Տնային ուսումնական աշխատանքը ուսումնական պլաններում, ուսուցման կազմակերպման կարգերում. 2017-2018

6

Կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների ուսումնական պլանի 30-րդ կետի համաձայն տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է, ամենամսյա ֆլեշմոբներ։

4-5-րդ դասարանների սովորղների հետ ուսումնական տարվա սկզբում  Հյուսիսային դպրոցի կազմակերպիչ՝ Ռիմա Երեմյանը կազմել է  նրանց անհատական պլանները,  որտեղ արտացոլված է նաև սովորողի կողմից ընտրված տնային առաջադրանքները:

Ուսումնական պլանները տեղադրված են Հյուսիսային դպրոցի Sky drive-ում, սովորողների բլոգներում:

Դասավանդողներն ունեն լրացուցիչ աշխատանքների փաթեթ, սովորողների այն խմբերի համար, ովքեր որ ընտրել են տնային առաջադրանքը որպես լրացուցիչ կրթություն:

Տնային առաջադրանքներ ընտրած սովորողներն իրենց ընտրությամբ՝ որպես ինքնուսուցում, լրացուցիչ աշխատանքը կարող են կատարել նաև երկարացված օրվա ճամբարում: Կան օրինակներ, որ ծնողի ցանկությամբ լրացուցիչ կրթության աշխատանքները սովորողը կատարում է տանը:

Դասավանդողների և իմ դիտարկումները փաստում են այն, որ տնային առաջադրանքը որպես լրացուցիչ կրթություն ընտրում և իրականացնում են հիմնականում այն սվորողները, ովքեր որ ակտիվ են, կարգապահ, ընդունակ և պարտաճանաչ, ունեն նաև լրացուցիչ ծանրաբեռնվածություն՝ երաժշտական կրթություն, սպորտ, պար և այլն:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s