Ամենագեղեցիկ հանդիպումները, դեռևս չկայացած հանդիպումներն են

16441700_1895108160719977_1234768488_nԿյանքում միշտ կամ մենք ենք հեռանում կամ մեզանից են հեռանում:  Բոլոր տեսակի բաժանումները  միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության, տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով:

Չարտասանված խոսքեր մնացին կոկորդումս, այս բաժանումը չէի նախատեսել, ախր չհասցրեցի ասել ներեցեք ու շնորհակալ եմ, այն խոսքերը, որ պետք է հաճախ ասես սիրելիներիդ:

Եղածը, եղած է….

Ասում են չէ՛, տիրոջ գործերն անքննելի են. Մխիթարում ենք մեզ, ասելով, որ պատահական չէր, որ Ձեր վերջին կանգառը՝ կյանքի ու հավերժության արանքում եղավ Ձեր շատ սիրելի Գեղարվեստում. սիրելի գործընկերներ, սուրճի սեղան, աշխատանքային զրույց…..ու պահը լռեց…

Չենք մոռանում Ձեր խոսքերը. «Երեխեք, գիտեք չէ, հենց վատ եմ զգում գալիս եմ Գեղարվեստ ու լավանում եմ»: Մի քանի օր է, ինչ գալիս էիք, բայց այս անգամ չկարողացանք լավացնել, մինչև վերջ պայքարեցինք, բայց չստացվեց: Կներեք….

Ես հասկացա, որ  թռչուններն ամպերի լռությունից վեր ճախրելուց բացի ոչինչ չեն ուզում: Սավառնե՛ք ազատ և երջանիկ, ծնունդներից դուրս հավերժության մեջ և մենք կհանդիպենք այժմ և հետո,երբ կցանկանանք, տոնի ժամանակ, որը երբեք չի ավարտվի:

 

 

«Հարթակ» Գեղարվեստում ակումբ

16492277_431315443882436_1985089814_o

«Հարթակ Գեղարվեստում» ակումբը կրեատիվ մի տարածք է Գեղարվեստի դպրոցում: Իր բնույթով արտիստական միջավայրի մաս է և ինքնարտահայատման նոր հարթակ: Այն ստեղծված է մանկավարժական հավաքների, քննարկումների, նախագծերի, զրույցների, կամերային համերգների, գրական ընթերցումների համար: Ակումբի անդամ, մասնակից կարելի է դառնալ նախապես ներկայացված հայտի միջոցով: Ակումբի հյուր –հեղինակը կարող է լինել կրթահամալիրի աշխատող, սովորող, ծնող, ցանկացած ոլորտի գործիչ: Հավաքները կլինեն թեյի, սուրճի կամ համեղ ուտեստի սեղանի շուրջ, որը ցանկության դեպքում կպատրաստի տվյալ օրվա, հավաքի հեղինակը: Ակումբի լսարանը կարող է լինել մինչև 30 հոգի: Հանդիպման  հեղինակը մեկ շաբաթ առաջ հայտ է ներկայացնում, որում նշում է բովանդակությունը, ներկայացնում հյուրերի ցանկը, հյուրասիրությունը: «Հարթակ Գեղարվեստում» ակումբը ունի նաև -կացարանային հատված , որպեսզի ակումբի գործունեությունը լինի ամբողջական ներառական, նախագծի մաս է կազմում նաև  հանրապետության տարբեր քաղաքներից, գյուղերից և ավաններից  մշակութային տարբեր գործիչների «Հարթակում» հյուրընկալումը :

Հարթակն ունի հյուրերի  անկյուն, որտեղ ուրաքանչյուր հյուր թողնում է իր հուշանվերը ակումբին:

  • «Հարթակ Գեղարվեսոտւմ» նախագծի ընդհանուր նկարագիրը
  • Ժանր/ ֆորմատ – հրապարակային երկխոսություն՝ հարցազրույց, ճանաչողական բնույթի: Հյուրը կպատմի իր անձի, մասնագիտակական կայացման, հուշերի, ապրումների մասին: Ընթացքում կբացահայտվի զրուցակցի անձը, սոցիալ-հոգեբանական հուզական բնութագիրը, նրա  արժեհամակարգը
  • Տևողություն – 60 րոպե
  • Պարբերականություն – շաբաթը 1 անգամ
  • Լսարան – 6+
  • Վայրը— «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոց

Նպատակը՝

«Հարթակը» ինքնարտահայտման մի տիրույթ է, որտեղ հյուրի կողմից ներկայացվող բովանդակությունը կհնչի մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտում, անհրաժեշտության դեպքում աջակցություն կստանա լսարանի կողմից՝ հարց ու պատասխանի միջոցով: 

 

Բովանդակություն.

