Կիմ ԿԻ Դուկ

kim_ki-duk_at_the_69th_venice_international_film_festival_cropped

Ֆիլմեր

Պիետա

Գարուն, ամառ, աշուն… և կրկին գարուն

Կիմ Կի Դուկ (կոր.՝ 김기덕, դեկտեմբերի 20, 1960[1], Bonghwa County), կորեացի կինոռեժիսոր։ Ծնվել է Սոբյոնի գյուղում, Հարավային Կորեա։ Ազգությամբ կորեացի։ Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Սեուլ, որտեղ նա սկսել է հաճախել գյուղատնտեսական դպրոց։ Չավարտելով ուսումը՝ նա 17 տարեկանից աշխատել է գործարանում։

20 տարեկանում զորակոչվել է բանակ։ 5 տարի ծառայել է կորեական ծովային հետևակում, այնուհետև երկու տարի անցկացրել է կույրերի եկեղեցում՝ նպատակ ունենալով դառնալ հոգևորական։ Այդ ընթացքում մեծացել է գեղանկարչության նկատմամբ նրա հակումը և նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ 19901992 թվականներին ուսումնասիրել է կերպարվեստ։

Որոշ ժամանակ նա ճանապարհորդել է Եվրոպայում՝ հանդես գալով որպես նկարիչ։ Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի Կոկորդիլոս ֆիլմն է։

Իր կինոկարիերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ։

 

 

 

 

Оставьте комментарий