Պիաֆ…

 

1012080_827790687286652_1301347918123028910_n— Боитесь ли вы смерти?
— Меньше, чем одиночества.
— Вы молитесь?
— Да, потому что люблю.

Ջանփոլադյանի թատրոնը և Աբովյանը

Երևանի նախկին Սպայի տունը, որն այլևս չկա։ Այստեղ եղել է քաղաքի առաջին թատրոններից մեկը՝ Ջանփոլադյանի թատրոնը։

Այս տանն է  Խաչատուր Աբովյանը աշխատել որպես տեսուչ, երբ Ցարական Ռուսաստանը 1832 թ. Երևանում բացեց առաջին դպրոցը։ Աշակերտների թվաքանակի պատճառով, այն հետո տեղափոխվել է Իսահակյանի 30 հասցե, որտեց այսօր գործում է 185 ամյա պատմություն ունեցող N2 դպրոցը։ Կա վարկած, որ Աբովյանը իր ընտանիքի հետ ապրել է այս տանը։ 

Պատմամշակութային այս շենքը հողին է հավասարվել Կենտրոնական բանկի կառուցման համար։

Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ։

Սկսեցինք

Այսօր սկսեցինք, սկսեցինք մի շա՛տ կարևոր գործ, սկսեցինք փոխել մեր հայացքը: Դե գուցե՞ շատերը մեզանից ունեցել են այդ հարստությունը, բայց այսօր մենք սկսեցինք այն գործուն դարձնել: Շարժիչը ոգին է, այո՛ ամեն բան հենց ոգով է փոխանցվում:

Քառասունմեկ սեբաստացի՝ դասավանդող և սովորող, այսօր եղան Կարմիր բլուրում, այցելեցինք մեր Զանգվին: Հա՛, հենց մեր, մինչ օրս նրան օտարել էինք, բայց այսօր հանդիպեցիքն, գտանք ու սիրեցինք:

Գտանք նրան լքված, աղբի ու տխրության մեջ. ճիշտ և ճիշտ «Աղբանոցի մեղեդիները» ֆիլմի պես, բայց Զանգվի մեղեդին՝ աղերս էր: Դե կարծում եմ, որ նա լսեց մեր ձայնը, անհանգստությունը, անելիքները, իմացավ մեր քարտեզի, փրկության օղակի մասին, իմացավ, որ Աբովյանի հետ կգանք լուսավորելու, մաքրելու ու բժշկելու:

Հիմա կարող է հանգիստ քչքչալ…

Նորին գերազանցություն թատրոն

DSC_1659

Իմ սեր. կարող եմ ասել, որ դու իմ ամենամեծ ուսուցիչն եղար: Շնորհակալ եմ: Գիտե՞ս, այնքան գույներ բացեցիր իմ մեջ, կխոստովանեմ, որ հենց քո միջոցով ես ճանաչեցի ինքս ինձ, ձեռք բերեցի քաղաքացիական կեցվածք, հենց քո միջոցով ճանաչեցի աշխարհը, մարդկանց, սովորեցի անընդհատ ներս նայել, հետևել ինքս ինձ, շարունակ քննել իմ յուրաքանչյուր քայլը ու շարունակ դիտարկել: Սովորեցրիր զգալ ամեն բան, ջրի կաթիլից,  տերևից սկսած վերջացրած բնության ամենատարբերև երևույթներով, քո միջոցով ես դարձա բաց նյարդ….շնորհակալ եմ:

Ուզում եմ, որ շարունակես զգալ ժամանակի զարկերակը, դարձիր կյանքի, ժամանակի թարգմանը: Մի հեռացիր քո բովանդակային առաքելությունից:
Տոնդ շնորհավոր, նորին գերազանցություն Թատրոն:

Автор: qnaranersisyan Рубрика: Իմը

Գնա՛նք մեկ Զանգվի ղրաղն էլ, մեկ մեր սուրբ Զանգին էլ տեսնի՛նք, մեկ նրա ձորն էլ օրով տեսնի՛նք

Ajanan-get_tours_to_armenia-600x450Էկոհայրենագիտական քայլարշավ

Զանգու-Հրազդան.  մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղում

Նախագծի իրականացման ժամանակը՝ Ուսումնական գարուն
Մասնակիցներ՝ կազմակերպիչներ, դասավանդողներ, տարատարիք սովորողներ
Կարմիր բլուրով` Զանգվի կիրճ
Օր 1-ին. մարտի 27, ժամը 14:30

Անհրաժեշտ պարագաներ.

  • ձեռնոցներ
  • աղբի համար նախատեսված պարկեր
  • ձայնագրիչ
  • ֆոտոխցիկ
  • բրդուճներ

Նախագծի արդյունքում ակնկալվում է.

Դիտարկել  Զանգուն, մշակել սեբաստացիական քարտեզ, գտնել հարմարավետ հարթակներ ուսումնական տարբեր նախագծերի իրականացման համար, գտնել երթուղի  դեպի Քանաքեռ « Օրը Աբովյանի հետ» նախագծի համար

Читать далее