Լավ կինոյի չափանիշն ազնվությունն է. Մարիա Սահակյան

Այս օրերին տեղի է ունենում Լոնդոնի միջազգային կինոփառատոնը, որին մասնակցում է նաև հայ ռեժիսոր Մարիա Սահակյանն իր «Ալավերդի» ֆիլմով: Մարիան մինչև վերջերս Ռուսաստանում էր բնակվում: 1990-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը: Երիտասարդ ռեժիսորի դիպլոմային աշխատանքը` կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը, մասնակցել է փառատոնների, այդ թվում՝ «Ոսկե ծիրանին», մրցանակների արժանացել, առաջին լիամետրաժը` «Փարոսը», ընդգրկվել է Ռոտերդամի փառատոնի հիմնական ծրագրում և ցուցադրվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնում: Հաջորդ ֆիլմը` արտ-հաուս ոճով նկարված «Էնտրոպիան» արժանացել է «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի գլխավոր մրցանակներից մեկին: Երեք տարի առաջ ՄարիաՍահակյանըվերադարձել է Հայաստան: «Օրակարգը» նրա հետ զրուցել է նոր աշխատանքների, հայկական կինոյի և ստեղծագործական սկզբունքների մասին:

 — Ձեր անունը վերջերս հաճախ է հանդիպում միջազգային փառատոնների ծրագրերումընդ որում ՝ նաև մրցանակակիրների ցանկում։ Այս օրերինլոնդոնյան կինոփառատոնում պետքէ ներկայացվի Ձեր «Ալավերդի» աշխատանքը, որը պատմում էթե ինչպես է դեռահաս աղջիկը փորձում իրենգտնելԻնչո՞ւ եք որոշել այն հենց Հայաստանում նկարահանելարդյոք սկզբունքայի՞ն էր Ալավերդու ընտրությունը։

— Իհարկե, առհասարակ գաղափարը հենց տեղից ծնվեց` սկզբում քաղաքն էր, հետո պատմությունը: Երբ նկարում էինք իմ առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Փարոսը», ամեն օր Ալավերդիով էինք անցնում: Քաղաքն ինձ հետաքրքիր թվաց, սկսեցի պատկերացնել` ինչպիսի մարդ կարող էր այդտեղ ապրել, ինչպիսի մարդու դժվար կլիներ այդտեղ ապրել, ինչպես նա կտեսներ քաղաքը: Ալավերդին մինչև հիմա ինձ համար մեծ գաղտնիք է, պոեզիա եմ նրա մեջ տեսնում, չգիտեմ ինչու, բայց այդպես է:

— Աշխատում եք հիմնականում ռուսաստանցի դերասանների հետ։ Արդեն երեք տարի էինչ տեղափոխվել եք ՀայաստանԻնչո՞ւչեքաշխատումհայ դերասանների հետ։

-Հիմա մի հեքիաթ ենք նկարում, որում հույս ունեմ հայ դերասանների ներգրավել: Միևնույն է, կլինեն դերասաններ նաև Ռուսաստանից: Դա կապված է այն բանի հետ, որ ես այնտեղ եմ ինստիտուտն ավարտել, ընկերներ ձեռք բերել:Պարզապես իրենց մասին ավելի շատ բան գիտեմ: Բացի դրանից, այդ մարդիկ պատրաստ են անվճար գալ, իրենց հետաքրքիր է մեզ հետ աշխատել: Չնայած այստեղ եմ ապրում՝ ինձ համար դեռևս ռուսաստանյան մթնորոլտն է  ավելի հարազատ: Այստեղ երեք-չորս հոգու հետ եմ առնչվում: Բայց այս անգամ ուզում եմ սկսել հայ դերասանների հետ աշխատել:— Մեր ռեժիսորներից հաճախ կարելի է լսելոր անհնար է լավ լիամետրաժ նկարելքանի որ գումար չկատեխնիկա չկա և այլնՈ՞րն է փոքրբյուջեով կինո նկարելու գաղտնիքը, հատուկ տաղա՞նդ է պահանջվում: Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ սկսնակ ռեժիսորներին:

-Հիմա արդեն տեխնիկական հարցն այնպես է դրված, որ ցանկացած մարդ կարող է վերցնել տեսախցիկ, iphone, նույնիսկ՝ հեռախոս ու նկարել իր գաղափարը: Ես մեծ խնդիր չեմ տեսնում այս հարցում: Հայաստանի համար խնդիրն այն է, որ մարդիկ սովորում են, ինչ-որ բանի հասնում ու լքում երկիրը: Այն պահին, երբ հասկանում ես, որ կադր ունես, թռնում, գնում են: Աշխատավարձ չկա, բավականաչափ աշխատանք չկա, պարզ է այդ ամենը: Բայց եթե չգնան նրանք, որոնք արդեն կարող են ինչ-որ բան անել, շատ արագ կզարգանա հայկական կինոարտադրությունը: «Ալաբալանիցա» ֆիլմն ապացուցեց, որ մրցունակ է մեր արտադրությունը, հնարավոր է բավական փոքր բյուջեով ֆիլմ նկարել, որը կվաճառվի ու եկամուտ կբերի: Գաղափարի, մտքի պակաս եմ տեսնում այստեղ: Ռուսաստանում գոյություն ունի պետական աջակցություն կինոյին: Մենքկինոկենտրոն ունենք, որը, իհարկե, ինչ որ բաներ անում է`այն շարժը, որ հիմա ունենք, առանց կինոկենտրոնի չէր լինի: Բայց երևի պիտի ավելի արդյունավետ օգնության ճանապարհ գտնեն:

