ԲԱՌԻՑ ԵՎ ՊԱՏԿԵՐԻՑ ՀԵՏՈ

Ընթերցողական նախագծի առաջարկ

18620023_1887674431515349_8995895085260182667_n

Կարդում ենք նախագծի շրջանակում

Նախագծի նպատակն է` լրացնել ընթերցանության հանդեպ հետաքրքրասիրությունը, սովորող-պատանիների ուշադրությունը սևեռել գրականության, ընթերցանության նոր ձևերին, որոնք  կլինեն առավել արդյունավետ և ժամանակակից:

Կազմակերպման ձևը՝

Ճամբարը ընթերցողական  լավագույն հարթակներից  մեկն է.  որը կունենա կազմակերպման տարբեր ձևեր՝ բաց, երաժշտական ուղեկցությամբ, ֆլեշմոբային, մեկ ես-մեկ դու փոխանցման ձևաչափով, ակումբային/թեյըմպման ուղեկցությամբ/, ժամանակակից հեղինակների մասնակցությամբ, ճամփորդական, քաղաքային և այլն: Նախագիծը կնպաստի նաև  դպրոցում ընթերցողական  ավելի շատ անկյունների ստեղծման, կազմակերպմանը:

Մասնակիցներ՝

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա և մուտքի  ճամբարականներ:

 

Ընթացքը՝

Հեղինակի, գրական նյութի հետ ծանոթացում՝  ընթերցում, քննարկում: Հնարավորության դեպքում ԿինոԱգրաֆկայի, բեմադրությունների միջոցով նյութի յուրացում, ամրապնդում:  Ժամանակակից գրողների ներգրավվում, նրանց հետ միասին ստեղծագործությունների քննարկում: Առանձին հատվածների առանձնացում՝ ցիտատների ստեղծում, հրապարակում բլոգի համապատասխան բաժնում: Աուդիո-գրքի ձայնագրություն, առանձին տողերով, տեխնոլոգիական հնարքների միջոցով՝ էջանիշերի, ընթերցարանների  ստեղծում, քաղաքային ընթերցողական արշավների, հանրային ընթերցումների կազմակերպում: Օրինակ՝ «Գրականությունը ավտոբոսում», «Գրականությունը գնացքում»:

Ընթերցողական նախագիծ  նախակրթարանի սաների համար

Մանկական ոտանավորներն ամենակարճ պատմվածքներն են, որոնցում կա այն ամենը, ինչից գրականություն է ստեղծվում` հնչյուն, ռիթմ և բովանդակություն: Նրանք նաև ճանապարհ են դեպի լեզվի և գրքերի աշխարհ: Բանաստեղծությունները կենդանանում են,   դառնում են  ավելի սիրելի երբ հանպատրաստից փոխվում են` երեխայի պահանջներին համապատասխան:  Վերը նշված եղանակները նույնպես կիրառելի են նաև նախակրթարանի սաների համար: Ամեն օր երեխաների համար առնվազն 20 րոպե բարձրաձայն ընթերցանությունը դրական ազդեցություն է ունենում երեխայի լեզվական, հոգեբանական և մտավոր զարգացման վրա, ինչպես նաև բավարարում է նրա զգացմունքային պահանջները: Ընթերցումից, ԿինոԱգրաֆիկայից հետո սաների հետ, գույների ու ձևերի օգնությամբ կարող են արտահայտել իրենց տպավորությունները ֆիլմից և գրքից: Սա զարգացնում է նրանց երևակայությունը, տպավորությունները ընթերցումից հետ ամրացնում: Նախագծին կարող եեն մասնակցել սաների ծնողները: Ամեն օր կարող է մի ծնող մասանկցել ընթերցանությանը, ինչպես նաև երեևույթը շարունակել իր տանը՝ կենցաղում:

Քանի որ ընթերցանության դերը անձի զարգացման գործում մնում է անփոխարինելի: Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի ու ավելի շատ վիրտուալ, այդ պատճառով ընթերցանության խթանման ձևերը նույնպես պիտի փոխվեն և համապատասխանեն ժամանակի պահանջներին:

http://www.allofpolandreadstokids.org

/http://www.calapolskaczytadzieciom.pl/pkmd

 

 


1 комментарий в “ԲԱՌԻՑ ԵՎ ՊԱՏԿԵՐԻՑ ՀԵՏՈ

  1. Уведомление: ԲԱՌԻՑ ԵՎ ՊԱՏԿԵՐԻՑ ՀԵՏՈ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ | Անուշ Աթայանի ուսումնական բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s