Ամանորի ծես: Նախագիծ

Նախագծի նկարագրություն

4617_640

 

 

 

Ծեսերին նոր կյանք տալու համար պետք է ճանաչել դրանք, ուսումնասիրել աղբյուրները:  Թատրոնի խումբը նախաձեռնել է «Ամանորյա ծեսը կրթահամիլիրում»  նախագիծը: Նախագծի  նպատակն է, տոնը սովորողինը, ծնողինը, համայնքինը դարձնելն է, որպեսզի սովորողը  դառնա դրա կրողն ու  փոխանցողը:  Դրա  իրագործման համար պետք է  ծանոթանալ ծեսին,  դրա մանրամսներին:  Ամանորի ծեսը կազմված է մի քանի մասից՝ «Ծիսական խոհանոց», «Ծիսական երգեր,բարեմաղթանքներ», «Ծիսական պարեր», «Ծիսական գուշակություններ», «Ծիսական շրջայցեր, կրակի և ջրի օրհնություն»:  Բոլոր նշված բաժինները մաս են կազմելու ծիսական բեմադրության: Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց պետք է ընտրի իր խոհանոցը, իսկ երաժշտության դասավանդողը առանձնացնի տվյալ դպրոցի ավետիսները, բարեմաղթանքները, իսկ պարուսույցըպարերը:  Թատրոնի խմբի սովորողները իրենք մասնակից կլինեն ընտրությանը, կյուրացնեն և՛պարերը, և՛երգերը, կանցկացնեն փորձերը և բեմադրական հատվածները: Տեխնոլոգիայի ուսուցիչները նախագծի նկարչի հետ խորհրդակցելուց հետո, դասավանդողների, սովորողների և ծնողների հետ կանցնեն դպրոցի ձևավորման, ծիսական ծառի և հագուստների ստեղծման աշխատանքներին: Ծեսի երգերը, պարերը կլինեն առավոտյան ծրագրի մաս: Սովորողները բացի առկա նյութից կարող են իրենք գտնել նոր աղբյուրներ, ճամփորդությունների ընթացքում, տանը ընտանիքի անդամներից, տատիկ, պապիկներից, ծանոթ-բարեկամներից հավաքելով նոր տեղեկություններ: Ձեռքբերված նոր տեղեկությունները տեսագրելով, ձայնագրելով սարքել ուսումնական նյութեր և հարստացնել մեդիադաշտը: Համացանցի օգտատերերին սևեռելով Կրթահամլիրի Ամանորի նախագծին: Սովորողները կդառնան նյութի, լեզվամտածողության, գեղարվեստական խոսքի,  արտահայտչամիջոցների, գիտելիքների, տարբեր կարողությունների  կրողը, ձեռք կբերեն   ունակություններ ինքնուրույն աշխատելու, ինքնադրսևորվելու   և  պատրաստ կլինեն   յուրացրածը  փոխանցելու: Նախագծին կարող են  մասնակցել նաև  հանրապետության տարբեր մարզերից ու համայնքերից, Լեռնային Ղարաբաղից  ներակայացնելով ու համալրելով նախագիծը:

 

Թեմա

«Ամանորի ծես»

Նպատակ

Ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

 

Խնդիրներ

Ծանոթացում պատմությանը, ցուցադրվող նյութի ընտրություն:

Առկա երգացանկից, պարերից ընտրություն՝ըստ տարիքային խմբերի:

 

Մասնակիցներ

Նախագծի իրականացմանը մասնակցում են՝Կրտսեր դպրոցները, դասավանդողները, սովորողները, ծնողները, Թատրոնի խմբի սովորողները, երաժշտության դասավանդողների խումբը, տեխնոլոգիայի դասավանդողները, պարուսույցը:

ՔնարիկՆերսիսյան  (նախագծի համակարգող),

Նախագծի նկարիչ՝Արեն Շահնազարյան  (նախագծի նկարիչ):

Ընթացք

Կրտսեր դպրոցի դասավանդողները, դաստիարակները ընտրում են առկա նյութից համապատասխան ծիսական բաղադրատոմսեր, հատվածներ: Իրագործման փուլում միանում են Թատրոնի խմբի սովորողները, երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդողները: Ձայնագրություններն իրականացնում է Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծը նախատեսված է իրականացնել նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 27-ը։

Արդյունք

Սովորողը կլինի  Ծեսը ճանաչողը, դրա ակտիվ մասնակիցը, փոխանցողը, տարածողը և այն կենդանացնողը:

Ամանորի ծես: Նախագիծն ամբողջությամբ այստե՛ղ:

Реклама

2 комментария в “Ամանորի ծես: Նախագիծ

  1. Уведомление: Աշխատանքային նախագիծ. 23.11-27.12.15 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի կրտսեր դպրոցի երրորդ դասարան

  2. Уведомление: Դեկտեմբեր ամսվա նախագծեր — « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲԼՈԳ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s