Ռուսաստանում, կարելիէասել, փայլունսկիզբունեցաք, ինչո՞ւվերադարձաքՀայաստան, չէ՞ որայնտեղավելի մեծ հնարավորություններկան:

 Ես հիմա էլ եմ Ռուսաստանում աշխատում, որովհետև Հայաստանում ոչ ոքի պետք չեմ: Ամեն տարի մայիսին գաստարբայտերի նման երեխաներին վերցնում եմ, նստում ինքնաթիռ ու գնում աշխատելու: Բայց, քանի որ ուզում եմ Հայաստանում ապրել, վերադառնում եմ: Ես կուզենայի մարդիկ բերել, որ Հայաստանում կինո նկարահանեն, որովհետև այն շատ գեղեցիկ է:

— Ռեժիսորները քմահաճ հանդիսատես ենԴուք ի՞նչ կինո եք սիրում:

-Ինձ համար միակ չափանիշը ֆիլմի հեղինակի ազնվությունն է: Ես կարող եմ ոչ խորը ամերիկյան կինո սիրել, կամ անհասկանալի թաիլանդական: Կարևորն այն է, որ մարդը խոսի իր լեզվով, այն բաների մասին, որոնք սիրում է, ինչի համար ցավում է: Ես ընդհանրապես շատ նայիվ հանդիսատես եմ:

-Հեղինակային կինոն միշտ էլ սահմանափակ հանդիսատես է ունեցելերբևէ չե՞ք ցանկացել «թեթև» բան նկարել:

-Իմ կարծիքով, դրա համար ուրիշ մտածելակերպի տեր մարդ պիտի լինես: Օրինակ՝ հեքիաթը, որ հիմա նկարում եմ, ուզում եմ երեխաները գան,տեսնեն ու հավանեն: Դա բարդ չէ ինձ համար, քանի որ երեխաների հետ շատ եմ շփվում ու պատկերացնում եմ՝ ինչ նրանք կհավանեն: Միգուցե սխալվում եմ, կտեսնեմ: Բայց մեծահասակների համար…Այն ֆիլմերը, որ մասսայական ուշադրություն են վայելում, հազվադեպ են ինձ դուր գալիս: Մի օր կուզենայի փորձել: Ամենակարևոր հարցը սեփական լեզուն պահպանելն է, այնպես անել, որ չդավաճանես ինքդ քեզ: Երբ սկսում ես փոքր փոխզիջումների համաձայնել, ինչ-որ բան պարզեցնել, կրճատել, հարմարեցնել՝ գնալով կորցնում ես ու հասկանում, որ այլևս դու չես: Իհարկե բարձր վարպետություն կա, երբ կարողանում ես տարբեր մարդկանց տարբեր մակարդակների վրա ինչ-որ բան պատմել նույն ֆիլմում: Եթե նման մակարդակի հասնեմ՝ իհարկե ուրախ կլինեմ:

— Երեք շաբաթից նոր ֆիլմի նկարահանումներ եք սկսումկպատմե՞ք այդ մասին։

-Դա մանկական հեքիաթ է տղայի մասին, որը սիրահարվում է աղջկան: Աղջիկն էլ մուտք ունի պարի կախարդական աշխարհ: Պիտի գեղեցիկ պարեր լինեն: Այս թեման ինձ առաջարկվել է, ես հանդես եմ գալիս իբրև կատարող: Իհարկե, երբ սցենարն ուղարկեցին, աշխատեցինք, «մեր ձևով»դարձրեցինք այն: Միշտ էլ հեքիաթ ուզել եմ նկարել: Այս ֆիլմը կտարբերվի մինչ այս կատարած իմ աշխատանքներից:

Մի քանի մտահղացում էլ ունեմ, որոնցից մեկի մասին արդեն հինգ տարի մտածում եմ: Ֆիլմը, որ կրկին Հայաստանում պիտի նկարվի, կոչվելու է «Աջիկա» և գեղեցիկ սիրո պատմություն է լինելու: Մի քիչ բյուջեն մեծ է, դեռ սպասում եմ:

Զրուցեց Մարիա Հովսեփյանը

Աղբյուրը՝  Սիվիլնեթ TV

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s