Աբովյանի հետ. Երևանյան լիճ

 

Ապրիլի 29-ին, Աբովյանի հետ նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի ուսուցիչների մեծ խմբով, կրթական փոխանակումների ծրագրով Էկոտուր 2017-ին Գետը քաղաքում նախագծին միացած եղեգնաձորցիների հետ եղանք Երևանյան լճում: Լճի այդ հատվածում գրեթե բոլորը առաջին անգամ էին: Ափամերձը թաղված էր աղբի մեջ, իսկ աղբի մջ մոտ տասը ձկնորս ձուկ էին որսում: Ա՛յ թե Կուստուրիցան անցներ այս վայրով….: Մեզ ուղեկցում էր՝ առաջնորդում էր կրթահամալիրի տնօրենը:

Читать далее

Աբովյանի հետ. Նոթեր

Ուզում եմ խոսել «Աբովյանի հետ» նախագծի մասին: Ի՞նչից սկսվեց, ի՞նչ զարգացումներ ապրեց, ի՞նչ ընթացք ունի և ի՞նչ  է փոխանցում:

Ակնհայտ էր, որ կար մոլորություն, մտավախություն` ի՞նչ նախագիծ է, ի՞նչու է, ո՞րն է լինելու հաշվետվությունը, ի՞նչպես են ներկայանալու խմբերը:

Նախագծի առաջարկը եղավ մարտի 13-ին` սիրելի Չարենցի ծննդյան օրը, այնուհետև զարգացավ իմ կողմից Խ. Աբովյանի «Զանգի» հավելվածը ընթերցելուց հետո, երբ ներկայումս կրթահամալիրում նախագծի հիմն դարձած առաջին հատվածից զրույցի մեջ արտասանեցի:

Читать далее