Ամառային ընթերցանություն. Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի» համով, արևոտ, բարի….
Գրքի մասին. Ռեյ Բրեդբերիի բարի վիպակը գրված է 20-րդ դարի ամենամեծ երազողի ոգով, սակայն տարբերվում է նրա մյուս ստեղծագործություններից հեղինակի անձնական ապրումների արտացոլումով: Նա մանկության տարիներին ապրել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում: Նույն նահանգում, սակայն արդեն հորինված Գրինթաունում, Բրեդբերին բնակեցնում է իր հերոսներին: Գործողությունը ծավալվում է 1928 թ., երբ Սփոլդինգ եղբայրները` 12-ամյա Դուգլասն ու 10-ամյա Թոմը, արձակուրդներին սկսում են աշխարհը բացահայտել, որտեղ այնքան հետաքրքիր բաներ կան, և ամեն ինչ որևէ նշանակություն ունի: Իսկ նրանց պապիկը գինի է քամում խատուտիկներից, որի յուրաքանչյուր շշում ամռան մասնիկը կա:
Հետաքրքիր փաստեր. Ի սկզբանե Բրեդբերին գրել էր ավելի ծավալուն և բարդ տարբերակ, սակայն, իր խմբագիր Ուոլթեր Բրեդբերիի հորդորով մի քանի մասի է բաժանում իր ստեղծագործությունը:
«Խատուտուկի գինու» շարունակությունը կոչվում է «Ցտեսություն, ամառ», որը լույս է տեսել 2006-ին և «Արհավիրք է մոտենում» վեպի հետ միասին դարձել է մանկական հուշերի եռապատում:
Վիպակի սկզբնական տարբերակում չընդգրկված փոքր պատմվածքները հրատարակվեցին «Խատուտուկի գինուց» մեկ տարի անց` 1958-ին, «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուի կազմում:
Հետգրություն. Բրեդբերիի թեթև վիպակը ուղղակի ստեղծված է ամռանը կարդալու համար: Արևահամ ու խատուտիկի բույրով այս գիրքը ջերմ հիշողություններ կարթնացնի մանկության մասին, կստիպի այլ կերպ նայել սովորական դարձած շատ բաների, կարթնացնի ոտաբոբիկ խոտերում քայլելու ցանկությունը և կհիշեցնի` ինչպես է, երբ ապրում են անհոգ, միայն ներկայով, որսալով կյանքի պահերը: Բրեդբերիի բոլոր ստեղծագործություններին հատուկ մոգության մասնկիը «Խատուտիկի գինի» վիպակում առավել գործուն է, քանի որ չի տանում ընթերցողին իրականության շրջանակներից դուրս և միևնույն ժամանակ` կտրում է իրականությունից:
Գիրքը՝ այստե՛ղ