Մարիա Կոլբովա#1

2018-01-09 11.33.18

Զրույցներ Համլետ Խաչատրյանի մասին

Զրույց կնոջ՝ Մարիա Կալբովայի հոտ

Հարցազրուցավար՝  Քնարիկ Ներսիսյան

Մաս 1-ին

-Մարի և Համլետ հանդիպումը ինչպե՞ս եղավ:

-Համլետն իրեն համարում էր զոհ, ցեղասպանության զոհ:

Ես  աշխատում էի Միջազգային ճարտարապետական ակադեմիայում՝ որպես գիտնական-քարտուղար: Մենք մեր ակադեմիայում որոշեցինք մի ակցիա կազմակերպել Սպիտակի երկրաշարժի հետ կապված, այսինքն՝ առաջարկում էինք քաղաքի վերանորոգման տարբեր ձևեր, լուծումներ: Այդ նպատակով ակադեմիայի առաջատար մասնագետները` Պիեռ Վագոն Գեորգիոս Կանդիլիսը,եթե չեմ սխալվում՝ Պեդրո Մերիսբակեսը  և էլի մի քանի պրոֆեսորներ: Դա Միջազգային Ոչ Կառավարական կազմակերպությունն էր (МНПОангл. Non-governmental organizations), որը ստեղծվել էր Բուլղարիայում՝ սոցիալիզմի ժամանակ:  1989 թ  Խորհրդային Միություն և նման Workshopնախագիծ, որը պետք է իրականացնեինք Պիեռ Վագոյի հետ, իմ աշխատանքը այդ ամենի կազմակերպումն էր: Նախագծի իրականացման համար ուղարկում էինք հրավերներ տարբեր պետությունների՝ միություններ, ինստիտուտներ և սպասում էինք պատասխանների: Պայմաններն այսպիսին էին՝ մասնակիցները միայն վճարում էին տոմսի համար:

Մենք Բուլղարիայում  Պլովդիվ քաղաքին կից ունեինք մի վանական համալիր,  որն էր՝  Св. Кирик и Юлита», այսինքն՝ մայր և որդի: Վանական համալիրը այրվել էր 1936 թ-ին, մենք այն Workshop —ի  արդյունքում նորոգեցինք, ադապտացրինք մեր նախագծին, կից նաև ստեղծեցինք մի շինություն, որտեղ աշխատում էին ճարտարապետները:Կար նաև հյուրանոց, որտեղ գիշերում էին ու սնվելու վայր: Ատելի,են տևում էր երեք շաբաթ և քանի որ վանական համալիրի փորձը հաջողված էր ուզեցինք փորձել, նաև ձևաչափը կիրառել Սպիտակի համար:

Հիմա բոլոր երկրներից՝ 24 երկներից, գալիս են հրավերքների պատասխանները, միայն Հայաստանը չի պատասխանել: Պիեր Վագոն ինձ հանձնարարել էր զանգել, իսկ Պիեր Վագոն շատ կարևոր անձ էր.  նա Ճարտարապետների Միջազգային Ասոցիացիայի գլխավոր քարտուղարն էր, այնուհետև արդեն՝ նախագահը՝ մինչև  մահ: Նա գլխավորել է այդ կոչումը: Զանգահարում եմ համապատասխան հեռախոսահամարին, ներկայանում եմ, որ Բուլղարիայից եմ, և ո՞վ կարող է ինձ օգտակար լինել, գտնել համապատասխան մասնակիցների, թեկուզ մեկ, երկու հոգի:

Հայաստանից վերցնում են լսափողը, ծիծաղում՝ հա-հա-հա և անջատում: Նրանք պարզապես չգիտեին, թե ում հետ գործ ունեին: Ես շատ համառ եմ, ես կարող եմ անվերջ զանգահարել, մինչև չհասնեմ արդյունքի: Նորից եմ զանգ տալիս, կրկին վերցնում է մեկը՝ հա-հա-հա…ասում եմ՝ ի՞նչ է, էդտեղ լուրջ մարդ չկա՞, ո՞ւմ կհետաքրքրի մեր առաջարկը: Ասում է՝ վարչապետը, իսկ այդ ժամանակ Անդրանիկ Մարգարյանն էր գլխավորում էդ պաշտոնը:  Ես խնդրեցի նրա telex-ը, այն ժամանակ դեռ ինտերնետ չկար, այսինքն՝ մեզ մոտ չկար: Ես գրում եմ Մարգարյանի telex-ին, նա միանգամից պատասխանում է , որ ինքը կզբաղվի այդ հարցով և իհարկե կլինեն մասնակիցներ:

