակերպում, սովորողի անհատական կրթական պատվերի իրականացում.
    11. կրթություն բոլորի համար. ներառական ուսուցում ապահովելու նպատակով նախադպրոցական, հիմնական հանրակրթական և լրացուցիչ կրթության ծրագրերի հնարավորությունների համախմբում.
    12. կրթահամալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում` յուրաքանչյուր անձի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ցանկալի գործունեության բավարարման ճանապարհով.
    13. անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում, սովորողի ընտրությամբ գործունեության միջոցով.
    14. մանկապարտեզի, դպրոց-պարտեզի ու կրտսեր դպրոցի համար կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը յուրացրած ուսուցիչների վերապատրաստում.
    15. այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների վերաիմաստավորում ու ներդրում.
    16. սահմանված կարգով կրթական, տրամաբանական խաղերի հավաքում, դասակարգում ու տարածում, կրթահամալիրի մանկավարժությանն անհրաժեշտ նոր խաղերի, խաղալիքների, ուսումնական գույքի և պիտույքների մշակում, հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական այլընտրանքային ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, ուսուցման նոր մեթոդների փորձարկում.
    17. հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ:
    18. Դպրոց-պարտեզի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
    19. Դպրոց-պարտեզը պատասխանատու է պետական հանրակրթական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար:
    20. Կրթության որակի և արդյունավետության բարձրացում` թվային տեխնիկական միջոցների և մեդիատեխնոլոգիաների կիրառմամբ:

     

    III. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

    1. Դպրոց-պարտեզի կառուցվածքը կրթահամալիրի Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար Դպրոց-պարտեզը ստեղծում է ուսումնական  արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ:
    2. Դպրոց-պարտեզում իրականացվող կրթական ծրագիրը (այսուհետ`կրթական ծրագիր) Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ենթածրագիրն է:
    3. Ուսումնական տարվա սկիզբը, տարվա ընթացքում արձակուրդների ժամանակը, ուսումնական տարվա ավարտը սահմանվում են կրթական ծրագրի ուսումնական պլանով, ուսւոմնական օրացույցով:
    4. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
    5. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
    6. Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
    7. Դպրոց-պարտեզում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
    8. Նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, Ծրագրի բովանդակությունը և կազմակերպման միջավայրին ներկայացվող պահանջները որոշվում են Խորհրդի հաստատած հեղինակային կրթական ծրագրի չափորոշիչներով:
    9. «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների զարգացման և ուսուցման խումբ ընդունվում է երեխան, ում հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում: Խմբում իրականացվող ծրագիրը քառամյա է: Խմբում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը։ Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
    10. Առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբարհունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
    11. Տարրական կրթության կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար-դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
    12. 4-5-րդ դասարաններընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
    13. Չորրորդ դասարանի վերջում անցկացվում է ուսումնական աշխատանքի արդյունքների ամբողջական ուսումնասիրություն:
    14. Հիմնական կրթության 4-5-րդ դասարանների ծրագիրն ուղղված է Սովորողի բազային ուսումնական կարողությունների զարգացմանը, սահուն անցում է ապահովում առարկայական ուսուցման:
    15. Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:
    16. Դպրոց-պարտեզում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

     

    1. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
      1. Դպրոց-պարտեզի ընթացիկ ղեկավարումը իրականացնում է ղեկավարը (տնօրենը), ում կրթահամալիրի Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
      2. Դպրոց-պարտեզում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ, սովորողների խորհուրդ:
      3. Մանկավարժական, ծնողական խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։
      4. Դպրոց-պարտեզի տնօրենը`
    • կազմակերպում և ղեկավարում է Դպրոցի ընթացիկ գործունեությունը.
    • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Դպրոցի զարգացման ծրագիրը.
    • մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
    • ապահովում է Դպրոցի ենթակայքի աշխատանքը.
    • մասնակցում է Դպրոց-պարտեզում աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
    • ապահովում է Դպրոց-պարտեզում Կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
    • նշանակում է Դպրոց-պարտեզի կաբինետների ղեկավարներին.
    • կատարում է կրթահամալիրի Տնօրենի հրամաններն ու կարգադրությունները.
    • կատարում է սովորողների ընդունելությունը Դպրոց-պարտեզ.
    • օրինական ներկայացուցչի(ծնողի) հետ կնքում է ուսումնառության պայմանագիր.
    • տնօրենին միջնորդագիր է ներկայացնում Սովորողին ուսումնական վճարի զեղչ տրամադրելու համար,
    • կազմավորում է Դպրոց-պարտեզի ուսումնական խմբերը.
    • հաստատում է դպրոց-պարտեզի դասացուցակը.
    • ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
    • առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
    • անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հեռավար ուսուցում.
    • ստեղծում է Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
    • վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, Սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
    • ապահովում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.
    • ապահովում է Կրթական ծրագրով որոշված էլեկտրոնային փաստաթղթերի վարումը և պահպանումը.
    • ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման դասընթացների գործունեության համար.
    • ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
    • ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
    • օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, կրթահամալիրի Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
    • Դպրոցի ղեկավարի բացակայության դեպքում, կրթահամլիրի Տնօրենի որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
      1. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է Դպրոցում դասավանդող բոլոր մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական խորհրդի աշխատանքները ղեկավարում է Դպրոցի ղեկավարը: Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
    • Դպրոց-պարտեզի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.
    • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը. մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է mskh.am կայքում.
    • Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են.
      1. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:
      2. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
      3. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար Դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
      4. Դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Կրթահամալիրի Տնօրենը`  Դպրոց-պարտեզի Ղեկավարի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
      5. Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է Դպրոցի կազմակերպիչներ:
      6. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար:

     

    1. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
    1. Կրթահամալիրի Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և սեփական գույքից ամեն տարի դպրոց-պարտեզին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:
    2. Դպրոց-պարտեզի տնօրենը պատասխանատու է Դպրոց-պարտեզին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
    3. Դպրոց-պարտեզի ֆինասական միջոցները գոյանում են պետության ֆինանսական հատկացումներից, վճարովի կարգով սովորողների ուսումնական վճարներից, արտադրությամբ ուսուցման ընթացքում ստեղծված ծառայությունների, ապրանքների համար վճարումներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:
    4. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ
    5. Դպրոց-պարտեզում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
    6. Դպրոց-պարտեզում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ՝ Կանոններ), աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
    7. Դպրոց-պարտեզի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
    8. Դպրոց-պարտեզի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
    9. Դպրոց-պարտեզը, սահմանված կարգով, կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով Ծնողին` նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները Սովորողի կամ Ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

     

     VIII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

    1. Դպրոց-պարտեզը վերակազմակերպվում կամ լուծարվում է կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s