«Արդ, քանզի սկսեցի խոսել Քեզ հետ»

15682957_1413393852017713_1450301408_n

«Արդ, քանզի սկսեցի խոսել Քեզ հետ»-ից հատված

Կարդում են՝

Քնարիկ Ներսիսյանը

Նինա Կարապետյանը

Արփի Սահակյան

Թամարա Աճեմյանը

Ձայնագրությունը՝ Կարեն Խաչատրյանի

2016-2017ուսումնական տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների դասավանդողի հաշվետվություն

2016-2017ուսումնական տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվություն

Իրականացված ուսումնական նախագծեր

15722428_1413385565351875_159113137_n

«Շունն ու կատուն» երաժշտական ներկայացում

«Հոգիս» մոնոներկայացում

«Արդ, քանզի սկսեցի խոսել Քեզ հետ» ներկայացում՝

«Եբ շուրթերը խոսում են սրտի ավելցուկից»

«Սուրբ Ծննդյան պատարագ»

Իրադարձությունների կենտրոնում. Լրատվություն

Նպատակ

  • Խմբագրական գործի յուրացում, նյութերի հայթայթում, ընտրություն, մեկնաբանի խոսքի յուրացում, -խմբագրված բանավոր  խոսքի տիարպետում, բացման և փակաման խոսքերի ստեղծում, ռպորտաժների պատրաստում, ստենդ-ափ անելու կարողություն, եթերի էթիկա, ԶԼՄ -կարգավորող օրենքների, վարվեցողության կանոնների յուրացում, հարցեր կազմելու և ուղղելու, հյուրի հետ շփվելու՝ վարվեցողության կանոնների յուրացում, ուղիղ եթերում աշխատելու կարողություն, հարցազրույց վարելու հմտություն:

Խնդիրներ

  • կրթահամալիրային առօրյայի՝ կյանքի լուսաբանում
  • հարցազրույցների, ռեպորտաժների, ստենդ-ափ-ի ստեղծում

Ընթացք

  • կրաթահամալիրում օրացույցային իրադարձությունների հետաքննում, լուսաբանում՝ ստենդ-ափի, ռեպորտաժների տեսքով
  • ռեպորտաժների մոնտաժում,  լրահոսի խմբագրում և տեղադրում կայքի համապատասխան բաժնում

Ցանակացած գործունեությամբ. այդ թվում՝ լրագրությամբ զբաղվելը, ենթադրում է հետևել որաշակի կանոնների: Դրանք ընդունաված է կոչել վարվեցողության կանոններ, էթիկայի կանոններ, վարքականոններ: Լրատվական թողարկումների հիմնական առաքելությունը կլինի սովորող-լրագրողների միջոցով կրթահամալիրային կյանքը լուսաբանելը և ամենաթարմ տեղեկությունները, իրադարձությունները լսարանին օպերատիվ հասցնելը: Քանի որ այս ամենում ամենակարևորը հենց՝ լսարանն է, ապա այդ նույն լսարանի համար տեղեկությունների, գաղափարների, իրադարձությունների ընտրելու ու տարածելու ընթացքում լրագրող-սովորողները հարաբերվում են տեղեկատվության աղբյուրների, օբյեկտների հետ՝ կրթահամալիրային խմբագրությունների, այլ: Ինֆորմացիայի աղբյուր կդառնա կրթահամալիրային օրացույցով որոշված իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձի արժանի  համայնքային, քաղաքային, հանրապետական իրադարձությունները: Ստեղծված նյութերը կտեղադրվեն կրթահամալիրի կայքի համապատասխան բաժնում և՛ մեդիա և՛ տեքստային տարբերակով:

