«Գետը համայնքում» նախագիծ:Փնջային հավաք

cropped-cropped-sam_1469

Նախագծի մեկնարկը, զարգացումը, ինձ ոգևորեց: Օգոստոս ամսվա վերջում այն լրամշակեցի և ներկայացրեցի «Գետը համայնքում»  նախագծի փոփոխված, լրացված տարբերակը:

Նախագիծն իհարկե սիրելի է, թեև չունեմ  մասնագիտական որակներ, բայց ամեն ինչ ցանկության և սովորելու արդյունքում կարելի է ձեռք բերել. դա ինձ չի խանգարում, և ես անընդհատ յուրացնում եմ: Մնում էր ամենակարևորը՝ կրթահամալիրցիների արձագանքը նախագծին, ինչն անընդհատ ուշանում էր ու ուշանում, իսկ մեղավորի աթոռին ես էի նստած, թեև կարծես թե ամեն բան արված էր՝ նախագիծն ուղարկված, առարկայական բաժանումն արված…,էլ ինչ էր մնում……:

Կրթահամալիրի տնօրենի աջակցությունը տեղին էր. սեպտեմբերի չորսին Հյուսիսափայլ ռադիոյի նախաձեռնությամբ հավաքվեցին կրթահամալիրի կրտսեր դպրոցների լրատվամիջոցները, և որոշվեց երթուղի, որով պետք է այցելեինք Սևանի ավազան:

Մի խումբ հետաքրքիր դասավանդողների և  տիարի ասած մանրապճեղների հետ ուղևորվեցինք Սևան: Առաջին կանգառը՝ Սևանի ազգային պարկն էր, որտեղ մեզ ներկայացրեցին Ազգային պարկի գործունեությունը, ձկնաբանը խոսեց ձկների, տեսակների, ջրի որակի փոփոխության և էլի շատ տխուր հանգամանքների մասին: Շարունակեցինք ճանապարհը և մեզ ընթացքում միացած Սեմյոնվկա գյուղի Հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհու հետ հասանք Սեմյոնովկա: Դպրոցն ուներ գեղեցիկ բակ՝ լանջերով, ինչը միանգամից շոյեց բոլորիս ուշադրությունը:

Մտնելով դպրոց` ականատես դարձանք լաբիրինթի, որը հիմնականում  իշխող մոդել է հայաստանյան իրականության մեջ: Դպրոցն ունի երեսունմեկ աշակերտ: Շրջեցինք դպրոցում,զրուցեցինք, ապա դպրոցի տնօրենի և սովորողների ուղեկցությամբ բռնեցինք Ձկնագետի ճանապարհը: Հեքիաթային հովիտ էր`իր գողտրիկ արահետով, որ տանում էր դեպի գետը:

Հասնելով գետին ականատես դարձանք աղբի կուտակումների, իսկ առաջին քայլը, որը նման իրավիճակում բնորոշ է սեբաստացուն, պայուսակից համապատասխան գործիքները հանելն ու գործելն էր: Մենք տեղանքը մաքրեցինք ուտուշ-խմուշի հետևանքներից, իհարկե գործին ներառեցինք նաև սեմյոնովկացիներին: Մենք նաև արձանագրեցինք ևս մի փաստ` տեղանքում չկային աղբամանները և մենք ստիպված եղանք վերջում մեզ հետ հովիտով աղբը բարձրացնել վերև:

Գետը պարզկա էր` նուրբ, խորհրդավոր.…. Տեղացիները ասացին, որ  տվյալ վայրում քիչ են լինում, հատկապես հովիտով հազվադեպ են մոտենում գետին. հիմնականում գալիս են մեքենայով, բայց լողում են գետում, ինչն ուրախացնող էր:

