Բառեր, բառեր, բառեր…

Երգչախումբը ցրվել է 

Նախաբան

Մարդիկ ավելի քիչ են,
Քան տարածությունը,
Բայց՝ շատ, քան ժամանակը:

Ահա թե ինչու՝ ամեն ինչ դառնում է քաղաք.
Ինչքան ավելի շատ ես ընդգրկում,
Այնքան չքանում են դիմագծերդ:

Չքացած դիմագծերով հեշտ է ճչալը.
Եւ ահա ճչում են փողոցները’
Տարբեր ուղղություններով,
Շենքերը’ իրենք իրենց մեջ,
Անդեմ հավատները’ ընդդեմ տաճարների,
Հույսերը’ որպես չհերիքող ժամանակ:

Այդուհանդերձ, հիշել,
Որ բառն ընդամենը կանխազգացում է,
Հատկապես՝ նախախնամ աշխարհում,
Իսկ կանխազգացումը բաժանելի չէ,
Հատկապես՝ մարմնի եւ հոգու,
Հատկապես՝ պատերազմից առաջ:

Պետք է հաղթել:
Նույնիսկ` ի վնաս բանաստեղծության:

Ավագ Եփրեմյան

Պառավաքարում թաքնված փոքր Մհեր. այսպես նրան դիմում էր եղբայրը՝ Վաչե Եփրեմյանը: Ինքնամփոփ, համեստ, քչախոս պոետը՝ հոգու պոետը, այսօր Գեղարվեստի Հարթակում էր: Մեզ հանդիպեցրեց իմ սիրելի Բրոդսկին: Փշաքաղվեցի: Ավագ Եփրեմյանը հայտնվեց որպես թարգմանիչ, այնուհետև, փորփրելով, ծանոթացա նրան նաև որպես բանաստեղծ: Տպավորվեցի հատկապես վերջին ժողովածուից՝ «Երգչախումբը ցրվել է»: Շարքը կարծես գրաֆիկա լիներ, չկար շատախոսություն, բառախաղ՝ հոմանիշների տարափ, սիրելի մինիմալիզմի մեջ՝ ներդաշնակ:

Բանաստեղծություններից, նրա բառերից ինձ փոխանցվեց իր տագնապները, անհանգստությունը. շատ կարևոր մի բան ցրվել է: Գուցե դա հենց պոետն է՝ ժամանակի երգիչը, որ թողել է կորիֆեյը:

Հանդիպման ընթացքում խաղաղվեցի, երբ հեղինակից լսեցի նրա հատուկ վերաբերմունքը, խնամքը բառի հանդեպ: «Բառի մեջ տեղավորում եմ աշխարհը»,-հանդիպման ընթացքում նշեց Ավագ Եփրեմյանը: Մեկ այլ առիթով էլ գրողն ասել է`«Ես շատ լավ գիտեմ, որ եթե ես բանաստեղծություն չգրեի, աշխարհից մազ անգամ չէր պակասի: Շատ աղոտ գիտեմ նաև մեկ այլ բան` եթե ես բանաստեղծություն եմ գրում, փոքրիկ մի բան ավելանում է աշխարհին. երևի թե այդ հույսով էլ գրում եմ բանաստեղծություններ»: Բառերի նկատմամբ նույն զգուշությունն ունեմ ես. եթե հեղինակի մոտ ներքին գործողությունն է դառնում բառը, ապա ինձ մոտ` թատրոն-լաբորատորիայում, բառն է դառնում գործողություն: Դրա միջոցով ենք մուտք գործում հեղինակի ներաշխարհ: Ընթերցելով` ես գտա ինձ Ձեր բառերում, գտա իմ մասին Ձեր տողերում… Լավն էր հանդիպումը… Հուզիչ էր միջին դպրոցի սովորողների հարցադրումները, համոզումները, հասկանալ ուզելը և,իհարկե, հուզիչ էր Ձեր զարմանքը, հուզումը: Հարթակը լցված էր պոետիկ հուզումով: Շնորհակալ եմ…

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s