Մանկավարժականացված միջավայր

Հեղինակային մանկավարժական փորձով կարող ենք հաստատել, որ միջավայրը սովորողի կրթության, դաստիարակության շատ կարևոր գործոն է: Անընդհատ փոփոխվող, առավել ներառական, ավելի մեծ հնարավորություններ ստեղծող, չկաշկանդող շրջական ստեղծվում է ուսուցիչների ու սովորողների, ընտանիքի, համայնքի համատեղ ջանքերով: Ուսումնական ամենատարբեր նախագծերով սովորողը ամեն օր դառնում է իր միջավայրի հեղինակն ու դրա խնամակալը:

Կրթահամալիրը թևակոխեց մի փուլ, որտեղ ռեֆորմի ենթարկեց ողջ միջավայրը կամ՝ ինչպես ընդունված է ասել՝ կրթահամալիրի Բանգլադեշը: Որպես ուղիղ ճանապարհ՝ եկավ երկրագործությունը իր խնամքի մանկավարժությամբ:

Պուրակ-կածան-արահետ-բարձունք-արգելոցը մտան կրթական միջավայր ու ամբողջացրեցին  ուսումնական գործունեությունների, նախագծերի կամզակերպման հարթակները: Աշխատանքներ սկսվեցին  խորհրդային հենապատերի, ցանկապատ-դարպասների հեռացման ուղղությամբ: Պետք է ընդգծեմ, որ հենապատերի հեռացմամբ ոչ միայն կրթական միջավայրի անվտանգության հարցը լուծվեց, այլ համայնքը՝ բանակավայրն իր բնակչով,  ունեցավ ուղիղ, բաց, հասանելի անցուղի՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք անարգել խաչմերուկ: Կրթական միջավայրը դարձավ ներառող թե՛ բնակիչ հետիոտնի, թե՛ սայլակավոր մարդու, անցորդի համար: Ստեղծվեց  յուրօրինակ իմիջ և բրենդավորվեց կրթահամալիրի Բանգլադեշը՝ հատված առ հատված, դպրոց առ դպրոց, պուրակ առ պուրակ:

Շարունակ կանաչող միջավայրը սկսեց բնակչին իր գիրկն առնել: Օր օրի կարելի էր տեսնել ավելացող բնակիչներին, ովքեր զբոսնում էին դպրոցի պուրակում, մայրիկների, ովքեր իրենց երեխաներին բերել են ավազե հրապարակ,  պատանիների, ովքեր լանջերին նստած իրենց պլանշետներով օգտվում են անլար ինտերնետից: Միջավայրը դարձավ կրթական ոչ միայն դպրոցի սաների, այլև համայնքի համար. միջավայրը հումայնացավ` ֆիզիկական ու հոգեկան գոյության համար դարձավ արտաքին շատ կարևոր բարենպաստ պայման:

Նախկինում եթե շրջակա միջավայրի խնամքի ընթացքում կարող էինք տարածքում հանդիպել ներարկիչներ, օղու, գարեջրի շշեր, մոմլաթով աղբ և այլ քրեական նշանակության իրեր, այսօր դրանք անհամեմատ քիչ են, ինչը, իհարկե, ուրախացնող է: Բաց միջավայրը իր թափանցիկությամբ նաև խոչընդոտ է՝ վանդալը, հանցագործը, խուլիգանը պաշտպանված չէ նման միջավայրում, նա թաքստոց է փնտրում, հետո նաև խնամված միջավայրը զգաստացնում է նրան, կանգնեցնում….Միջավայրը սկսեց չեզոքացնել բացասական ազդեցությունները, սովորույթները:
Բնակչի վարքագիծը փոխվել է և փոխվում է ամեն օր, քանի որ միջավայրը ամեն օր էլ ավելի լավանում է՝ զարգանում,  ինչ որ զգայարաններ  գործում են,  նա սկսել է  հարգել «մանկավարժականացված միջավայրը»,  վերաբերմունքի դաստիարակություն է ձևավորվում, միջավայրը կրթում  է: Բնակչի անհատական
զարգացումը և սոցիալիզացիան ներդաշնակվում և լրացնում են միմյանց, նա սովորում է ընկալել ստեղծվող մշակույթը և փորձում է ներառվել այդ ստեղծական աշխատանքին:

 

 

|

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s