«Թոնիր հարսանեկան գյուղի» հիմնադիրները «Հարթակ Գեղարվեստում» ակումբում

Фото Tonir Wedding Village Թոնիր հարսանեկան գյուղ.

«Հարթակ Գեղարվեստում» ակումբը հունվարի 23-ին, ժամը՝ 11:00-ին  հյուրընկալում է «Թոնիր հարսանեկան գյուղի» հիմնադիրներին:

Մասնակիցներ՝ կրթահամալիր Tv, ռադիո խմբագրություններ, երաժշտության դասավանդողներ, տեխնոլոգներ

 

Մեր օրերում հայկական գրեթե բոլոր ամուսնությունները տեղի են ունենում ժամանակակից, հաճախ իրար կրկնօրինակող ձևով` շքեղ սրահներ, մեքենաներ ու զգեստներ, շաբլոն երաժշտություն, ամենն, ինչը հեռու է հին հայկական ավանդական հարսանիքներից: Հազվադեպ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր որոշում են պահպանել ավանդույթները։ «Թոնիր» հարսանեկան գյուղը 2017 թվականից ծավալում է ազգային ավանդույթների վերականգնման և տարածման գործունեություն: Այն գտնվում է Սյունիքի մարզում` Սիսիանից ոչ հեռու գտնվող Վաղատին գյուղում: Նախագիծը հիմնվել է երիտասարդ զույգի` Հայկ Երանոսյանի և Սիրարփի Լեռանե Խոջաբաղյանի նախաձեռնությամբ, ովքեր, չգտնելով հարմար պայմաններ, անձամբ ստեղծեցին իրենց պատկերացրած միջավայրը: «Թոնիրը» ոչ միայն պահպանում է ազգային մշակույթը, այլև բարձրացնում է տվյալ շրջանի կենսամակարդակը` ակտիվացնելով գյուղական կյանքը և ստեղծելով նոր աշխատատեղեր:

 

 

Երրորդ օրը` առավոտյան, քավորն ու փեսան զգեստները տանում են եկեղեցի` հալավօրհնեքի, վերադառնում և սկսում հագցնելու գործընթացը: Այնուհետև բոլորն ուղևորվում են եկեղեցի, ու սկսվում է պսակի արարողությունը. հարսն ու փեսան թագադրվում են: Սկսվում է խնջույքը, որի ընթացքում ևս տեղի են ունենում տարբեր խաղեր. հարսը նիզակ է խրում հողի մեջ ու խնձոր դնում վրան, տղաները պիտի նիզակով հարվածեն խնձորին:

 

Խաղի հաղթողը դառնում է զույգի առաջնեկի կնքահայրը: Երեկոյան տեղի են ունենում նաև ներկայացումներ 16-րդ դարի մոտիվներով:

Վերջին օրը եկեղեցում տեղի է ունենում թագվերաց. թագերը հանվում են, և հարսն ու փեսան վերադառնում են աշխարհիկ կյանք և ապրում խաղաղ ու երջանիկ:

2018 թվականի ընթացքում «Թոնիր» թիմը նախատեսում է վերանորոգել հարսի, փեսայի և քավորի տները, հիմնել բացօթյա հանդիսությունների սրահ դաշտում: Թիմը նաև աշխատում է պատմական տարբեր նյութեր վերծանելու վրա

 

«Մենք պետք է օգնենք ամեն զույգի ամուսնանալ իրենց շրջանի ավանդույթներով, այդ իսկ պատճառով պետք է պատմական ամեն շրջանի մասին պատկերացում ունենանք»,- ասում է Հայկը: Հաջորդ «Թոնիրը» նախատեսվում է բացել Հայաստանի հյուսիսում` Տավուշի կամ Լոռվա մարզում, որպեսզի այն գտնվի առաջին գյուղին ոչ շատ մոտ և տարբեր բնական պայմաններում: Հիմնադիրներն ավելի հավանական են համարում Լոռին, քանի որ այնտեղ կենսամակարդակն ավելի ցածր է:

 

 Տեքստի հեղինակ, ՈւՍՈւՄ դպրոցի սան՝ Նանե Հարությունյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s