«Ներսս 3» կամ «Կորցրած բառերիս գերեզմանում»

 

Հունիսի 26. ժամը՝ 11:00

Մոնոներկայացում՝ «Ներսս 3» կամ «Կորցրած բառերիս գերեզմանում» Նոր Գեղարվեստ՝ Հատակում

Խաղը՝ Դիանա Տատինցյանի

Տեքստը՝ Դիանա Տատինցյանի

Բեմականացումը՝  Քնարիկ Ներսիսյանի

Երաժշտությունը՝ Björk — UnravelKeaton Henson- La Naissance

Մտահաղացումը՝ Աշոտ Բլեյանի

 

 

Ներսս 3» կամ «Կորցրած բառերիս գերեզմանում» 

19225687_1269789199814406_2460791938342631999_n

Գործողություն 1. «Հատակում» հարթակ

Թողեք ինձ հանգիստ: Ես ուզում եմ շնչել, ազատվել կոկորդս պատռող ցավից ու սլանալ վեր, առաջ, կողք՝ մի խոսքով բոլոր հնարավոր ուղղություններով, բացի հետ գնալուց: Ինձ խեղդում է անտարբերությունը: Ընթերցողս կմտածի, թե իմ հանդեպ են անտարբեր, դա իր հերթին, բայց… ես հոգնել եմ զգայուն լինելուց ու զգացմունքներս պահելուց:

Читать далее