Գրական պատումի թատրոն

Մանկավարժական հոդված

Մայիսյան 11-րդ հավաք

 

Timeline.00_13_16_05.Still022

Պարզ ու գեղեցիկ խոսելը գիտություն է, որն իր օրենքներն ունի: Անհրաժեշտ է փոքրիկ քայլերով սովորել տիրապետել խոսքի արվեստը: Դրա հիմքերը պետք է երաժշտության մեջ փնտրել: Խոսքը, բանաստեղծությունը նույն երաժտությունն է, նույն երգարվեստը: Ձայնը պետք է հնչի և՛ խոսելիս, և բանաստեղծություն ընթերցելիս, հնչի ջութակի պես , ոչ թե  բառերով կտկտա: Չընդհատվող, նոտան է պակասում  մեր խոսքում: Բառերի երկար շարքում ձայանվորներից մի քանիսը աննկատելիորեն պետք է հոսեն ու թափվեն մյուսների մեջ և նրանց արանքում բաղաձայնները ոչ թե պետք է կտկտան, այլ պետք է երգեն, քանի որ նրանցից շատերն ունեն ձգվող, կոկորդային, սուլական, դժժացող հնչյուններ, որոնք նրանց առանձնահատկություններն են: Այ երբ, բոլոր տառերը երգեն, այն ժամանակ կսկսվի նաև խոսքի երաժշտությունը, կլինի այն նյութը, որ վրա կարելի է աշխատել:

Գեղարվեստական ստեղծագործության բովանդակության մեկանաբանման ընթացքում կատարվում է նյութի, պայամանականորեն ասած, հոգեբանական և տրամաբանական վերլուծություն: Տրամաբանական վերլուծության ընթացքում բացահայտվում են իմաստային առումով գլխավոր նախադասությունները, յուրաքանչյուր նախադասության շեշտակիր բառերը և տրամաբանական դադարները, որոնց միջոցով բառերը խմբավորվում են իմաստային միավորներով, ուսումնասիրվում է կետադրական նշաանների գործառույթը ՝յուրաքանչյուր կոնկրետ նյութից ելնելով:   Առաջին քայլերից մեկն այն է, որ պետք է փոխել վերաբերմունաը Պատումի թատրոնի նկատմամբ: Թատրոնը ուսումնական գործիք կդառնա միայն այն ժամանակ,երբ զերծ կլինի արհեստական, միջոցառումային վերաբերմունքից: Յուրաքանչյուր դասավանդող մինչ որևէ թատերական ներկայացում հանձնելը պետք է կարևորի դրված խոսքը, այնուհետև անցնի էքսպերիմենտալ, ժանրային լուծումների:

Ստեղծագործական թեման և բառերը մենք ստանում ենք գրական նյութից: Դասվարը, դասավանդողը գրական նյութի հետ աշխատելիս պետք է  դառնա բանաստեղծի (գրողի) գործակիցը , ընկալի թեման, բառային կառուցվածքը և նույն աշխատանքը պետք է փոխանցվի սովորողին:

Կարդում ենք ստուգատեսը լավ առիթ էր Պատումի թատրոնը վերլուծելու, հետևելու, արդյունքները գրանցելու համար:  Հաճախ նկատելի էր, որ սովորողները ժամանակի ու սովորության հետևանքով բառերը արտասանում էին անգիտակցաբար, մեխանիկորեն լեզվամկանների տնօրինության հանձնած:Որի արդյունքում բառերնը դառնում են դատարկ, անհոգի, սառը, ներքնապես չջերմացած, մտքով չարդարացված, ձևական: Այսպես կատարվում է խոսքի խեղումը  և մտքի, զգայականի, կամքի ու բոլոր հոգևոր տարրերի աշխատանքը կանխող բառասացությունը: Եթե այս ամենին էլ հավելենք երաժշտություն, միզանսցենա որպեսզի կոծկենք թերի խոսքը ամեն ինչ ավելի կընդգծենք: Հունիսյան թատերական փառատոն 2016-ի առանցքը լինելու է պատումի թատրոնը: Դրան պատրաստվելու համար պետք է  ճանաչենք մեր աշխատանքային խոչընդոտները, սխալները: Ընթերցելիս, խոսելիս, բեմում, հարթակում անհոգի, անզգացմունք բառեր չպետք է լինեն: Հարկավոր չեն գաղափարազուրկ, գորշողություն չունեցող բառեր: Հիշենք, որ բառը կարող է արթնացնել մեր հինգ զգայարանները:  Բառը, դերի տեքստը արժեքավոր են այն ներքին բովանդակությամբ կամ ենթատեքստով, որն ամփոփված է նրանում: Բառ կամհնչյունային գոյ :

