Գտա քեզ

Սովորաբար հեքիաթը  փնտրում ենք մեզանից դուրս, բայց այն մեր իրականության մեջ է, ես կասեի՝ նույնիսկ մեզնից անբաժան, պարզապես տեսնել է պետք:

Հունվարի 18-ին, ես Քոլեջում հանդիպեցի Էվա անունով հեքիաթին: Մտնելով Քոլեջ, ես նկատեցի ապակուց այն կողմ շողացող արևին, ինքն էլ իմ ուրախությունը որսաց և եկավ ընդառաջ՝ մոտեցավ ապակուն, սկսեց խաղալ՝ տկտկացնել դրան:

Այսքանով ավարտվեց մեր հանդիպումը, սակայն տպավորություններն այնքան սուր էին, որ մոռանալ չէր լինի: Օրեր անց.  դասավանդողների ընդհանուր նամակագրության ընթացքում Սեդա Վիրաբյանը պատմում է  իր սանի՝ Դավթի շաբաթօրյա հանդիպման մասին և ուղարկում մի նկար:

16522713_700282136812369_1550844079_n

և ինչ…..ա՛յ քեզ հեքիաթ, ֆիլմ՝ «Սրճարան դե Ֆլոր»-ի  իրական տարբերակը: Ես գտա Էվային, անբացատրելի հրճվանք՝ հույզ, չգիտեմ ինչ….:

Էվան դավթից փոքր է չորս տարի, բայց նրանք հրաշալի ընկերներ են: Տիկին Անահիտը՝ Դավթի մայրը պատմում է, որ Էվայի ու նրա մայրիկի հետ հանդիպել են ավագ որդու բակում, երբ թոռնիկին հանել է զբոսանքի: Կրակի կտոր՝ Էվան մոտեցել է Դավթին ու հենց այդ պահից սկսվել է նրանց ընկերությունը:

 

 

 

Автор: qnaranersisyan Рубрика: Իմը