Հունիսի 1. Անհատական իրականություն և Հակաբացիլ Կոմիտաս

Մաս 1-ին

Շրջանավարտ 2017-ի «Անհատական իրականություն» ցուցահանդես

Օր՝ Հունիսի 1

Վայր՝ Մետրո «Երիտասարդական» կայարան

Ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Читать далее

Եդեմային

IMG_8595

Եվ այդ գարնան Խուչերով արտերում նա հանդիպեց, հանկարծակի հանդիպեց ծանոթի… Գինարբ ծաղիկն էր։ Աչքերին չէր հավատում, ախր, Գինարբը Երկրի սարերում մնաց, չգաղթեց՝ մնաց։ Լինելո՞ւ բան է… Չէր հավատում։ Իսկ Գինարբը խատուտիկ աչքերով ժպտում էր։

— Քու անուն Գինա՞րբ է։

Ծաղիկը գլխով արեց։

Читать далее

Փարաջանով և Վիսոցկի. բանտարկված հոգիները

 

post-feature-image

Սերգեյ Փարաջանով և Վլադիմիր Վիսոցկի․․․ Սակավաթիվ և երբեմն բավականին դժվարամատչելի աղբյուրներում սփռված են նրանց ծանոթության, կապվածության և փոխադարձ ահռելի հարգանքի մասին վկայությունները։ Մինչ այժմ որևէ փորձ չի արվել նրանց փոխհարաբերությունները վերլուծելու ուղղությամբ։ Թերևս, ոչ միայն (գուցեև՝ ոչ այնքան) նյութերի սահմանափակության պատճառով, այլև այն պատճառով, որ, թվում է, դժվար է համատեղել միմյանցից այդչափ տարբեր երկու անձանց։ Մեկը՝ բանաստեղծ ու դերասան, մյուսը՝ կինոռեժիսոր և կոլաժի վարպետ։ Մեկը՝ պոեզիայի մեծ գիտակ, ով արտերկրից իր հետ բերում էր Մանդելշտամի, Գումիլյովի, Նաբոկովի, Կլյուևի հատորները, մյուսը՝ մեծ արվեստագետ, ով իր տանը պահում էր ընդամենը երկու գիրք, սակայն, փոխարենը, իրանական արվեստի իր փայլուն իմացությամբ գերազանցում էր նույնիսկ լավագույն մասնագետներին։

Читать далее

Տեսիլքից գործողություն. Անհատականացված ուսուցում

­18301821_479397062407607_8708952194066036416_n

Ռեժիսորի, ինչպես նաև դերարարի աշխատանքը միշտ նույնացրել եմ նկարչի աշխատանքի հետ: Դրանք նույնն են. մի տեղ պատկերը կտավի վրա է, մյուս դեպքում՝ հարթակի: Պատճառն այն է, որ երկուսն էլ ունեն զգայական՝ պատկերավոր բնույթ. զգացմունքներն ու պատկերները կազմում են այն հիմնական նյութը, որոնցով աշխատում է ստեղծագործողը: Թատրոնում էլ շարժիչը մարդու հույզերն ու զգացմունքներն են: Դա կարող է լինել երաժշտություն լսելիս, ֆիլմ դիտելիս, որևէ ստեղծագործություն ընթերցելիս, ինչ-որ երևույթի ականատես դառնալիս…. հանկարծ տեսիլք եմ ունենում, իմ երևակայության մեջ արթնանում են էսքիզներ, պատկերներ, և ես անմիջապես ցանկանում եմ պատմել այդ ամենը իմ սովորողներին, հանդիսատեսին:

Читать далее