Արդյունքում սովորողը

  • կտիրապետի ուղիղ եթերում գործելու կանոններին, լրահոսը ճիշտ կազմելու կանոններին, լուրերի ճիշտ դասավորությանը,  կտիրապետի եթերի մշակույթին, կկարողանա ինքնուրույն խմբագրել իրեն, կկարողանա լուր ստեղծել,  ինֆորմացիան առանց սեփական շահերի ազդեցության և միջամտության անաչառորեն լսարանին հասցնել, հարցազրույցներ վարել, կյուրացնի ոլորտին համապատասխան վարքականոնները և բոլոր կարևոր մանրուքները:
  • կդառնա հեղիանակային մանկավարժության տարածող:

Հարցազրույց. հարցեր

10964811_741133986000904_2093120225_oՀարցազրույցը շատ դիպուկ ու հետաքրքիր, բայց բարդ ժանր է: Հարցազրույցի ժանրը կնպաստի սովորող-լրագրողին արագ  մտածել ու զրույցը ճիշտ կառուցել: Լավ հարցազրույցում լրագրողը պտեք է գրեթե չնկատվի, փոխարենը՝ առաջին պլանում պետք է  լսելի  և տեսանելի դառնա զրուցակիցը: Լրագրողը պետք է լինի աննկատ , բայց հրամանատարի կարգավիճակում : 

ուղեցույց

Լավ հարցազրույցը չի հնանում, իսկ առաջին (բայց ուրիշի) դեմքով ասելիքը ներկայացնող լրագրողը, որպես դասական հեղինակ, մնում է կուլիսների հետևում՝ քանդելով հին կուլիսներն ու կառուցելով նորը:

1. Լավ հարցազրույց անելու առաջին քայլը լավ զրուցակից գտնելն է: Այսինքն` նրան, ով ասելու բան ունի ու կարող է ասել դա:

Պետք է հիշել, որ ամեն մարդ չէ, որ արժանի է հարցազրույցի հերոս դառնալու: Ցանկալի է ֆիլտրել ենթադրյալ զրուցակիցների ցանկն ու կանգ առնել այն թեկնածուի վրա, որն արժանի է դառնա զրուցակից: Պետք է ուսումնասիրել ձեր առանձնացրած հերոսի ելույթները, հասկանալ արդյո՞ք նա հետաքրքրիր է խոսում, կհետաքրքրի՞ լսարանաին, թե ոչ:

Պետք է խուսափել ամեն քայլափոխին հարցազրույցներ տվող ու  մեդիայում«շահարկված» անձանցից: Նրանք հարցազրույցի հարմար լավ հումք չեն, քանի որ  նրաց խոսը  թարմ ու արժեքավոր չի լինի: Պետք է հշել նաև, որ հարցազրույցի համար հետաքրքիր մարդ գտնելը դեռ չի նշանակում, որ նա լավ է խոսելու: Հաճախ փորձը ցույց է տալիս, որ իրենց ոլորտների գիտակները ոչ միշտ են կարողանում լավ ձևակերպել մտքերն ու ներկայացնել իրենց տեսակետը:

Եվ ուրեմն պետք է օգնել նրանց:

2. Հարցազրույցի հերոսին օգնեք՝ լսելով: Լսեք համբերությամբ, հետաքրքրասիրությամբ (մի քիչ էլ ջանք գործադրեք՝ դա ցույց տալու համար): Ու մի շտապեք ավարտել զրույցը, նույնիսկ եթե այն ժամեր է տևում:

Յուրաքանչյուր մարդ ուզում է ինքնաարտահայտվել: Պետք է թողնել, որ հարցազրույցի ենթարկվողը «հասունանա» այնքան, որ սկսի ազատորեն խոսել: Եթե զգաց, որ իրեն  լսում են համակ ուշադրությամբ, անպայման կուզի ասել ավելին, քան նախատեսել էր:

Շատ կարևոր է գնահատել նաև դադարները: Եթե զրուցակիցը լռում է ու մտքերը ժողովում, մի խախտեք նրա լռության իրավունքը, լռությունն էլ իր արժեքն ունի:

