«Ոչինչը» խաղի պայմանն է ու միջավայրը, և ամեն ինչ՝ «մի հորինվածքում»

 

20106711_519072438440069_1277129122558769541_n_Fotor

Խաղը մարդուս տրված է բնությունից, որպես ինքնաստեղծվող, ինքն իրենով իմաստավորվող ուժ, գուցե իսկապես գերագույն կիրք, ինչպես ասում են: Եվ դժվար է իմանալ՝ ինչն է ավելի լուրջ մարդուս համար, իր կենսաբանական կռի՞վը, գործնական առօրյա՞ն, մտորումնե՞րը, կրոնական հայացքները, հասարակական մտահոգություններն ու քաղաքական կրքե՞րը, թե այն, ինչ ազատ է արտաքին նպատակներից և կյանքի պայմանական հարթություններում է:

Փորձենք զննել մարդկային գործունեության այն ոլորտը, ուր ամեն ինչ խաղ է, երկրորդված մի կեցություն հանրության հայացքի առջև, որքան պայմանական, նույնքան էլ իրական:

Ի՞նչ է այդ, կյանքի հայելի՞ն, թե՞ զուգահեռը, կենցաղի ձև՞ թե՞ կենցաղի մերժում, հեգնա՞նք իրականության, իրական արժեքների ու շահերի հանդեպ:/Հ. Հովհանն/իսյան/

Սա թողնենք նրանց ովքեր այդ դաշտում ինքնադրսևորվում են և այն իրենց համար մասնագիտական հարթակ է:
Մենք փորձենք մանկավարժության մեջ դիտարկենք խաղ կոչված՝ «Թատրոնը» ընկալել որպես գործիք: Ի”նչ խնդիրներ կարող ենք լուծել օրինակ նախակրթարանում: Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր դպրոցի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր  թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում:

Սաների ցանկացած   գործունեություն  ներկայացնում է՝ դերախաղ,   քանզի նա ստանձնում է մի միտք ու խաղում:  Դերային խաղի մեջ փորձելով կրկնել այն ամենը ինչ նրանք տեսել և լսել են երեխաները իրենց վրա են վերցնում այս կամ այն ոճը: Նրանք պրոեկտում են իրականությունը: Դերային խաղը դա սանի երևակայության բարձ աստիճանն է: Նրան շրջապատողցանկացած իր՝ « ոչինչ» ձեռք է բերում իմաստ, անգամ սյուժե:
Նրանք վերցնւմ են միայն խաղի այն ձևերը որոնք տեսել են, լսել են տանը, բակում ընկերներից:  Խմբասենյակը դառնում է փորձասենյակ, սաները դերարարներ, իսկ դաստիարակները բեմադրիչ ռեժիսորներ:
Գործունեությունը կարելի է վերածել ներկայացման: Սաներին շատ դուր կգա նախապատրաստական, վարժությունները՝ բերանային ապարատի, լեզվի, ծնոտի, շուրթերի, ինչպես նաև ձայնային խաղիկները: Սաները դրանք կկատարեն ծիծաղով, ուրախությամբ, իսկ դաստիարակը դրանով կնպաստի սաների խոսքի զարգացմանը և վարժությունները կգործեն թերապևտիկ ազդեցություն: Ի վերջո խմբասենյակն առանց սաների դատարկ տարածություն է, ինչպես որ բեմն առանց դերարարների: XX դարի թատրոնի մարդը (Պիտեր Բրուք)ը այդպես էլ կոչեց «Դատարկ տարածություն»: Հարցրել են՝ ինչ է նշանակում, ասել է՝ ոչինչ: Նույնը և նախակրթարանում է, կրտսեր դպորցում, հեղինակայաին մանկավրժության մեջ. «Ոչինչը» խաղի պայմանն է ու միջավայրը, և ամեն ինչ՝ «մի հորինվածքում»:

Մտնելով խմբասենյակ ակամայից հայտնվում ես խաղի մեջ և նախ պետք է հասկանալ  «ինչպես»-ից առաջ՝ «ինչ»-ը:

Տեխնոլոգիա, խաղ, երևակայություն, ստեղծականություն և երեխայի ներքին զարգացումը կսկսի թափ առնել…

Դաստիարակը անընդհատ պետք է գործի, հետազոտի, որոնի: Յուրաքանչյուր սանի հետ անհատական աշխատանք: Պատասխանատու աշխատանք, քանզի ուշադրության առանցքում սանն է, նրա զարգացումը և կյանքի այն կարևոր  մասը, որ կիսում ես նրա հետ, որը վստահված է քեզ: Հարկավոր է ստեղծել պայմաններ, անվերջ խրախուսել, քննել, օգնել…