Ես երբեք չէի եղել Ռուսաստանում, հիմա էլ Ռուսաստանում եղել եմ մեկ շաբաթ, այն էլ՝ Մոսկվայում: Հանկարծ մեկնելու հրավեր եմ ստանում  տեղի՝ Մոսկվայի Գեղարվեստի Ակադեմիայի գիտական քարտուղարից: Տեղեկացնում եմ մեր նախագահին, ասում եմ, որ այս շրջանում իմ մեկնելը այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ նույն ընթացքում՝ մայսի 24-ին, Բուլղարիայի լուսավորության, մշակույթի, գիտության օրն է: Նախագահը պնդեց՝ ասելով, որ ավելի լավ է մեկնեմ, քանի որ այնտեղ նաև կլինեն հայ ներկայացուցիչներ ու կհանձնեն Սպիտակի նախագծի մասնակիցների ցուցակը:

Մեր Ակադեմիայի պրոֆեսորներից մեկը  կային ակադեմիկոսներ և կային պրոֆեսորներ) մեկը երեք օրով լինելու էր Հայաստանում  ու խոստացավ, որ կբերի մասնակիցների ցուցակը:

Բերելուց հետո պարզվեց, որ այդ ցուցակում ընդգրկված էին տասնյոթ մասնակից` ոչ մեկ, երկու, այլ տասնյոթ: Ես միանգամից զանգ տվեցի նախագահին և ասացի, որ հայկական կողմը առաջարկում է տասնյոթ մասնակցի, ախր ներկայացուցիչ երկրները  քսանչորսն են, միայն տասնյոթ մասնակից Հայաստանն է ներկայացնում: Ի զարմանս ինձ՝ նախագահն ասաց, որ դե եթե ուզում են Բուլղարիան տեսնեն, խնդիր չկա, թող գան, հրավիրիր:

Սակայն կազմակերպիչներից մեկը՝ հայկական կողմից, ասաց, որ եթե շատ են, կարելի է կրճատել, ցուցակում մատիտով նշվածներին կարող եք հանել, եթե չեմ սխալվում, դրանք հինգն էին՝ Համլետը, Արարատ Հայդիյան, Արամ Մկրտչյան, Կլարա….: Սրանք այն մարդիկ էին, ովքեր Հայաստանում ազգային ճարտարապետական մրցույթի ժամանակ Համլետի գլխավորությամբ զբաղեցրել են առաջին տեղը Սպիտակի քաղաքաշինական նախագծի համար: Ես դա միայն հետո հասկացա, թե ինչ խաղ էր ընթացել ու, ցնցված էի՝ ինչպես էր դա հնարավոր:  Ես ունեի երկու ասիստենտ՝ մեկը տիրապետում էր անգլերենին, մյուսը՝ ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին: Ես էլ տիրապետում եմ այդ բոլոր լեզուներին մասնակի:

Ասիտենտներիցս մեկը եկավ ու ասաց, որ եկել են այդ տասնյոթ հայերը, նրանք բոլորը շատ սև են, չվախենաս: Ակադեմիան այդ շրջանում չուներ իր ընդունելության, նման ակցիաների համար հատուկ շինություն, հավաքատեղին, բայց ունեինք գեղեցիկ բակ,  որտեղ էլ հավաքվել էին: Նրանք բոլորը շատ խմած էին:

Ինձ շատ հետաքրքիր էր արդեն՝ ո՞վ է այդ Համլետը,  որ Պիեր Վագոն շարունակ ասում է՝ տպագրական, լուսանկարչական աշխատանքները Համլետը կանի, Համլետ կանի: Ի՞նչ է, ազգանուն չունի՞, այցեքարտ… Ինձ մասնակիցները ասացին՝ դե  բացառիկ անուն ունի, չես խառնի: Ես հետո հասկացա՝ ինչ մեծ քայլ արեցի, որ ընդհանուրի մոտ Պիեր Վագոյի անունից Համլետի մասին կարծիք հնչեցրի: Դե ինձ համար Պիեր Վագոն,  իհարկե, ես չէի մոռանում՝ ով է ինքը, բայց մենք շատ էինք աշխատել միասին և շատ հավեսով ու լավ ենք աշխատել:

Համլետը ամուսնալուծված էր, իսկ ինձ մոտ բաց ամուսնություն  էր, այսինքն՝ շատ լավ մարդ, տաղանդավոր ճարտարապետ, բայց նա խմում էր… ես վաղուց էի ուզում ամուսնալուծվել, բայց չէր ստացվում:

Իմ և Համլետի մեջ երեքշաբաթյա սիրավեպ եղավ…

 

Էջի լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի

Շարունակելի….

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s