Մարդը իր կառուցվածքով այնպիսինն է, որ դիամցինի հետ վերբալ հաղորդակցման ընթացքում տեսնում է այն ի նչի մասին զրուցում են և միայն հետո խոսում է տեսածի մասին: Իսկ եթե լսում ենք դիմացինին, ապա սկզբում ականջով ընկալում ենք այն, ինչ որ մեզ ասում են, հետո աչքով լսվածը տեսնում:

Լսել նշանակում էտեսնել, իսկ խոսել տեսողական կերպարներ  նկարել: Բառը պարունակ հնչյուն չէ, այլ հարուցիչ: Ընթերցելիս պետք չէ ֆիքսվել շտապ տեքստը անգիր անելու վրա, այն պետք է ժամանակի ընթացքում  դառնա սովորողինը, աստիճանաբար ներքին տեսողությամբ այն տեսնի և զգա յուրքանչյուր բառի ենթատեքստը, իրեն հանձնարարված բառերը:

Մեռած բառասացության դեմ պայքարելու լավագույն միջոցը այն է, որ սովորողը  ունենա ճշմարիտ ցանկություն, ձգտում մյուսներին իր ներքին տեսունակության մտապատկերները հաղորդելու: Մտապատկերները զգացաբար փոխանցելու, բառի գործողությունը ցուցադրելու:

Ի՞նչ ասել է բառի գործողություն:  Դա կենդանի խոսքի գործընթացի պահերից մեկն է, որը պարզ բառասացությունը դարձնում է ճշմարիտ, արդյունավետ ու նպատակամղված գործողություն: Երեք հետագծեր՝մտքով, մտապատկերով ու բառայինգործողությամբ պետք է աշխատել սովորողի հետ, որպեսզի կյանքի կոչվի  իրական, կենդանի պատումի՝ խոսքի թատրոնը:

Խոսքում կարևոր դեր ունի կետադրությունը: Կետադրությունը պահանջում է պարտադրված ձայնելևէջներ: Վերջակետը, ստորակետը, հարցական ու բացականչական նշանները ունեն միայն իրենց բնորոշ, պարտադիր ձայանյին դարձվածքներ: Առանց այդ հնչերանգների դրանք իրենց  խնդիրն ու կոչումը կատարել չեն կարող: Կետադրական նշանների ուղղակի պարտավորությունն է՝ խոսքի բառերը համախմբել ու նշել կանգառնորն ու դադարները: Դրանք տարբեր են ոչ միայն  տևողությամբ, այլև բնույթով՝ պայմանավորված այն ձայնելևէջնորով, որոնք ուղղորդում են խոսքային կանգառները: Այլ  կերպ ասած՝ յուրաքանչյուր կետադրական նշան պահանջում է համապատասխան յուրահատուկ ձայնելևէջ: Խոսքում պակաս կարևոր չէն տակտերը: Տակտերով ընթերցումը ունի կարևոր գործնական խորհուրդ՝ օգնում, խթանում է խոսքի վերապրմանը: Խոսքը նշագծերով բաժանելն ու ընթերցելը ստիպում է առանձին ֆրազները վերլուծել, մտնել խոսքի էության մեջ: Խոսքը դառնում է մատչելի, այլև բովանդակությամբ՝խորը:  Աշխատանքը խոսքի վրա պետք է սկսել խոսքային տակտերի բաժանելուց կամ, այլ կերպ ասած՝ տրամաբանական, հոգեբանական դադարներից:

Միայն բոլոր վերը նշված փուլերն անցնելուց հետ կարելի կլինի անցնել գեղարվեստական լուծումների՝ երաժշտական, ժանրային ձևավորումների:

Ուղեցույցն այստեղ:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s