Թատրոնի խմբի սովորողները այսօր «Թակոց» նախագծով եղան հին Երևանյան երկու բակում՝ Արամի 29 և Արամի 23 հասցեներում:
Հայտնի քարտաշի անկյունում հանդիպեցինք մի ոչ տեղաբնակ քարտաշի, ով մեզ ուղեկցեց հարակից հին բակը:
Սրտխփոց…. ի՞նչ ենք տեսնելու և մնացինք դարպասի արանքում, բնակիչները գալիս են ընդառաջ և լսում նպատակը, հետո փոխանցում մյուս դրկիցին.
-Տես թե ինչ են ուզում:
Եվ այդպես մի քանի անգամ ստիպված եղա ներկայացնել նախագիծը, մինչ կմոտենար մի երիտասարդ, ով սիրով ուղեկցեց դեպի իր տուն, անգամ հյուրասիրություն առաջարկեց:
Հետո բարձրաձայն կանչեց քրոջը.
-Հերմինե տե՛ս հյուրեր ունենք, քեզ են հարցնում: Հերմինեն զարմացած դուրս եկավ և……
-աաա, Քնար էս ինչ ես անում այստեղ: Էլի սեբաստացիներով…:
Հերմինեն հանգուցյալ քեռուս սանուհինէ, որի հետ նաև սովորել եմ Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում, ինչպես նաև Նոր դպրոցի սեբաստացի ծնող է:
Հերմինեն ուղեկցեց բակով, որտեղ կար տասը տուն: Խնդրեցինք, որ բակի մեծահասկաներից մեկը պատմի թաղի մասին, սակայն ոչ բոլորն էին այդ պահին բակում, միայն տիկին Մարիետան էր, որն էլ այնքան արիստոկրատ էր, որ հարմար չհամարեց այդ արտաքինով հայտնվել եթերում: Նա հուզեց բոլորիս:
Ի վերջո հարացազրույցը վերցրեցինք հենց Հերմինեից, ում մանկությունը անցել էր այդ բակում, ով այնքան զավեշտալի և հուզիչ, գունեղ պատմություններ պատմեց բակի մասին, որ իրապես հայտնվեցիքն այդ բակի կենդանի առօրյայում: Դուրս գալուց ևս մեկ անակնկալ՝ քարտաշի մոտ վարպետություն էր անցնում իմ շրջանավարտը Անի Ակկամը:
ՈՒրախ ինչպես նաև դժվարությամբ պոկվեցինք բակից, քիչ իջնելով մի նրբանցք ֆիքսեցի և անցանք հայտնվեցինք մի գողտրիկ բակում: Արամի 23 հասցեում էինք, որտեղ մեզ դիմավորեցին տիկին Ժենյան, Ջուլիան և լաչառ պուդել տեսակի մի շուն: Բակը ավելի կոկիկ էր բարվոք, մի մասը պահպանել էր երևանյան իր կոլորիտը մյուս մասը ոչ: Սովորողներին և ինձ հուզեց կանանց ուրախությունը, որ բակը քանդելու են և իրենք վերջապես կունենան նոր բարվոք կենցաղ:
Վանուհի Ազատյանի պատումն այստեղ: