Աբովյանի հետքերով

Աբովյանի հետքերով, ի՞նչ հուզիչ է: Տրամադրված պետք է անցնես այն ճանապարհը, կրես այն հայացքը և քայլես: «Օրը Աբովյանի հետ»  նախագիծը  սնեց և ծնեց նոր նախագծեր: «Մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը» էկոհայրենագիտական նախագծով, Զանգվի ճանաչմամբ համակված ճամփա ընկանք: Առաջին կանգառը «Քանաքեռի» ՀԷԿ -էր: Գրեթե բոլորս առաջին անգամ էինք այստեղ: Լճակի ջուրն աղտոտ, շուրջը աղբավայր և ցանկապատներով պաշտպանված անճոռնի շինություններ:

Հաջորդ կանգառը Կորեայի ձորն էր, որտեղ օրեր առաջ եղել էինք փոքր խմբով, այս անգամ իջանք ձորը: Տեսանք ջրանցքը, որը կառուցվել էր 1936թ-ին: Տպավորիչ էր և ուրախալի, որ անորակ միջամտությունները չէին հասել ջրանցքի կառույցին, իսկ ցավալին այն էր, որ կրկին արձանագրեցինք, որ«Կորեայի ձոր» տեղանքը բնակիչներն օգտագործում են որպես աղբավայր:

Դուրս գալով այստեղից միկրոավտոբուսով շարժվեցինք,  տիար Բլեյանի աչքը շոյեց գողտրիկ պարտեզը, հրաշալի դիտարանով: Կտրուկ արգելակեց վարորդը և իջանք: Մեզ իրենց հաչոցներով ողջունեցին երկու սևուկ շնիկները: Նրանց հաչոցն էլ տիրոջ համար արձագանք դարձավ և մոտեցավ փակ դարպասներին: Բնականաբար պապիկը ճանաչեց տիարին ու միանգամից ներս հրավիրեց: Այգու տերը՝ Վանիկ Խաչատրյանն էր, կամ Վանիկ Ջավադյանը: Ով պատմեց իր շնիկների ու կատվի հետաքրքիր պատմությունը, պատմեց իր մասին, հյուրասիրեց, հրավիրեց թութ ուտելու:  Պապիկը մեր հայացքը ուղղեց դարավանդների ուղությամբ, ինչը հրաշալի հարթակներ կարող է դառնալ մինչ ապրիլի 29-ը և հենց նույն օրը միասնական ընթերցումների համար:

Լինելով պապիկի բակում, նայելով դեպի ձորակը, տեսնելով շանը միանգամից վերհիշեցի Աբովյանի «Թուրքի աղջիկը» պատմվածքի այն հատվածը, երբ նա լսում է աղջկա լացը և դժվարությունները հաղթահարելով՝ բարձունքի, շան իջնում է դեպի ձորը:

Հաջորդ կանգառը Նոր Հաճնի կամուրջն էր, այստեղ կար տիեզերական այն ներդաշնակությունը, որին մարդակային գործոնը ամբողջությամբ չէր հասել: Գեղեցիկ էր և մաքուր:

Հետո եղանք Քարաշամբում, տպավորիչ այց էր, այստեղ մեզ միացավ տեաբնակ՝ Սոսեն և ուղեկցեց դեպի այն հատվածը, որտեղ միախառնվում էին Արա և Հրազդան գետերը:

Это слайд-шоу требует JavaScript.

Աղջիկ-ուռենին, ով իրեն շատ նամանեցնում էր գեղեցիկ ծառին, ով իր ձեռքին ուներ Աստվածաշունչ համակվեց մեր նախագծով ու խոստացավ, որ գյուղին կմիավորի սեբաստացիական այս նախագծի շուրջ: Շարունակեցինք մեր ճամփան, ամենատխուր պատկերը կրկին Բջնիում էր, աղբը լափել է ողջ գետը: Այստեղ համոզվում ես, որ մարդը չկա, չի տեսնում, իրեն բնավ չի հուզում, այդ տեսարանը իրենը չէ: Ներսում չկա, չի կրում գեղեցիկը:

Ավանդույթ դարձած հատվածում ընդմիջեցինք: Մյուս կանգառն ամենագեղեցիկն էր, ապշելու կտոր Սևանի և Հրազդանի միախառման վայրը: Ա՛յ քեզ դրախտային պատկեր: Գույներ, որոնք ալիքվել էին սառույցի շերտի տակ:  Տեսարանը այնքան հզոր էր, որ խոսելու ունակությունը մի պահ կորցրել էինք:

Հետո արդեն գնացինք Սևանի «Ժայռ» այստեղ արդեն մեզ սպասում էին մեկ այլ քննարկման համար:

Անցնելով այս բոլոր կտորները՝ հասկանում ես, որ սա և՛ իրական է, և՛ անիրական: Մի կողմից՝ այն ծավալը, որը կարժևորվի, կմաքրվի միայն ոգու փոխանցման, համակվածության միջոցով: Պարզ է, որ ամեն հատվածում էլ մի Վանիկ, մի Սոսե կգտնվի, և այս իրական մարդկանցով կկարողանանք գտնել մեզնից օտարած մեր գետը: Վստահ եմ, որ դրանից ոգևորվում են բոլորը, քանի որ ազատության միակ ճշմարիտ զգացումն  այն է, երբ մարդ գիտակցում է, որ հենց նոր մարդկայնորեն վարվեց։ Իսկ մենք չէ՞ որ երջանիկ ենք լինում, երբ հանդիպում ենք մարդու, որը չի կորցրել իր մարդկությունը։ Եվ հրաշալի է, երբ, հանկարծ միջիցդ լույս աշխարհ ես հանում Մարդուն…։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s