Հավաքի առիթ կարող է հանդիսանալ՝ զրուցը, ցուցահանդեսը, համերգը, գրքի շնորհանդեսը, միասին ֆիլմի դիտումը և այլն: 

Զրույցը որպես ավագ և կրտսեր սերունդների երկխոսության և կուտակված փորձի փոխանցման վստահելի եղանակ:

Զրույցը կառուցվում է մեկ հերոսի վրա, ով կարող է լինել հասարակական կյանքի որևէ ոլորտում հայտնի մարդ, որը հետաքրքրություն  է առաջացնում լայն լսարանի մոտ, կամ մի մարդ, ով «պարզ մարդկանցից» է, սակայն ինչոր ոլորտում վառ տեսակ է:

Հյուրը կպատմի  իր անհատական փորձառությունը մասնագիտական կայացման, դրանում ունեցած հաջողությունների և դժվարությունների մասին: Զրույցը կավարտվի հարց ու պատասխանով: Աջակցությունը՝ ծափեր, քննարկում, կարծիք և այլն: 

 

Առաջիկա հավաքի հյուրերն են.

 Եկատերինե Բաքրաձե  -Հայաստանում Վրաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելաձեի կինը

Աշոտ Բլեյան

Անի Հովակ

Ավագ Եփրեմյան

Միքայել Ոսկանյան

Նարինե Թուխիկյան

Տիգրան Պասկևիչյան

Գագիկ Չարչյան

Կարեն Անտաշյան

Անահիտ Հայրապետյան

Կարինե Մացակյան

Կարեն Մկրտչյան

Աշոտ Տիգրանյան

Հասմիկ Ղազարյան
 

Ակումբի ֆիզիկական միջավայրը ունի մի քանի գործառույթներ՝

  • Ակումբի ֆիզիկական միջավայը ծառայում է տարբեր հավաքների: Ամիսը երկու անգամ Հարթակում տեղի են ունենում ծնողական սեմինար- հավաքներ:
  • Ակումբը տարածքը ծառայում է մանկավարժական տարբեր քննարկումների,ստուգատեսների, համերգ-հավաքների
  • Ակումբում ամեն երեքշաբթի տեղի է ունենում ուսուցչական Գրական ակումբի հավաքը:

 

Տարբերվում ենք, բայց միասին ենք

«Կարդացի, մի քիչ հուզվեցի, մեղմիկ ժպտացի։ Հեռախոսը փոխանցեցի հայրիկին ու նույն զգացումները կարդացի նրա դեմքին։ Կարծում եմ, որ օրագիրը ոչ միայն հաճելի փաստ է,այլ նաև օգտակար, քանի որ միշտ չի ստացվում հանդիպել ու զրուցել երեխայիս դպրոցում անցկացրած օրվա մասին։ Ցանկացած ծնողի հետաքրքիր է իմանալ , թե ինչպես է իրեն դրսևորում երեխան հասարակության մեջ, երբ կողքին ծնող չկա, թե ինչ առաջխաղացում կա վարքի և ուսումնական մասով կամ հակառակը, իսկ իմ երեխայի դեպքում՝ առավել ևս։ Ավելին, ես շատ կուզենայի, որ ժամանակ առ ժամանակ հանդիպեինք ու կլոր սեղանի շուրջ բոլորս քննարկեինք ու ավելի լավ հասկանաինք , թե էլ ինչպես օգնենք մեր փոքրիկներին։ Ես որպես մայր դրա կարիքը շատ ունեմ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն»:

Читать далее