Կրթական փոխանակումներ:Երբ խոսում է մարմինը

12650444_1150336491656785_747810294_nՍեփական մարմնի, նրա կիրառման և հնարավորությունների գիտակցման ոլորտի ընդլայնումը, բարձրացնում և բարելավում  է ոչ միայն ֆիզիկական և հուզական առողջությունը, այլև կարող է պատմել որևէ պատմություն և դիտարկվել որպես արվեստի հրաշալի մի գործ:
Պարի ընթացքում զգացմունքների հետ կոնտակտի մեջ մտնելով ռիթմիկ շարժումները, էքսպերիմենտները ժեստերով, դիրքերով,  ոչ վերբալ շփման  միջոցով ազատում են մարմինը ջղակծկումներից, պրկված վիճակից:  Հարմոնիկ պլաստիկայի միջոցով ձեռք է բերվում սեփական մարմնի զգացողությունը թելադրելու վիճակ և բնությունը ինքն է սկսում օգնել, պլաստիկան ու շարժումն իմաստավորում են դինամիկան ու բնության մղումը:  Պարը  ինքնադրսևորման և զգացմունքների արտահայտման ազդեցիկ միջոց է, այն ավելի բնական է դառնում, երբ օգտագործվում է մարդկային հույզերի, մտքերի և դիրքորոշումների ողջ դիապազոնի արտահայտման համար: Չհենվելով  ստանդարտ պարային ձևերի վրա և կիրառելով հուզական զարգացումից  սպոնտան ծնվող շարժումները, դրանք ենթարկելով իմպրովիզացիայի և ոճավորելով ստանում ենք լ ներկայացում`«պար թատրոն»:

Օդրի Վիրատանեյի հետ վարպետության դասի առաջին պարապմունքին,   փորձեցինք ճանաչել սեփական մարմինը, ազատվել  մկանային լարվածությունից և բարձրացնել խմբի մասնակիցների շարժունակությունը: Այնուհետև տրված վարժությունները կիրառելով,  արտիստական ապրումների միջոցով ակտիվացրեցինք երևակայությունը: Տրված խնդիրները  կապվում էին հույզերի հետ, իսկ նոր շարժումների և դիրքերի տիրապետումը հնարավորություն էին տալիս կրել նոր էմոցիաներ : Այս մեթոդիկան  թույլ է տալիս ավելի լավ զգալ սեփական մարմինը և նրա հնարավորությունները, հանգեցնում է մասնակիցների ֆիզիկական և հուզական վիճակի բարելավմանը:

Փետրվարի 16-ին ,17-ին և 18-ին

Ժամը 10:30- 12:30

12659776_1150336764990091_379881703_n

  • Վարժություն «Արտացոլում»` ընդլայնում է մարմնի գիտակցումը, ստեղծագործական շարժումները և միջանձնային էմպատիան: Տեսնելու, զգալու, ղեկավարելու կարողություն:
  • Վարժություն «Կերպարանավորում»`սիմվոլիկ դերային խաղ և ստեղծագործական փոխազդեցություն խմբի ուրիշ անդամների հետ:
  • «Ազատ պար»` վարժությունը հնարավորություն է տալիս մասնակցին փորձարկել պարային շարժումներ մյուսների առաջ:Ազատ թողնելով երևակայությունը և մարմինը:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s