Ճամփորդական երթուղի

Մեկնում — սբ. Երրորդություն եկեղեցու բակ
Երթուղիներ.
Նորագավիթ — Արտաշատ — Արարատ — Արենի- Ամաղուի Նորավանքի կիրճ — Վայքի սբ. Տրդատ եկեղեցի — Արփայի հովիտ — Սիսիան դարպասներ — Գորիս. Ակսել Բակունցի տուն թանգարան — Խնձորեսկ — Բերձոր — Շուշի

pastedimage.png
Վերադարձ
Շուշի — Ստեփանակերտ- Գանձասար — Դադիվանք — Վարդենիս — Գետաշեն — Հայրիվանք — Սևան -Երևան

pastedimage-1.png

Խնամքի մանկավարժություն. Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Դիպլոմային աշխատանք

Պարտիզապուրակային շինարարություն

Ղեկավորելով Կրտսեր դպրոցի ուսումնական ծրագիրը` անմիջական անհրաժեշտություն համարեցի ամբողջացնել կրթությունս, գիտելիքներս պարտիզապուրակային մասով: Ինչո՞ւ անհրաժեշտ համարեցի: Քանի որ հեղինակային մանկավարժության հիմքում բացառիկ, առանցքային դեր ունի միջավայրային կրթությունն իր ազդակներով:
Ազատ, ինքնուրույն, անկաշկանդ անհատականություն ձևավորելու համար անհրաժեշտ է բաց, ներառական, բնական Պիտերպենյան արգելոցային միջավայր:

Читать далее

Կենսամշակութային արշավ Շուշի

img_0560_0
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող, իրականացվող և տարածվող հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով ամեն տարի հունիսին կազմակերպվում է «Բանգլադեշյան պլեներ» բաց փառատոնը, որը բաց-բացօթյա ուսումնական նախագծերով կրթահամալիրի  գեղարվեստական հանրակրթության, խորացված, նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման արդյունքների հանրայնացումն է:
Հուլիսի 4-7-ին Բանգլադեշյան պլեների «Կենսամշակութային արշավի դաջվածքներ՝ հետքերի հետքեր» նախագծով ուսուցիչների, սովորողների 23 հոգիանոց խումբը կլինի Շուշիում:
Ծրագրում՝

Читать далее

«Ներսս 3» կամ «Կորցրած բառերիս գերեզմանում»

 

Հունիսի 26. ժամը՝ 11:00

Մոնոներկայացում՝ «Ներսս 3» կամ «Կորցրած բառերիս գերեզմանում» Նոր Գեղարվեստ՝ Հատակում

Խաղը՝ Դիանա Տատինցյանի

Տեքստը՝ Դիանա Տատինցյանի

Բեմականացումը՝  Քնարիկ Ներսիսյանի

Երաժշտությունը՝ Björk — UnravelKeaton Henson- La Naissance

Մտահաղացումը՝ Աշոտ Բլեյանի

 

 

Ներսս 3» կամ «Կորցրած բառերիս գերեզմանում» 

19225687_1269789199814406_2460791938342631999_n

Գործողություն 1. «Հատակում» հարթակ

Թողեք ինձ հանգիստ: Ես ուզում եմ շնչել, ազատվել կոկորդս պատռող ցավից ու սլանալ վեր, առաջ, կողք՝ մի խոսքով բոլոր հնարավոր ուղղություններով, բացի հետ գնալուց: Ինձ խեղդում է անտարբերությունը: Ընթերցողս կմտածի, թե իմ հանդեպ են անտարբեր, դա իր հերթին, բայց… ես հոգնել եմ զգայուն լինելուց ու զգացմունքներս պահելուց:

Читать далее

Ռեյ Բրեդբերի. «Խատուտիկի գինի»

wine

Ամառային ընթերցանություն. Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի» համով, արևոտ, բարի….

Գրքի մասին. Ռեյ Բրեդբերիի բարի վիպակը գրված է 20-րդ դարի ամենամեծ երազողի ոգով, սակայն տարբերվում է նրա մյուս ստեղծագործություններից հեղինակի անձնական ապրումների արտացոլումով: Նա մանկության տարիներին ապրել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում: Նույն նահանգում, սակայն արդեն հորինված Գրինթաունում, Բրեդբերին բնակեցնում է իր հերոսներին: Գործողությունը ծավալվում է 1928 թ., երբ Սփոլդինգ եղբայրները` 12-ամյա Դուգլասն ու 10-ամյա Թոմը, արձակուրդներին սկսում են աշխարհը բացահայտել, որտեղ այնքան հետաքրքիր բաներ կան, և ամեն ինչ որևէ նշանակություն ունի: Իսկ նրանց պապիկը գինի է քամում խատուտիկներից, որի յուրաքանչյուր շշում ամռան մասնիկը կա:

Հետաքրքիր փաստեր. Ի սկզբանե Բրեդբերին գրել էր ավելի ծավալուն և բարդ տարբերակ, սակայն, իր խմբագիր Ուոլթեր Բրեդբերիի հորդորով մի քանի մասի է բաժանում իր ստեղծագործությունը:

«Խատուտուկի գինու» շարունակությունը կոչվում է «Ցտեսություն, ամառ», որը լույս է տեսել 2006-ին և «Արհավիրք է մոտենում» վեպի հետ միասին դարձել է մանկական հուշերի եռապատում:

Վիպակի սկզբնական տարբերակում չընդգրկված փոքր պատմվածքները հրատարակվեցին «Խատուտուկի գինուց» մեկ տարի անց` 1958-ին, «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուի կազմում:

Հետգրություն. Բրեդբերիի թեթև վիպակը ուղղակի ստեղծված է ամռանը կարդալու համար: Արևահամ ու խատուտիկի բույրով այս գիրքը ջերմ հիշողություններ կարթնացնի մանկության մասին, կստիպի այլ կերպ նայել սովորական դարձած շատ բաների, կարթնացնի ոտաբոբիկ խոտերում քայլելու ցանկությունը և կհիշեցնի` ինչպես է, երբ ապրում են անհոգ, միայն ներկայով, որսալով կյանքի պահերը: Բրեդբերիի բոլոր ստեղծագործություններին հատուկ մոգության մասնկիը «Խատուտիկի գինի» վիպակում առավել գործուն է, քանի որ չի տանում ընթերցողին իրականության շրջանակներից դուրս և միևնույն ժամանակ` կտրում է իրականությունից:

Գիրքը՝ այստե՛ղ