Պարզ է, որ վերջնական տարբերակում տեղ կգտնի զրույցի շատ փոքր հատվածը, բայց այն կլինի լավ հատվածը՝ համբերությամբ վաստակած կտորը:

3. Բնական է, որ հարցազրույցի գնալուց առաջ հարկ է տեղեկություն ունենալ հերոսի ու նրա ոլորտի մասին: Որքան շատ, այնքան լավ: Եվ որքան տարաբնույթ, այնքան արժեքավոր:

Մի զլացեք պեղումներ անել արխիվներում ու սոցցանցերում: Շատ հաճախ մարդիկ ցանցերում թույլ են տալիս իրենց իրապես մտահոգող հարցերի շուրջ ավելի մարդամոտ արտահայտվել: Հաշվի առնելով, որ կան շատ օգտակար գործիքներ՝ թեգեր ու հեշթեգեր, նման տեղեկություն կարելի է արագ հավաքագրել:

Իհարկե, իդեալական կլինի, եթե դուք ոչ պակաս տեղյակ լինեք այն ոլորտից, որի ներկայացուցչի հետ հանդիպելու եք: Բայց անգամ եթե սակավ տեղյակ եք, հիշեք, որ ձեր հավաքած տեղեկությունները խաղաքարտերի պես են. պետք չէ միանգամից բացել դրանք:

Իրականում հարցազրույցի դրամատուրգիան հուշում է, որ ամեն բան պետք է քայլ առ քայլ արվի: Հնարավոր է, որ մի հարցը բխի մյուսից սահուն ու տրամաբանական, բայց հնարավոր է նաև, որ հարցերը կտրուկ ու շրջադարձային լինեն: Մարտավարությունը որոշում եք դուք:

4. Ում հետ էլ որ զրուցեք, երբեք բաց մի թողեք զրույցի ղեկը:

Դուք եք հարց տվողն ու վերջնական տարբերակի հեղինակը, և, ուրեմն, մի երկյուղեք անգամ երբ զրուցում եք կարկառուն հեղինակության հետ: Չէ՞ որ ձեր նպատակը ոչ թե զրուցակցին հաճելի պահեր պարգևելն է, այլ զրուցակցի անունից հզոր գրավոր տեքստ գրելը:

Եթե շրջանցեք անհարմար ու փշոտ հարցերը, հարցազրույցը կլինի անհամ: Եվ ուրեմն, մի խուսափեք տալ այն հարցերը, որոնք ընթերցողի տեսակետից են հետաքրքիր, անգամ՝ պարտադիր:

Հարցազրույցի համաձայնած անձը գիտի, թե որն է իր հարմարավետության տարածքը, և անընդհատ ձգտում է մնալ այդ տարածքի սահմաններում: Հարկ եղած դեպքում հանեք նրան հաճելի ու ծանոթ թմբիրից, ընդհատեք ու ուղղորդեք դեպի սուր ու ցավոտ հարցերի դաշտը:

Ի վերջո, եթե ձեր զրուցակիցը խելացի է, հետո նա ձեզ շնորհակալ կլինի:

5. Կրճատեք:

Կրճատելը միշտ դժվար է: Բայց անհրաժեշտ:

Լավ ու առանց ափսոսանքի կրճատելու համար քաջություն է պետք: Եթե քաջ եք, հիշեք, որ կրկնությունները, երկար նախադասություններն ու մեծ իմաստով՝ ոչ հետաքրքիր ու թարմ մտքերը ոչ միայն ծանրացնում են հարցազրույցը, այլև ստվերում այն լավ հատվածները, որոնք դուք քրտնաջան ու սիրով լսել, գրառել, մոնտաժել եք: Եթե կասկածում եք, կրճատեք: Առավել ևս կրճատեք այն մանրամասները, որոնք բուն հարցին ոչինչ չեն ավելացնում:

Եթե հարգում եք զրուցակցին, նրա վրիպակներն ու թուլությունները մի դարձրեք ձեր ուժեղ կողմերը: Այս դեպքում՝ դուք ոչ թե դուք եք, այլ ձեր հերոսը: Եթե նա միջակ է, ուրեմն դուք էլ եք միջակ:

6. Հետևեք, որ հարցազրույցում քիչ լինեք:

Հարցերը կարող են երկար լինել զրույցի ժամանակ, բայց ոչ գրավոր տարբերակում: Եթե ձեր հարցն ավելի մեծ տեղ է գրավում, քան պատասխանը, դա ծիծաղելի է: Ավելի ծիծաղելի, երբ հարցը տրվում է պաթետիկ ու մեղադրական շեշտադրումներով: Հիշեք, որ դուք դատավոր չեք:

Ավելի գերադասելի է ներկայանալ, ասենք, հետաքրքրասեր մանուկի դերում ու հարցերը կառուցել խորամանկորեն ու ազնիվ միամտությամբ:

Փորձարկեք նաև թութակի դերը (անձամբ ես շատ եմ սիրում), երբ պատասխանից խուսափողին անընդհատ վերադարձնում եք ձեր հարցին՝ անելով դա սիրով ու պարբերաբար:

Պարզ է, որ վերջնական տարբերակում դուք ձեզ հանելու եք: Բայց եթե պատասխանն արդեն կա, դուք ձեր գործն ավարտել եք:

Բավականին հնաոճ են թվում ու ակամայից ծաղրական վերաբերմունքի արժանանում այն հարցերը, որտեղ ջանում եք լինել շատ խելացի ու նախահարձակ: Ավելի լավ է, կարծիքների բախումը ցույց տաք ոչ թե հարցերում, այլ ձեր անունից գրված նախաբանում:

7. Երբեք մի սղագրեք հարցազրույցն ամբողջությամբ: Լսելով ձայնագրությունը՝ արդեն իսկ հասկանում եք, որ կան կրճատվող կտորներ: Եվ ուրեմն ի սկզբանե դուրս շպրտեք դրանք:

Դա թույլ կտա ոչ միայն ժամանակ շահել, այլև մտքերը չցրել: Սովորաբար հենց զրույցի ընթացքում է արդեն պարզ դառնում, որ այս կամ այն կտորը պետք չի գա, կամ էլ ընդհակառակը՝ արժանի է հատուկ ընդգծման ու վերնագիր դառնալու:

Ընդհանրապես, հարցազրույցները երբեք չեն հիշվում ամբողջությամբ, լավագույն դեպքում ընթերցողի, ունկնդրի հիշողության մեջ կմնան մեկ-երկու մտքեր ու ձևակերպումներ: Պատրաստ եղեք ինքներդ որոշել, թե դրանք որոնք են լինելու:

Ձեռքի տակ պահեք նաև նոթատետրն ու մատիտը, եթե անգամ ձայնագրիչը, տեսախցիկը միացված է: Մի քանի գրառումներ անելով՝ դուք արդեն կուրվագծեք ապագա հարցազրույցի կմախքը:

Արժե գոնե մի քանի բառերով սեղմ գրառումներ անել, դա կօգնի վերականգնել հարցազրույցի կառուցվածքը անգամ ձայնագրության կորստի դեպքում: Տեխնիկան կարող է դավաճանել ձեզ, իսկ սեփական ձեռքը (այն էլ՝ գրող)՝ երբեք:

8. Թույլ մի տվեք, որ հարցազրույցը նմանվի մամուլի հաղորդագրությունից մեջբերումներին:

Ամենատհաճը հարցազրույցի տեքստը հերոսին ուղարկելու փուլն է: Բայց դա անխուսափելի է. եթե մարդը պարզապես խնդրում է կարդալ մինչև հրապարակելը, դուք պարտավոր եք տեքստն ուղարկել նրան:

