Եվ այդ գարնան Խուչերով արտերում նա հանդիպեց, հանկարծակի հանդիպեց ծանոթի… Գինարբ ծաղիկն էր։ Աչքերին չէր հավատում, ախր, Գինարբը Երկրի սարերում մնաց, չգաղթեց՝ մնաց։ Լինելո՞ւ բան է… Չէր հավատում։ Իսկ Գինարբը խատուտիկ աչքերով ժպտում էր։
— Քու անուն Գինա՞րբ է։
Ծաղիկը գլխով արեց։