Տիարի ողջույնից հետո մենք լսեցինք դպրոցի տնօրենի՝ տիկին  Վարդուհու  և աշխարհագրության ուսուցչուհու՝ Վերոնիկայի հիացմունքը և խոստումը, որ սիրով դառնում են նախագծի անդամ և ընդունում են հրավերը:

Ինչ Սեմյոնվկա էինք մտել, անհամբեր էի, թե երբ եմ տեսնելու մոլոկանների գողտրիկ տները, բայց բացի երկու խարխլված տնից ես ավելին չտեսա և տեղեկացա, որ չկան. մոլոկաններ էլ չկան…

Մինչ ես երազային, բարձրաձայն սեփականշնորհում էի այդ գողտրիկ տնակը, տան սեփականատերը քթի տակ խնդմնդալով ինձ էր լսում:  Լյովան էր, հետաքրքիր մի տեսակ` համեստ կեցվածքով, բայց իրեն ազնվացնող կենսագրությամբ: Լյովան, ինչպես ինքը ներկայացրեց, իր թանկարժեք առանձնատունը գյուղում վաճառել էր և գնել էր այդ հարյուր տարվա պատմություն ունեցող տնակը: Մտնելով տուն `խիստ անհանգստացած էի, որ գուցե ներսի ինտերիերը փոխված կլինի, բայց չէ՝ վարպետը ոչինչ չէր փոխել, միայն պատերն էր ամրացրել, իսկ հատակը, գույքը՝ սեղանը, սունդուկը, պահարանը, ամեն ինչ հին էր՝ պահպանված: Անգամ տանտիրոջ նամակն էր պահպանել:

Սեմյոնովկայից ուղևորվեցինք դեպի Ծովագյուղ: Ծովագյուղի և ծովագյուղցիների մասին շատ են պատմությունները, լեգենդները , դե մեր սպասածն էլ` լսածին համահունչ:

Կանգ առանք Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ մեզ սպասում էին: Հսկա, մեծ, լուսավոր, գեղեցիկ դիրքով մի դպրոց: Շրջայցից հետո մի լսարանում ներկայացրեցինք ծրագիրը. դասավանդողները և տեղացիները փաստեցին, որ հիմա աղբահանությունը կարգավորված է և գետը շատ լավ վիճակում է:

Մեզ ուղեկցեցին գետի և Սևանի գրակախառնության, միացման վայր՝ պատկերը և ասվածը չէր համապատասխանում իրար: Աղտոտված, օտարված մի վայր, որը , ինչպես իրենք նշեցին, իրենցը չի՝ համայնքի պատասխանատվության ներքո չէ, տարածքի պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է: Ուղևորվեցինք դեպի

Ձկնագետի  սկիզբ. այնտեղ ևս  պատկերը նույնն էր՝ աղբանոց,  որն իհարկե մաքրեցինք ու շարժվեցինք դեպի Աստվածընկալ Սուրբ  Խաչ մատուռ: Աղոթք, շարական…

Ծովագյուղի դպրոցը ևս ողջունեց նախագիծը և հայտնեց մասնակցության ցանկությունը:

Ճանապարհից հոգնած​ կայանեցիքն «Ժայռ» լողափում. ընթրիք, լողափնյա սուսերամարտ և քուն:

Առավոտյան նախաճաշից հետո շարժվեցինք Արտանիշ. այնտեղ մեզ սպասում էր դպրոցի տնօրենը՝ Արայիկ Մարգարյանը, մեզանից մի խումբ պետք է բարձրանար Արտանիշի բարձունքը: 

Ես, Քրիստինե Շահբազյանը, Գոհար Բալջյանը և մի խումբ սովորողներ տեղավորվեցինք «Հայկական ճամբար» լողափում, իսկ մնացածը գնացին բարձունքը նվաճելու: Ցավալի էր, որ մասնակից չդարձա, քանի որ այդ դիրքից երևում է Մեծ և Փոքր Սևանների միացումը:

Լողափը հրաշալի էր`մաքուր, իսկ գեղեցկուհին փայլում էր իր գեղեցկությամբ: Նույնը իհարկե չէի ասի «Ժայռի» մասին: Թեև վերադարձին մենք ափը հնարավորինս մաքրեցինք: «Հայկական ճամբարի»  լողափին, մինչև մերոնց վերադառնալը, մի քանի հարցազրույց ու ֆիլմեր արեցինք:   Այստեղ էլ ունեցանք թե լողափի և թե Արտանիշի դպրոցի նախագծին համագործակցելու համաձայնությունը:

Երևան վերադարձանք մեկ այլ ճանապարհով, որտեղ ամենատպավորիչը Աղստևի և Գետիկի գրկախառնությունն էր 

Վերադառնալով Երևան`նախաձեռնեցինք նախագծի զարգացմանն ուղղված հաջորդ քայլը: «Հյուսիափայլ» -ի հետ Հարթակ ակումբում կազմակերպեցինք մեր երկօրյա  ուղևորության ամփոփումը : Ուղևորությունից հետո Շահբազյան Քրիստինեն հավաքել էր մասնակիցների պատումները, ֆիլմերը և ստեղծել մի մեդափաթեթ-ընթերցարան: Հանդիպման ընթացքում էլ սովորողները հանդես եկան  իրենց տպավորություններով, խոսքով, յուրացրածով:

Մյուս քայլն արդեն ուղևորության արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերած դպրոցներին Փնջային հավաքի հրավեր ուղարկելն էր: Սեպտեմբերի 29-ին մասնակից դպրոցները՝ Ծովագյուղի, Արտանիշի ու Սեմյոնովկայի, իրենց սովորողների հետ  կրթահամալիում էին: Մասնակցեցին առավոտյան ընդհանուր պարապմունքին, ուսումնական պարապմունքներին, մեդիաուրբաթին: Ըստ նախատեսածի`տեղի ունեցավ նաև Փնջային հավաքը, որի ընթացքում կրկին ներկայացրեցինք նախագիծը, դրա  զարգացման հեռանկարը և ակնկալվող աջակցությունը մասնակցության ձևով: Հավաքին մասնակից դպրոցները ներկայացան, հաստատեցին իրենց մասնակցությունը նախագծին ու հայտնեցին իրենց ոգևորությունը:

Հաջորդ հավաքը արդեն կլինի նախագծի առարկայական բաղադրիչներով առաջադրանքների ստեղծմանն ուղղված: Մինչ այդ կլինի առցանց աշխատանք, ապա հավաքին կներկայացվի և կլրամշակվի ստեղծածը: Արտանիշի դպրոցը երեկոյան վերադարձավ հայրենի գյուղ; Մինչև մեկնելը, նրանք եղան  նսխագծի խորհրդանիշները համարվող վայրերում` Սեյրանի բարձունքում, ապա Հրազդանի կիրճում:
Հաջորդ առավոտ նույն երթուղով անցան Ծովագյուղի և Սեմյոնովկայի դպրոցները. նրանցից շատերը թեև Երևանում շատ էին եղել, բայց ծանոթ չէին երթուղուն՝ տեղանքին: Միասնական էկոհայրենագիտական քայլարշավի ընթացքում տարբեր կտորներ՝ Սեյրանի բարձունքը, հարակից շրջանները, մաքրեցինք աղբից: Քայլարշավը ամբողջացրեց Էմանուել Ագջոյանի փաստացի մեկնաբանությունները: Քայլարշավը անցավ Հրազդանի կիրճով մինչև Կիևյան կամուրջ, որտեղ հրաժեշտ տվեցինք մասնակիցներին և պայմանավորվեցինք նախագծի զարգացման շուրջ: Հավաքի կազմակերպման և առաջին ուղևորության արդյունքներով ստեղծվեց մի հուշաթերթ, որը կարող է ծառայել հաջորդող հավաքների կազմակերպմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s