Որպես կանոն՝ հարցազրույց տվողը սկսում է փոխել ձեր հավաքած տեքստը՝ դարձնելով այն ավելի պաշտոնական ու չոր: Ձեր կարծիքով ամենահետաքրքիր հատվածները կարող են կրճատվել, իսկ փոխարենը հայտնվել մամուլի հաղորդագրություններ հիշեցնող կտորներ:

Հարցազրույց տվողները տարեցտարի դառնում են ավելի զգուշավոր ու հաճախ մտածում, որ կարող են ասել մի բան, իսկ տեքստը ստանալուն պես՝ շտկել, մեղմել ու հարթեցնել իրենց ասածների սուր անկյունները:

Մի զլացեք նախապես հիշեցնել, որ սուր անկյունները չեն մեղմվելու, ու տեքստի վերջնական վերանայողը (հրամանատարը) միշտ դուք եք:

9. Պահպանեք (հարկ եղած դեպքում՝ սրեք) զրուցակցի հնչերանգներն ու ոճը: Հարցազրույց կարդալը հաճելի է, երբ այն կառուցված է հենց զրույցի ֆորմայով:

Լավագույն հարցազրույցն այն է, որը կարդում ես այնպես, կարծես լսում ես: Հարցաթերթիկի պես լրացված, «սանրած» ու հնչերանգազրկված տեքստերը հրապուրիչ չեն ու չեն կարդացվում մինչև վերջ:

Իհարկե, պետք է գրական ու խոսակցական լեզուների ներդաշնակությունը գտնել: Եվ դա, թերևս, այն բարդություններից է, որը հմուտ լրագրողը հաղթահարում է հաճույքով:

10. Հարցազրույցը կենդանի ժանր է: Երբեք հարցազրույց մի արեք հեռակա ճանապարհով (հեռախոսով, տարբեր խելացի հավելվածներով), եթե նույն տարածաշրջանում եք գտնվում:

Հանդիպեք, սուրճ կամ թեյ խմեք (եթե ընտրություն ունեք, ոչ գրասենյակում), որպեսզի հարցերն ու պատասխանները շղթայի պես կառուցվեն ու զրույցը ճյուղավորվելու տեղ ունենա: Երբեք չեք իմանա, թե ինչ պատասխանից ինչ հարց կբխի:

Դուք հանդիպում եք որոշակի տեղեկություն կրողի հետ, և ուրեմն ստացեք տեղեկություն առավելագույն ծավալով: Եթե նույնիսկ ինֆորմացիայի փոքր մասն է տեղ գտնելու հարցազրույցի վերջնական տարբերակում, դուք ավելի հարստացած կվերադառնաք հանդիպումից:

Հաճախ զրույցի ընթացքում բացահայտվում կամ խոսքերի արանքից սողոսկում են ապագա հոդվածների համար պիտանի թեմաներ: Մի զրկեք ձեզ այդ թեմաների ցանկը ընդլայնելու նվերից:

Եթե զրուցակիցը վստահում է ձեզ, կարելի է խնդրել նրան մեկնաբանել որևէ հարց՝ անջատելով ձայնագրիչն ու խոստանալով, որ իր ասածներն իր դեմ չեք օգտագործի:

Բոլորս էլ ուզում ենք ոչ թե արագ (և՛ գրվող, և՛ մոռացվող) մի բան հրապարակել, այլ սպասում ենք, որ հրապարակելուց հետո ինչ-որ բան դեպի լավը կփոխվի:

Արդ, քանզի խոսել սկսեցի Քեզ հետ

15608457_1351266884925464_142646355_o

Դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին հրավիրում ենք Գեղարվեստի դպրոցի թատրոնի սրահ, դիտելու Գրիգոր Նարեկացու՝ «Մատեան ողբերգություն» համանուն պոեմի վրա ստեղծած

«Արդ, քանզի  սկսեցի խոսել Քեզ հետ» գրական-թատերական կոմպոզիցիան:

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի թատրոնի ընտրությամբ խմբի սովորողներ: