Զանգի. Արգավանդն ի վեր

Այս անգամ դեպի Զանգու երթուղին անցնում էր Արգավանդով: Կրկին նույն խմբով էինք՝ Աշոտ Բլեյան, Էմանուել Ագջոյան, Մարալ Կարապետյան, Տաթև Աթոյան: Օրն ամպամած էր, բայց մենք դիեմեցինք ռիսկւ և նախատեսած այց-ծանոթությունը Զանգվի այդ հատվածին չհետաձգեցինք: Սկզբում եղանք տեղի գերեզմանատանը, որտեղով պետք է անցնի նոր կամուրջը՝ Հյուսիս-Հարավ, այնուհետև շարունակեցինք: Նոր բան չեմ ասի, նախորդ գրերից ընթերցողը պետք է,  կռահի, որ այստեղ ևս ճանապարհը ձգվում էր ազբի միջով: Թե՛ ջրանցքները, թե քարափերը ծածկված էին տարատեսակ աղբի ծածկոցներով:

Գետի ափին ձգվում էին այգիներ և շինություններ, հիմնականում դրանք խնամված էին: Պատկերը գեղեցիկ էր, քանի որ ծաղկած ծառերը մի ուրիշ հմայք էին հաղորդել դրանց: Մարդ չտեսանք, այգիներում, հետո հասկացա, որ դրանք ամառանոցներ են:

Մի տեղ նկատեցինք, որ դուռը բաց է ու ներխուժեցինք: Տեղի շինությունը խարխուլ էր, բայց մի տեսակ ջերմություն կար բակում: Մեզ դիմավորեց խորոզը, հետո միայն տան տերը: Այգեպան Արամն էր Դսեղից, ժպտերես, փայլուն աչքերով, հայկական կոլորիտային քթով, հիսունին մոտ տղամարդ:   1972 թ-ից այգին իր խնամքի տակ է: Մրգատու ծառեր, հատապտուղներ, բադեր , հավեր ահա նրա տնտեսությունը: Այգեպանը միայն դժգոհեց, որ այգով անցնող հսկա խողովակից, որը իջնում է քարափի վեորևում գտնվող Ռազմական ոստիականությունից, պարբերաբար  կոյուղաջրեր են լցվում գետը: Նա նշեց նաև, որ այդ հատվածում ձկներ չեն լինում, հենց կոյուղաջրերի պատճառով:

Ճանապարհն շարունակելիս մի տղամարդ կանգնեցրեց մեքենան, ասելով, որ աղբ են բեռնատար պետք է անցնի, իսկ ճանապարհը նախատեսված է մեկ մեքենայի համար: Զիջեցինք: Դուրս եկանք մեքենայից և սկսեցիքն տարածքը լուսանկարել: Հանկարծ քարափի վրայից մեկը ձայն տվեց, ասելով, որ բարձրանանք վերև քանի որ վերևում ավելի հետաքրքիր լուսանկարելու թեմաներ և տեսարաններ կան: Բարձրացանք տղամարդը ցույց տվեց թունել-ջրանցքը, որն անցնում էր քարափով: Տղամարդը՝ Արամ Արտենյանն էր Վաղարշապատից, Հյուսիսային դպրոցի նախկին ծնող, ով սիրով պատմեց գետի խնամքի մասին, որն իրականացնում էր իր աշխատանքային թիմը: Բեռնատարը մաքրել էր ջրանցքը տիղմից, իսկ տիղմը լցնում են գետը ձկներին կերակրելու համար:

Նա նշեց, որ այդ աշխատանքը կազմակերպությունը տարվա մեջ մի քանի անգամ իրականացնում են: Վերջինս իր ընկերների հետ միասին ողջունեցին մեր այցը և սիրով սպասում են մեր հաջորդ այցին, որը արդեն կլինի գետափին հյուրասիրությամբ: Քարափներով երկինք, ճանապարհն ավարտվեց հեքիաթայաին մի արահետում:

Իջանք մեքենայից և ճանապարհի մեծ մասն անցանք քայլքով: Այստեղ տիեզերական հավասարակշռություն կար, անդորր, հարմոնիա, ոտքերդ կարծես ծալվել էին ուզում: Արահետի վորջում՝ հարակից մարգագետնում  մի հուսահատ ծերուկ իր փոքրիկ շան հետ մոլորված պտտվում էր այս ու այն կողմ:

Ես զգացի մի ծանրություն, մի ծանր տխրություն:  Մոտեցանք, տիարը խոսեցրեց, ներկայացավ: Պապիկը՝ այգեպան Շահենն էր, իսկ հուզումի պատճառը, այգին հրդեհելն էր: Այգու կանաչ ցանկապատը և տնակը մենք տեսանք մոխրացած էր: Շահենը երկու բառ ասաց և էլ չկարողացավ խոսել: Նկատելի էր, կոկորդը սեղմվեց, դուրս ընկած այտոսկրերն ավելի ընդգծվեցին: Տեսարան, մի դրամա, մի կերպար որը դրոշմվեց իմ մեջ՝ Շահենի արտաքինը՝ պատռված պիջակը, ձեռքի փայտը, գլխարկը,շունը, այգին…:

Արահետ վերջում՝ փոքրիկ բարձունքին մի ջրաղաց կար, դրա մոտ էլ հանդիպեցինք՝ արհեստավոր Հարությունին: Նա էլ ոգևորվեց մեր այցից, փոխանցեց իր տվյալները, որ մյուս այցին մեզ կդիմավորի հյուրասիրությամբ:

Հասնելով Երևանյան լճին տեսանք աղբավայրի մեջ հայտնված տուն, որի դռները բաց էին ու երկու բալիկ բակում խաղում էին: Ներխուժեցինք, մեզ ընդառաջ եկավ տան մեծը՝ պապիկը: Ճանաչեց կրթահամալիրի տնօրենին և ներկայացավ; Գիշերային պահակությամբ վաստակող՝ Վարդանը երկար տարիներ է ինչ ապրում է լճի ափին, աշխատում է կից ավտոտեխսպասարկման կենտրոնում; Այստեղ ջուր խմեցինք և դուրս եկանք, քանի որ անձրևն իր այցի մասին էր հուշում:

Դեմքեր, անձնավորումներ, պատկերաստեղծում. Զանգին իր դրամայով, իր մարդկային դրամաներով, իր մարդակնցով դառնում է վավերագրական մի նյութ՝ ամբողջական մի դիմանկար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s