Նպատակը՝ Ծնողական համյանքի ամբողջական ներառումը կրթահամալիրային կյանքին: Ծնողական համայնքի հզորացման ուղղված տեղեկատվական հավաք-հանդիպումներ, ծրագրային-կազմակերպական հարցերի քննարկումներ, սեմինարներ, փորձի փոխանակում՝ ինքնօգնություն, խորհրդատվություն, շփում: Յուրաքանչյուր սովորողի ծնողի ներառումը անհատական կրթության ծրագրում:
Ինքնօգնության խմբերի աշխատանքը ներառում է միմյանց օգնելու փորձը՝ խորհրդատվությունը, մասնագետների գործուն աջակցությունը: Խմբերի գործունեությունը կարող է ունենալ կրթական, բուժական, սոցիալական, ժամանցային ինչպես նաև հետազոտական ուղղվածություն:Դպրոցը հանդես է գալիս որպես ընտանիքի շահերի պաշտպան և գործընկեր:
Մասնակիցներ՝ Ծնողներ, դասավանդողներ, մասնագետներ
Ընթացք. Հավաքները կլինեն ամիսը երկու անգամ (անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ): Հավաքի օրակարգը ծնողներին ներկայացվում է հավաքից երկու օր առաջ: Ծնողները կարող են առաջարկել լրացումներ, հարցեր, մանկավարժական, ծրագրային քննարկումներ, որոնք կարող են ընդգրկվել օրակարգում կամ տեղափոխվել հաջորդ սեմինար:
Հավաքների օրակարգում կարող են լինել՝
- սոցիալական, հոգեբանական, մանկավարժության ոլորտներում մասնագետների, դասավանդողների ինչպես նաև ծնողների օրագրային դիտարկումների քննարկում
- վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ծնողների հետ
- արտթերապիա
- երգ, պար
- մարզական պարապմունքներ
- արշավների կազմակերպում
- այլ
Արդյունք՝
Միասնական ծնողական հզոր և պաշտպանված համայնք, հիմքում՝ փոխօգնությունը:
Կրթահամալիրում ծնողական սեմինարկազմակերպելուև անցակցնելու կարգը:
Уведомление: Ծնողների ինքնօգնության խումբ « «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի դպրոց