Խաղարկելով տարբեր սյուժեներ, իրավիճակներ դուք սաներին մանիպուլյացիայի կենթարկեք, անգամ հուզական բարդ վիճակում նրան կտեղափոխեք այլ հարթակ:
Դերային խաղերը ցանկալի է, որ սաների ծնողները շարունակեն իրենց երեխաների հետ կիրառել նաև տանը: Դրանք պետք է լինեն  կարևոր սյուժեներ՝ երեխային պատրաստելով տարբերի վիճակների, ինքնուրույնության, վախերի հաղթահարման և այլհմտությունների:

Մարիա Մոնտեսորին ասում էր.

Եթե երեխային հաճախ են քննադատում, ապա նա սովորում է կշտամբել և պախարակել
Երբ երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է գնահատել:

Խաղով պետք է  ներգրավել և կենտրոնացնել  սանին որևէ գործունեոթյան մեջ: Երբեմն գրական նյութը հենց երեխաների բնական խոսքն է, գործողությունը երբեմն էլ պարտեզային ծրագրով նախատեսված հեքիաթներն ու ոտանավորները: Դրանք ավելի խաղային են դառնում, երբ որպես ժանր ընտրում ես տիկնիկային թատրոնը ձևերից մեկը՝ մատների, ձեռքերի, թղթի, իրերի և այլն, թատրոնի ձևերից մեկը:

-Ձայնի մեջ էլ, երեսին էլ, մատներին էլ երևում են ուղեղի ծալքերը, – ասում էր մեծ արտիստներից մեկը:

Վերը նշված ձևերը հրաշալի լուծումներ են երեխայի երևակայության, խոսքի, ինքնուրույնության, ստեղծականության զարգացման համար: Ինտեգրված մի խքղ իր բոլոր կարևոր բաղադրիչներով:

4-5 տարեկանում ավելի ակտիվ փուլ է մտնում սանի խոսքը: Նա ավելի ուշադիր է, լսում է ու վերցնում լսածը՝ բառեր, նախադասություններ: Երբ ուշադիր հետևում ես այդ կարևոր ընթացքին, հասկանում ես թե ինչպես է սանը խաղում այդ բաեռրի հետ՝ ավելացնում, պակասեցնում: Նույնը և տեղի է ունենում լսած հեիքաթների հետ: Հաճախ հեքիաթը տեղում հենց նրանք սկսում են հորինել, ավելացնել, պակասեցնել և բեմադրել: Կերպարի ստեղծումից մինչև բեմադրություն. կերպարի բնավորություն, հագ ու կապ, քայլվածք՝ շարժ ուձև, ձայն և այլն։

Աշխատանքն այս պետք է լինի անընդհատ, անհոգնել և մի շարք կարևոր բաղադրիչներ գալիս է հենց դաստիարակից, միջավայրից ու սեր-հավեսից, չծուլացող հոգուց:

Սովորաբար մարդու արտաքինն ունի իր ներքին խարիսխները, զսպանակներն ու լծակները: Որքան էլ նշանակություն տրվի մարդուս արտաքինին, կա հոգեկան լիցք և մտքի աշխատանք, որ իր կնիքն է դնում արտաքինին: Անձը նման է մի սարքավորման, որ պետք է սնուցման աղբյուրներ ունենա և միշտ ներքին այրման նյութ: Եթե մարդու մտավոր հետաքրքրությունները նվազ են, հոգևոր մղումները թույլ, ձանձրույթի փոշի է նստում հայացքին, խոսքը դառնում է ծույլ, մատները նույնպես: Իսկ եթե հայացքը շատ բան չի ասում կամ ակտիվ չէ, լսենք ձայնը:

«Խոսիր, որ քեզ տեսնեմ»,-ասել է հույն փիլիսոփան:

Շատ կարևոր է, որ դասվարը տիրապետի խոսքի արվեստին, չէ որ նրա ձայնը և ձայնի աուրան տարածվում է խմբասենյակում, չէ որ խոսքով է նա գործում,  խոսքով է խաղում, խոսքով է ազդում և խոսքն է ուղորդում: Խոսքի արվեստ է՝ մտածովող, ընթերցվող, լսվող, արտաբերվող: խոսքի տիրապետությունը շատ մեծ է:  Հարկավոր է սկսել խոսքից, իսկ մնացածը կառուցվում են հենց այս կարևոր բաղադրիչի վրա…

Գրականության ցանկ.

Միխայիլ Չեխով «Դերարարի տեխնիկայի մասին»
Պիտեր Բրուկ «Դատարկ տարածություն»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s